Միջոցառումներ
«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի և Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիայի գործադիր կոմիտեների նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվեց «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողով: Այն նվիրված էր հատկապես վերջին տարիներին տարբեր իմաստներով լայն շրջանառություն գտած «կյանքի որակ» հասկացությանը՝ առողջության կտրվածքով:
Համաժողովն ուներ նաև հրավիրյալ մասնակիցներ Ռուսատանի Դաշնությունից և Շվեյցարիայից:
ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, ողջունելով միջազգային համաժողովի մասնակիցներին, նշեց, որ նախարարությունը ևս մեծապես կարևորում է առողջությամբ պայմանավորված կյանքի որակը և մի շարք ծրագրեր է իրականացրել՝ ուղղված կյանքի որակի բարձրացման նպատակին: Նրա խոսքով՝ համաժողովի թեմայի հիմքում շատ արդիական հարց է. առողջությունը կյանքի որակի բարելավման գրավականն է:
Հայաստանում ՌԴ դեսպանի օգնական Օլեգ Շապովալովը, բարձր գնահատելով ռուս գործընկերների ներգրավմամբ միջազգային համաժողովի կազմակերպումը, նկատեց, որ այն մեծ դեր կունենա հայ-ռուսական համագործակցության խթանման տեսանկյունից:
Համաժողովն ընթացավ լիագումար նիստի և տարբեր թեմաների անդրադարձող մի քանի սեկցիաների համադրության ձևաչափով:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի նախագահ Իննա Պերսոյանը, անդրադառնալով համաժողովի թեմային նշեց, որ եթե նախկինում բժիշկը մտածում էր պացիենտի կյանքը փրկելու մասին, ապա այսօր ոչ պակաս կարևոր հարց է որակյալ կյանքի կազմակերպումը: Այսինքն՝ կարևորվում է ո’չ միայն այն, որ մարդը երկար ապրի, այլև կյանքի որակը:
Խոսելով ասոցիացիայի գործունեությունից՝ Իննա Պերսոյանը նշեց, որ իրենք զբաղվում են կանխարգելիչ բժշկությամբ, բայց ոչ այն ընկալմամբ, որն ընդունված էր խորհրդային պատկերացումներում: Խոսքն այս դեպքում վերաբերում է անհատականացված բժշկությանը, որը հենվում է մարդու գենետիկ կոդի վրա:
Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիան պայմանագիր ունի Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հետ, որը ենթադրում է համատեղ ծրագրերի իրականացում, ինչպիսին է, օրինակ, այս համաժողովի կազմակերպումը: «Կարծում եմ, որ ավելի փորձառու բժիշկները պետք է շահագրգիռ լինեն՝ իրենց փորձը փոխանցելու երիտասարդներին. չէ՞ որ նրանք են վաղը զբաղվելու շատ կարևոր հարցերի լուծմամբ, և պետք է պատրաստված լինեն դրան: Փոխանցելով նրանց մեր գիտելիքն ու փորձը՝ մենք ապահովագրում ենք մեր ապագան»,- նշեց բժշկուհին:
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նկատեց, որ «կյանքի որակ» հասկացությունը վերջին տարիներին սկսել է կարևորվել ամբողջ աշխարհում: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, անցում կատարելով առողջապահական քաղաքականությունից առողջության քաղաքականության, նույնպես շատ կարևորում է այն բոլոր գործոնները, որոնք ազդում են կյանքի որակի վրա:
Փորձել ենք այնպիսի հանդիպում կազմակերպել, որ բժշկության բոլոր ուղղությունների մասնագետները կարողանան իրենց ներդրումն ունենալ մեր ժողովրդի կյանքի որակի բարձրացման գործընթացում. մասնակցում են բոլորը՝ սկսած առողջապահության կազմակերպիչներից մինչև նեղ մասնագետներ»,- ասաց նա:
Համաժողվի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիաների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի շրջանակում նախատեսվող համագործակցության մասին զրուցեցինք Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միության գլխավոր տնօրեն Իլյա Իլյինցեւի հետ.
– Միայն այն հանգամանքը, որ այս համաժողովին մասնակցում են Հայաստանից և Ռուսաստանից շատ բարձրակարգ բժիշկներ, թույլ է տալիս ունենալ լուրջ սպասելիքներ: Այս հուշագիրը, կարծում եմ, պատմական արդարությունը կվերականգնի՝ նորից խորացնելով ռուս-հայկական համագործակցության ավանդույթները բժշկության ոլորտում, և երիտասարդ բժիշկները միասին բազմաթիվ օգտակար ու հետաքրքիր ծրագրեր կիրականացնեն: Հուշագիրը վերաբերում է փորձի փոխանակմանը, փոխայցերին, համատեղ ուսումնական ծրագրերին:
Հայաստան գալուց առաջ մենք փոքրիկ սոցհարցում իրականացրեցինք ռուս երիտասարդ բժիշկների շրջանում, որը ցույց տվեց, որ նրանցից շատերը պատրաստ են գալ և որոշ ժամանակ ապրել ու աշխատել Հայաստանում: Հուսով եմ՝ նույն պատրաստակամությունը կա նաև հայ բժիշկների շրջանում:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն