Միջոցառումներ
ԵՊԲՀ. Գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանի 95 տարեկան է
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Սուրեն Խաչատրյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Երևանի բժշկական կենտրոնների ղեկավարներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով շնորհավորեց բազմավաստակ բժշկին հոբելյանի կապակցությամբ. «95 տարիների ընթացքում դուք փառավոր ուղի եք անցել, հասել եք այն ամենին, ինչին ձգտում է բժշկի մասնագիտությունն ընտրած ցանկացած մարդ: Դուք փրկել եք բազմաթիվ կյանքեր, կրթել եք աշակերտներ, ովքեր այսօր հաջողությամբ շարունակում են ձեր գործը: Ստեղծել մասնագիտական դպրոց՝ դժվար, բայց կարևոր գործ է, ինչը դուք իրականացրել եք՝ հիմնվելով նյարդավիրաբուժության լավագույն ավանդույթների վրա: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ու մաղթում առողջություն և երկար տարիների կյանք»:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սուրեն Խաչատրյանը հոբելյարին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որում ասվում էր. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 95-րդ տարեդարձի կապակցութամբ: Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել և գնահատվել եք նաև արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության ներդրման գործում: Ձեր կյանքի շուրջ 75 տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ: Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր աշխատանքը և մանկավարժական շնորհակալ գործունեությունը: Մաղթում եմ քաջ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:
Ներկայացնելով վաստակաշատ բժշկի ներդրումը ԵՊԲՀ հետդիպլոմային ֆակուլտետի նյարդաբանության ամբիոնի ստեղծման կարևոր գործում, Սուրեն Զոհրաբյանին շնորհավորեց նաև այդ նյարդաբանության ամբիոնի ներկայիս վարիչ, ՀՀ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Այնուհետև վերջինս փոխանցեց նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավարության և անձնակազմի, ինչպես նաև իր ղեկավարած ամբիոնի աշխատակիցների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոբելյարին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորական գիրը, որում մասնավորապես ասվում էր. «Սիրելի պարոն Զոհրաբյան, հղում ենք Ձեզ մեր ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Գիտության ու բժշկության լայն շրջանակներում մեծապես հայտնի է Ձեր անունը և բեղուն գործունեությունը, որ զարդարված է բազում նշանակալի ձեռքբերումներով»:
Այնուհետև Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն, համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը, շնորհավորելով հոբելյարին, ներկայացրեց Սուրեն Զոհրաբյանի անցած պանծալի ուղին և գործունեությունը:
95-ամյա հոբելյարին շնորհավորեցին նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը:
ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով հոբելյարին, նշեց, որ վերջինս ընտրվել է ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության ռազմական խորհրդի անդամ և նրան շնորհեց ոսկե մեդալ:
Հնչեցին նաև ՌԴ ԲԳԱ Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ Ալեքսանդր Կոնովալովի, Ուկրաինայի ԲԳԱԱ ակադեմիկոս Ա.Պ. Ռոմոդանովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի ԲԳԱԱ ակադեմիկոս Եվգենի Պեդաչենկոյի, Ատլանտայի (ԱՄՆ) նյարդավիրաբուժության ինստիտուտի պրոֆեսոր Արթուր Գրիգորյանի շնորհավորական հեռագրերը:
Միջոցառման ավարտին Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց բազմաթիվ շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետական բժշկական համալսարանը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն