Միջոցառումներ
«Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ «Բազմաչափանշային ՄՌՏ-ի կիրառումը նյարդաբանական պրակտիկայում» թեմայով գիտաժողով. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը վերազինվել է ժամանակակից սարքերով, որոնց միջոցով կենտրոնի մասնագետները կարող են որակապես նոր բուժ օգնություն մատուցել: Այդ առիթով սույն թվականի հոկտեմբերի 27-ին Իզմիրլյան ԲԿ հանդիպումների դահլիճում անցկացվեց գիտաժողով «Բազմաչափորոշիչ ՄՌՏ հետազոտությունների կիրառությունը նյարդաբանական պրակտիկայում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին ճառագայթաբաններ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, ուռուցքաբաններ և այլ մասնագետներ:
Մեզ հետ զրույցում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը նշեց, որ գիտաժողովը լավ առիթ է մասնագետների համար՝ տեղեկանալու բոլոր նոր հնարավորություններին, որոնք արդեն հասանելի են Հայաստանում:
Զրուցակցի փոխանցմամբ` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը հիմնադրվել է 2015թ. և հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով: Բաժանմունքում առկա են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ, համակարգչային տոմոգրաֆ, թվային և շարժական ռենտգեն սարքեր, երկու էլեկտրոնա-օպտիկական և երկու ՈՒՁՀ սարք:
Ըստ նրա` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը 1,5 տեսլա հզորություն և ծրագրային մեծ հնարավորություններ ունի՝ ի տարբերություն այլ գործող սարքերի: Համակարգչային տոմոգրաֆն ունի եռաչափ ռեկոնստրուկցիայի հնարավորություն, իսկ ռենտգեն սարքի օգնությամբ հնարավոր է տարբեր պրոեկցիաներով պատկերներ ստանալ, ինչպես նաև համեմատել նոր պատկերը հնի հետ:
Ա. Չարչյանը նաև շեշտեց այն փաստը, որ ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատում են երիտասարդ, առաջատար և փորձառու մասնագետներ:
Բժիշկ-ռադիոլոգ Անուշ Մարալյանն ասաց, որ ՄՌՏ-ն որպես հետազոտության մեթոդ իր անփոխարինելի դերն ունի բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման մեջ` հատկապես կենտրոնական նյարդային համակարգի, հենաշարժական համակարգի, ինչպես նաև որովայնի պարենխիմատոզ օրգանների ախտահարումերի ժամանակ:
Ըստ նրա` վերջին սերնդի ՄՌ տոմոգրաֆների շնորհիվ հասանելի է դարձել սրտի, թոքերի և աղեստամոքսային համակարգի մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունները:
Ա. Մարալյանն ընդգծեց, որ ՄՌՏ նորագույն կիրառումներից է ՄՌ-մամոգրաֆիան, որն անվնաս է և չունի տարիքային սահմանափակում: Մեր կենտրոնում արդեն հնարավոր է իրականացնել ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտություն` դիֆուզ-կախված նկարների ստացումով, որն ամբողջ աշխարհում կիրառվում է օնկոսքրինինգի՝ ուռուցքների հայտնաբերման համար: Կիրառում ենք նաև նոր մեթոդ կանանց օրգանների պատկերավորման համար՝ հիստերոսալպինգոգրաֆիա, երբ ներհեշտոցային կոնտրաստավորման ճանապարհով կարողանում ենք արգանդի և փողերի անցանելիությունը պարզել:
Բժիշկ-նյարդաբան Նարեկ Մկրտչյանը գիտաժողովին ներկայացել է «Լիմբիկ համակարգի տոպիկ ախտորոշում. ախտանշային և ֆունկցիոնալ ասպեկտները» թեման: Իր զեկուցման մեջ Ն. Մկրտչյանն անդրադարձել է նոր նյարդաբանական հետազոտության մեթոդին, որն, ի դեպ, չի ներառվում նյարդաբանական ախտորոշման պարտադիր հավաքակազմի մեջ: Սակայն այն թույլ է տալիս հետազոտել ուղեղի այն հատվածը, որի միջոցով կառավարվում է մեր ենթագիտակցությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս պարզելու փոխհարաբերություններն ու ընդհանուր վիճակը:
Նյարդաբանը համոզված է, որ նոր մեթոդաբանական մոտեցումը կհետաքրքրի և՛ նյարդաբաններին, և՛ հոգեբաններին: Նյարդաբաններին այն թույլ կտա տեսնելու շեղումներ, որոնց շտկմամբ, սովորաբար, զբաղվում են հոգեբանները:
Զրուցակցի փոխանցմամբ՝ թեման կհետաքրքրի նաև հոգեբույժներին, քանի որ հիմքում ընկած է նյարդաֆիզիոլոգիան և նյարդահոգեբանությունը:
Ն. Մկրտչյանն ընդգծեց, որ հետազոտություններ կարելի է իրականացնել նևրոտիկ խանգարում (նևրոզներ), հիփոթալամիկ համախտանիշ ունեցող, հետսթրեսային շրջանում գտնվող անձանց:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն