Միջոցառումներ
Կագոցել. վիրուսային հիվանդությունների բուժման վստահելի միջոց
Հոկտեմբերի 7-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված ԸԲԱՄ 10-ամյակին: Գիտաժողովին ներկա էին փորձառու մասնագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Վրաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Գիտաժողովի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ընտանեկան բժշկության զարգացման միջազգային միտումներին և հեռանկարներին, քննարկեցին արդի հիմնախնդիրները, ինչպես նաև փոխանցեցին միմյանց փորձը: Այս գիտաժողովին առանձնակի շեշտադրված էր գրիպի և վիրուսային հիվանդությունների բարդությունները:
Նիարմեդիկ դեղագործական ընկերության տարածարշրջանի մենեջեր Լիանա Ավետիսյանի հետ զրույցում տեղեկացանք, թե նորագույն բժշկությունն ի՞նչ դեղորայք է առաջարկում շուկայում գրիպի արդյունավետ բուժման համար:
– Կազմակերպված գիտաժողովը որքանո՞վ էր կարևոր:
– Նման կարգի գիտաժողովների կազմակերպումը շատ կարևոր է, քանի որ բժիշկները հնարավորություն են ունենում ծանոթանալու ժամանակակից բժշկության նորագույն մեթոդներին ու տեխնոլոգիաներին: Գիտաժողովին արտերկրից ժամանած հեղինակավոր բժիշկներն իրենց ներկայացրած դասախոսություններով ծանոթացնում են արդի խնդիրներին և ոլորտի առաջընթացին:
– Գիտաժողովի ընթացքում ի՞նչ խնդիրներ ներկայացվեցին և շեշտադրումը հատկապես ի՞նչ ուղղվածություն ուներ:
– Գրիպի, առհասարակ, սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների ակտիվությունը կրում է սեզոնային բնույթ և մեր երկրում հատկապես այն ընդգծված է հոկտեմբեր-մարտ ժամանակահատվածում: Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ գիտաժողովը նվիրված էր գրիպի և տարբեր սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների հետևանքով առաջացած խնդիրների ժամանակակից բժշկական մոտեցումների կիրառմանը՝ ինչպես հետազոտման, այնպես էլ բուժման մեթոդներին:
– Ժամանակից բժշկության մեջ գրիպի և վարակների բուժման ի՞նչ մեթոդ ներկայացրեց Ձեր ընկերությունը:
– Ռուսական արտադրության Կագոցել դեղը շուրջ հինգ տարի է շրջանառվում է տեղական շուկայում և այս տարիների ընթաքում գրանցվել են միայն դրական արդյունքներ: Այն նախատեսված է ինչպես գրիպի և սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների բուժման, այնպես էլ կանխարգելամն նպատակով, ինչը միաժամանակ նաև անվնաս է: Դեղն օգտագործելուց հետո բուժման արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Երբեմն առաջնային օղակի բժիշկները դժվարությամբ են ախտորոշում, թե հիվանդի մոտ գրիպի և սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների ո՞ր տեսակն է: Այդ պարագայում բոլոր դեպքերի համար կիրառելի է լայն սպեկտրի համար նախատեսված Կագոցելը: Այս դեղի առավելությունը նրանում է, որ թույլատրելի է բժշկի ցուցումով օգտագործել նույնիսկ գրիպի չորորդ օրը: Կագոցելն արդյունավետ է նաև հերպեսի բուժման գործընթացում:
– Ո՞ր տարիքից է ցուցված Կագոցելի կիրառումը:
– Թույլատրելի է`սկսած երեք տարեկանից: Կլինիկական բազմաթիվ հետազոտություններն ու փորձարկումները բազմիցս ապացուցել են այս դեղի արդյունավետությունն ու անվտանգությունը, ընդ որում, ունի օրգանական ծագում: Կագոցելը խթանում է օրգանիզմի իմունային համակարգի գործունեություն` օգնելով օրգանիզմին բնական ճանապարհով պայքարել հիվանդության դեմ:
Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովին հրավիրված էր նաև Վրաստանի Ռեսպիրատոր ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆ., բ.գ.թ.
Կ. Վաչարաձեն, ով իր ելույթում ներկայացրեց բրոնխոսկոպիայի դերը թոքերի հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում:
– Նախ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորմանը» և Նիարմեդիկ դեղագործական ընկերությանն այս գիտաժողովին իմ ներկայության համար: Սա հնարավորություն էր Հայաստանի իմ գործընկերներին ներկայացնելու թոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները և Վրաստանի փորձը: Առհասարակ, բժշկությունն այն գիտությունների շարքում է, որը ներառում է շարունակական կրթություն և նոր տեխնոլոգիաների ներդրում: Նման կարգի գիտաժողովները մասնագիտական փորձի փոխանակման լավ հնարավորություն է:
– Ձեր ելույթն ի՞նչ շեշտադրում ուներ:
– Իմ ելույթը վերաբերում էր թոքային հիվանդությունների էնդոբրոնխիալ բուժմանը, ինտերվենցիոն թոքաբանությանը, ինչպես նաև վիրուսային հիվանդությունների բուժման և կանխարգելման մեր մոտեցումներին: Նաև ներկայացրել եմ ներկա պահին Վրաստանում կիրառվող այլ տեխնոլոգիաները: 25 տարի զբաղվում եմ թոքային հիվանդությունների բուժմամբ, ինտենսիվ թոքաբանությամբ:
– Վիրուսային հիվանդություններն ի՞նչ տարածվածություն ունեն և դրանց բուժման ժամանակակից մոտեցումներից ո՞րն է առավել արդյունավետ:
– Նոր դեղորայքի ստեղծումը շատ կարևոր է բժշկության մեջ: Վիրուսային հիվանդություններն ամենալայն տարածումն ունեն: Տարեկան 3-5 մլն մարդ հիվանդանում է գրիպով կամ այլ սուր ռեսպիրատոր վիրուսային վարակներով: Վիրուսային հիվանդությունները, եթե չբուժեն այն կարող է ունենալ բակտերիալ բարդացում: Շատ կարևոր է, վիրուսային հիվանդությունները բուժել հակավիրուսային դեղերով և ոչ մի դեպքում չչարաշահել հակաբատերիալ դեղորայքը: Հակաբակտերիալ դեղորայքները ոչ միայն չեն բուժում, այլև վնասակար: Հակավիրուսային բուժման վերջին խոսքն է Նիարմեդիկ դեղագործական ընկերության Կագոցել հակավիրուսային դեղը, որն պատկանում է ինտերֆերոնի ինդուկտորների խմբին և խթանում է օրգանիզմի սեփական իմունիտետը:
Վրաստանում մեծ ուշադրություն ենք դարձնում վիրուսային հիվանդությունների կանխարգելմանը, մասնավորապես, տարբեր քրոնիկական հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ: Մեր պրակտիկայում մեծամասամբ օգտագործում ենք ինտերֆերոնի ինդուկտոր Կագոցել դեղը, ինչը հարմար է նշանակել թե՛ մեծահասակներին և թե՛ երեխաներին:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն