Միջոցառումներ
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսը
Հոկտեմբերի 28-30-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսը, որի կազմակերպիչներն էին Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիան, Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների վրացական հասարակությունն ու Երևանի պետական բժշկական համալսարանը: Կոնգրեսին զեկույցներով հանդես եկան ոլորտի ակնառու ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից:
Գենադի Պատլաժան. Հայաստանում որակով են մատուցվում պլաստիկ վիրաբուժության ծառայությունները
«Մեդ-Պրակտիկի» զրուցակիցն է բ.գ.թ., «Վիրտուս» կլինիկայի առաջատար պլաստիկ վիրաբույժ Գենադի Իգորևիչ Պատլաժանը (Ուկրաինա):
– Գենադի Իգորևիչ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ երկու փայլուն զեկույցների համար: Մեզ առավել հետաքրքրեց առաջինը՝ կրծքագեղձի կախվածության (պտոզի) մասին աշխատանքը: Կարծում եմ` արդիական խնդիր է:
– Շնորհակալ եմ: Այո´, իրավացի եք, արդիական խնդիր է, քանի որ մինչ օրս չունենք 100 տոկոսանոց պատասխան: Վիրաբույժները գլուխ են ջարդում ու չգիտեն՝ ինչպես անեն, որ հետագայում պացիենտի կախված կուրծքն այլևս երբեք չկախվի: Նման երաշխիք, ցավոք, դեռ չեն կարող տալ: Իմ զեկուցում ես որոշակի գործնական լուծումներ առաջարկեցի:
– Դուք նշեցիք, որ այդ բարդությունները հաճախ ի հայտ են գալիս երկու տարի անց վիրահատությունից հետո: Մի՞շտ է այդպես լինում:
– Ոչ միշտ: Պտոզը կարող է ի հայտ գալ ավելի վաղ կամ ավելի ուշ ժամանակահատվածում: Այստեղ շատ բան կախված է, թե ինչ վիճակում է գտնվում կնոջ մաշկը, ինչ մեթոդով է անցկացվել վիրահատությունը: Հարկ է ձգտել ապահով մեթոդներ կիրառելուն: Միայն այս դեպքում կարող ենք ունենալ աննշան կախվածություն: Եվ այն էսթետիկ առումով այլևս չի խանգարի պացիենտին:
– Պտոզի առաջացման այլ պատճառներ կարո՞ղ եք ասել:
– Պատճառ կարող է լինել նաև քաշի նվազումը, ինչպես նաև սխալ տրամաչափի իմպլանտների տեղադրումը և այլն:
– Գենադի Իգորևիչ, մեզ մոտ Հայաստանում առաջին տեղում է ռինոպլաստիկան: Ձեզ մոտ և՞ս պատկերը նույնն է:
– Կարծում եմ՝ դա ավելի շատ վիրաբույժից է կախված: Իմ պրակտիկայից ելնելով, կարող եմ ասել, որ առաջին տեղում մամոպլաստիկան է, հետո՝ ռինոպլաստիկան է, հետո՝ դեմքի երիտասարդացման վիրահատությունները: Մեր աղջիկներին ավելի շատ անհանգստացնում է կուրծքը: Քիթը նրանց մոտ կովկասյան չէ, այն եվրոպական է. հազվադեպ է ունենում արտահայտված կորություն և երկար ծայր:
– Որքան հաճախ եք հանդիպում դիսմորֆոֆոբիա ունեցող պացիենտների: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: Համագործակցու՞մ եք, արդյոք, հոգեբանների հետ:
– Փորձառու պլաստիկ վիրաբույժը առաջին հերթին պետք է նաև հոգեբան լինի: Իհարկե, երբեմն կանխատեսել նման պացիենտներին անհնար է: Դա կարող է թաքնված լինի մարդու մոտ: Միշտ չէ, որ մեզ հաջողվում է պարզել այդ գոյությունը: Եթե տեսնում եմ, որ ծանր դեպք է, պարտադիր համագործակցում եմ հոգեբանների հետ, որոնք պարզում են, թե որքանով է տվյալ պացիենտը ադեքվատ: Ինչ վերաբերում է նման դեպքերին, եթե ես ինքս եմ պարզում, ապա, միանշանակ, մերժում եմ վիրահատություն իրականացնել: Շատ լավ գիտակցում եմ, որ նման պացիենտը երբեք գոհ չի կարող լինել վիրահատության ընթացքից, եթե անգամ ընդունենք, որ արդյունքն իդիալական է եղել:
– Շա՞տ է նման պացիենտների թիվը:
– 5-7 տոկոս է կազմում:
– Իսկ հոգեբանի մոտ այցելություններն օգնու՞մ է նրանց:
– Այդ այցելություններից հետո նրանցից ոչ մեկը ետ չի վերադարձել: Որոշները վերադառնում էին՝ ասելով, որ ըստ հոգեբանի՝ ամեն ինչ կարգին է և հարկ չկա վիրահատվելու:
– Ի դեպ, մեզ մոտ էսթետիկ վիրահատությանը նվազ քանակով են դիմում տղամարդիկ: Ձեզ մոտ է՞լ պատկերը նույնն է:
– Վերջին շրջանում զգալիորեն աճել է այն տղամարդկանց թիվը, ովքեր ցանկանում են անցկացնել էսթետիկ վիրահատություն: Մարդիկ ուզում են գեղեցիկ երևալ: Հնարավորություններն այսօր շատ են, շատ են պլաստիկ վիրաբուժության կենտրոնները, որոնք, ի դեպ, լավ գովազդվում են: Հենց այդ պատճառով էլ տղամարդ-այցելուների թիվը շատանում է Ուկրաիանայում՝ նախորդ տարիների համեմատությամբ: Եթե նախկինում կին-տղամարդ հարաբերակցությունը կազմում էր 95%-5%, ապա այսօր` 80%-20% է:
Կովկասի ժողովուրդը հպարտ են: Եթե քիթ՝ կարևոր չէ ինչպիսինն է այն… Կարծում եմ՝ ձեզ մոտ տղամարդկանց սակավ դիմելիության պատճառը՝ բնավորության առանձնահատկություններն են: Ձեզ մոտ մարդիկ հասկանում են, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան… Նրանք ավելի փիլիսոփայորեն են նայում կյանքին. քիչ են ուշադրություն դարձնում արտաքին տեսքին:
– Իսկ ի՞նչ վիրահատության խնդրանքով են սովորաբար դիմում տղամարդիկ:
– Հիմնականում քթի պլաստիկա, ականջախեցիների, կոպերի, գինեկոմաստիաների շտկում, լիպոսակցիա, բոդիլիֆտինգ՝ քաշի նվազումից հետո և այլն:
– Իսկ տարիքային ո՞ր խումբը…
– Պաթոլոգիայից է կախված: Եթե ռինոպլաստիկա՝ երիտասարդ պացիենտներ, եթե երիտասարդացման հետ կապված հարցեր՝ 50-ն անց:
– ՀՀայաստանում, որպես կանոն, պլաստիկ վիրաբույժները նշում են, որ սակավ են նաև ինտիմ պլաստիկայի դեպքերը:
– Դա ևս ազգային պատկանելիության խնդիր է: Եվրոպական մշակույթում այս թեման ավելի բաց է, քան կովկասյան երկներում: Տղամարդիկ, եթե դիմում են, հիմնականում անդամի երկարացման հարցերով: Կանայք՝ փոքր շուրթերի պլաստիկայի համար: Այցելությունների քանակը մեզ մոտ կրկին աճում է:
– Որպես մասնագետ խրախուսու՞մ եք անդամի երկարացումը:
– Նման խնդրով դիմող տղամարդիկ հաճախ հոգեբանական խնդիրներ են ունենում: Եվ նման պացիենտներն ի սկզբանե պետք է ուղորդվեն հոգեբանի մոտ: Մեզ մոտ այն կոչվում է բաղնիքային բարդույթ (банный комплекс), երբ տղամարդը, հասկանալի պատճառներով, ամաչում է հաճախել բաղնիք բոլորի հետ: Խրախուսվում է միայն այն դեպքերը, եթե առկա է մինիպենիա: Այսօր գոյություն ունեն նաև հատուկ սարքեր, որի օգնությամբ հնարավոր է լինում մեծացնել անդամի չափերը:
– Հայաստանում ինչ հասրեցիք տեսնել ու գնահատել որպես մասնագետ:
– Տեղեկացա, որ ձեզ մոտ մեծ վիրահատությունները կատարվում են միայն մեծ կլինիկաներում: Փոքր կլինիկաներում ավելի շատ էսթետիկ շտկումներ են կատարում: Համաժողովին ներկայացրած աշխատանքներով կարողացա գնահատել տեղացի բժիշկների աշխատանքը: Ձեզ մոտ կան բավականին լավ արդյունքներ: Ձեր բժիշկների զեկուցները մրցունակ են եվրոպական բժիշկների զեկուցներին: Եվ հետո, դուք ունեք փորձ և պլաստիկ վիրաբույժ մասնագիտությունը, ունեք օրդինատորներ՝ ապագա պլաստիկ վիրաբույժներ: Այդ առումով մենք Ուկրաինայում նախանձում ենք ձեզ (Ժպտում է.-հեղինակ): Հայաստանում որակով են մատուցվում պլաստիկ վիրաբուժության ծառայությունները:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն