Միջոցառումներ
Արգանդի վզիկի պաթոլոգիաներին նվիրված կոնֆերանսին ներկայացվեց չեխական Պենոքսալ ԲԳ պատրաստուկը
2016 թ. մայիսի 11-ին «Էլիտ-Պլազա» բիզնես-կենտրոնի կենֆերանս-դահլիճում տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Արգանդի վզիկի պաթոլոգիաներ և սեռավարակներ: Բուժման և կոլպոսկոպիայի արդիական հարցեր» թեմայով: Կոնֆերանսի կազմակերպիչներն էին՝ ՀՀ Առողջապահության Նախարարությունը, Հայկական բժշկական ասոցիացիան և ՀՀ ԱԱԻ-ը: Կոնֆերանսին հրավիրվել էին գինեկոլոգներ, ուռուցքաբաններ և մաշկավեներոլոգներ՝ ք. Երևանից և ՀՀ բոլոր մարզերից:
ՌԴ ք.Մոսկվայից զեկույցներով հանդես գալու նպատակով հրավիրված էին՝ բ.գ.դ, ՊԲՈՒՀ ԼՄԿ ՌԲԱՀԿ ՄևԳ պրոֆեսոր Ս.Ի. Ռոգովսկայան, կ.գ.դ, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Վ.Ի. Կիսիլյովը, բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Լ.Ա. Աշրաֆյանը:
Կոնֆերանսի գլխավոր հովանավորներից հանդիսացավ Պենոքսալ ԲԳ յուրահատուկ պատրաստուկը արտադրող «Bimedical s.r.o.» չեխական ընկերությունը, որի բացառիկ դիստրիբյուտորը ՀՀ-ում «Medprogress» ընկերությունն է: Կոնֆերանսին ՌԴ-ից ներկա գտնվեցին նաև «Grand Capital Group» ռուսական ընկերության հիմնադիրներից, վերջինս հանդիսանում է Պենոքսալ պատրաստուկի ներկայացուցիչը ԵԱՏՄ անդամ երկրներում:
Կոնֆերանսի հիմնական թեմաներից էին՝ HPV-ի դերը արգանդի վզիկի քաղցկեղի ծագման մեջ, արգանդի վզիկի նեոպլազիաների ախտորոշում և բուժում, սեռավարակների դերը, բորբոքային պրոցեսները փոքր կոնքում և այլն: Կոնֆերանսի ընթացքում պրոֆ. Ս.Ի. Ռոգովսկայան խոսեց նաև Պենոքսալ ԲԳ պատրաստուկի հատկությունների մասին: Նա մասնավորապես ասեց, որ.
«Չեխական եզակի Պենոքսալ պատրաստուկը, որի ակտիվ բաղադրիչները ստացվում են միկրոօրգանիզմներից, ունի թերապևտիկ հատկություններ, որորնցից առաջինն ու ամենակարևորը ապոպտոզի խթանումն է, պատրաստուկը նաև իմունակարգավորիչ է, հակաօքսիդանտ, ունի թունազերծող հատկություններ, լայնորեն օգտագործվում է իմունաընկճվածության բոլոր իրավիճակների հետ կապված: Այն հանդիսանում է խթանիչ, իմունակարգավորիչ ցիտոկինների առումով: Նման պատրաստուկները նույնպես իրենց տեղն ունեն մեր պրակտիկայում»:
«Grand Capital Group» ռուսական ընկերության հիմնադիրները
պրոֆ. Վ.Ի. Կիսիլյովի և պրոֆ. Լ.Ա. Աշրաֆյանի հետ
Կոնֆերանսի ընթացքում Պենոքսալ ԲԳ պատրաստուկի նշանակման իր փորձով կիսվեց նաև բ.գ.թ., գինեկոլոգիական վերապատրաստման փուլերի կազմակերպիչ, ՀԲԱ-ի կլինիկական կոմիտեի քարտուղար, կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Լ.Ս.Կուջոյանը.
«Ես ունեմ պատրաստուկի նշանակման բավական մեծ փորձ , ես գոհ եմ նրա ազդեցությունից քրոնիկ բորբոքային պրոցսների, նախաքաղցկեղային վիճակների, դիսպլազիաների և մաստոպատիաների ժամանակ: Նշանակման փորձ ունեմ ոչ միայն արգանդի վզիկի պաթոլոգիաների ժամանակ, այլ նաև տարբեր աուտոիմուն հիվանդությունների, այդ թվում աուտոիմուն թիրեոիդիտի դեպքերում, ինչպես նաև շատ բարձր արդյունավետություն կա ֆիբրոզ-կիստոզ մաստոպատիաների ժամանակ: Սակայն նշանակման սխեմաները, բուժման տևողությունը պետք է լինեն համապատասխան, այսինքն՝ պատրաստուկի կիրառումը պետք է լինի առնվազն երեք ամիս՝ վերջինիս արդյունավետությունն ապահովելու համար»:
Կոնֆերանսը կայացավ մեծ հաջողությամբ, երախտապարտ ենք կոնֆերանսի կազմակերպիչներին իրենց ջանքերի համար է՛լ ավելի կրթելու ու լուսաբանելու մեր բժիշկներին, այդպիսով դարձնելով նրանց ավելի բանիմաց իրենց գործունեության ոլորտում՝ հանուն սեփական ազգի , հանուն մեր կանանց և ապագա երեխաների առողջության:
Պրոֆ. Ս.Ի. Ռոգովսկայայի և բ.գ.թ. Լ.Ս. Կուջոյանի հետ
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն