Միջոցառումներ
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել եւ քննարկել անհաս եւ ցածր քաշով նորածինների խնամքի եւ բուժման նոր մոտեցումները, ինչպես նաեւ հայաստանյան եւ միջազգային փորձը:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը:
Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավման իրենց փորձը ներկայացրին Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները՝ հրավիրված Իտալիայից եւ Ուզբեկստանից: Անդրադարձ կատարվեց Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի վերջին նվաճումներին՝ Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի համատեքստում, ինչպես նաեւ ներկայացվեցին նեոնատալ առողջության խնդիրները Հայաստանում եւ աշխարհում:
Սերգեյ Խաչատրյանն իր խոսքի նախաբանում մասնավորապես նշեց. «Մեզ համար այս համաժողովն ունի շատ կարևոր նշանակություն փորձի փոխանակման և մասնագիտական դերի բարձրացման տեսանկյունից: Ամբողջ աշխարհում նորածնային մահացությունը նվազման միտում ունի: Հայաստանում նույնպես նկատելի է դրական փոփոխություն: 90-ականներից ի վեր մեր երկրում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով, որը կապված է ոլորտի առաջընթացի հետ»:
Նախարարի տեղակալը ոլորտի առաջընթացի հաջողությունները կապում է մի շարք հանգամանքների հետ, մասնավորապես ՀԿ-ների և բժշկական հաստատությունների հետ համատեղ իրականացրած մի շարք ծրագրերի հետ: «Ցածր քաշով ծնված երեխաների կյանքի համար պայքարելու համար կարևոր են մասնագիտական գիտելքիները և բժշկական ժամանակակից մոտոցումները, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բուժհաստատությունները և անհրաժեշտ դեղերը: Շատ կարևոր է նաև բժշկական կենտրոնների համագործակցությունը: Թվարկածիցս յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի և առանց փոխկապակցված զարգացման դժվար թե կարողանանք արդյունք ապահովել: Հասկանալի է, որ նորածնային ցածր ցուցանիշներ ապահովելու համար ավելի մեծ ներդրումներ են հարկավոր: Ցավոք, մեր երկրի տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս հավելյալ ներդրումներ իրականացնել և հենց այստեղ է, որ հայտնվում են մեր գործընկերները, միջազգային կազմակերպությունները` համատեղ ծրագրերի իրականացման համար, իսկ նման աշխատանքներն, իսկապես, մեծ արդյունքներ են ապահովում պրակտիկայի ոլորտում, կրթական ծրագրերի շրջանակում, փորձի փոխանակման շրջանակում»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:
ՀՀ ԱՆ տեղակալն իր ամփոփիչ խոսքն ավարտեց շնորհակալական խոսքով. «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կլինի շարունակական»:
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողովին հնարավորություն ունեցանք զրուցելու Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանի հետ: Մեր զրուցակիցը մանրամասնություններ է ներկայացնում իր ղեկավարած ասոցիացիայի ձեռքբերումների և առաջընթացի մասին:
– Պարոն Կալենտերյան, ներկայացրեք, խնդրեմ, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի գործունեության և նվաճումների ճանապարհը:
– Մեր ասոցիացիան ստեղծվել է 2003-ին, որի նպատակն էր բարելավել Հայաստանում ոլորտի ծառայությունների մակարդակը, բարձրացնել նեոնատոլոգների մասնագիտական վարկանիշը, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն:
Տարիների ընթացքում կարծես թե գնահատվել է մեր թիմի աշխատանքը, որի արդյունքն է այն, որ այսօր անդամների թիվը 112-ից ավելի է: Համագործակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: Երբեք չենք մասնակցել գրանտային ծրագրերի: Մեր վերջին կարևորագույն նվաճումներից է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման կողմից ստացած դրամաշնորհի շնորհիվ իրկականացրած աշխատանքները: Այս աշխատանքների շնորհիվ մասնակցել են բոլոր 63 ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կենտրոնները, որոնց մասնագետները մասնակցել են տարբեր դասընթացների ու փորձի փոխանակման ծրագրերի: Շուրջ 700 նեոնատոլոգ և հարակից ոլորտի այլ բժիշկներ մասնակցել է տարբեր դասախոսությունների: Մեր ասոցիացիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է մարզերում՝ մանկաբարձ-գինեկոլոգների և անեսթեզիոլոգների շրջանում: Կարևորագույն ձեռքբերումներից է վերջին տարիներին նորածնային մահացությունների քանակի նվազեցումը: Մենք ո՛չ միայն իրականցնում ենք մասնագիտական վերապատրաստման և գիտելիքների փոխանակման ծրագրեր, այլ մեր կողմից պարբերաբար կատարվում են մարզային այցելություններ, որպեսզի հստակեցվի պրակտիկայում ինչպիսի բացեր կան, որոնք անհրաժեշտ են լրացնել: Իսկ բժշկությունը պրակտիկա է:
– Հետագա անելիքների հետ կապված ի՞նչ կավելացնեք:
– Դեռ երկար կշարունակվեն մարզային այցելություները: Մշակվում է ուղեցույցների երկրորդ փաթեթը ավելի մեծ ու ընդգրկուն ծավալով:
Մեր ասոցիացիայի կողմից մշակվում է նեոնատոլոգների վարկանշի և մասնագիտական որակական հատկանիշների բարձրացման համար նոր նախագծեր: Բուժքույրական կոդեքսը նորույթ է այս ոլորտում և մշակվում է համապատասխան ծրագիր: Հուսով ենք, որ ասոցիացիայի ստեղծած կապերն ու հնարավորությունները դեռ երկար կաշխատեն հօգուտ ոլորտի առաջընթացի:
– Անհաս և ցածր քաշով ծնված երեխաների բուժման նորագույն մոտեցումների մասին Ձեր խոսքը:
– Ժամանակակից մոտեցումները շատ մատչելի են և կիրառելի: Մեզ մոտ այն հասանելի է և արդյունավետ: Նման կոնֆերանսները նպաստում են ոլորտի ամրապնդմանն ու զարգացմանը:
Նեոնատալ առողջության խնդիրների շուրջ զրուցել ենք Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ նորածնային բաժնի վարիչ, ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի հետ:
– Պարոն Մազմանյան նեոնատալ առողջության խնդիրները Հայաստանում և, առհասարակ, աշխարհում ի՞նչ մակարդակի վրա են
– Խնդիրները բազմաթիվ են: Նեոնատալ առողջության հիմնական խնդիրը նորմայից ցածր քաշով ծնված երեխաներն են: Նման պարագայում պահանջում է մասնագիտական հատուկ ուշադրություն ու խնամք: Կոնֆերանսը նվիրված է ժամանակակից կյանքում նեոնատալ առողջության խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն ու արդի բժշկական միջամտություններին:
– Հայաստանում ինչիպիսի՞ ցուցանիշներ կան ցածր քաշով ծնված նորածինների շրջանում:
– Առհասարակ, ցածր քաշով ծնված երեխաներն իրենց խնդրիրներով աշխարհի տարբեր երկրներում շատ քիչ են տարբերվում:
Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 8,5%, Ֆրանսիայում` 5%, իսկ ԱՄՆ-ում` 11%: Ցածր քաշով ծնված երեխաներին առանձնացնում են որպես ցածր քաշով և ծայրահեղ ցածր քաշով ծնվածներ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ: Նման երեխաների համար պահանջվում է լրացուցիչ խնամք ու ռեսուրս:
– Այս կոնֆերանսի կարևորությունը:
– Կոնֆերանսի նպատակն է նոր գիտելիքների փոխանակում, բժշկական ժամանակակից տեխնոլոգիաների բուժման առավելությունների քննարկում, ինչպես բարելավել ցածր քաշով ծնված երեխաների բուժման արդյունավետությունն ու ճիշտ կազմակերպել բժշկական միջամտությունները:
– Ոլորտում իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին ի՞նչ կավելացնեք:
– Տեղեկացնեմ, որ հետազոտության նորագույն տեխնոլոգիաները զարգացած են նաև Հայաստանում: Քթային բարձր հոսքով սոցիալական հետազոտությունը, որն աշխարհի համար նորություն է, իրականացվել է առաջին անգամ մեզ մոտ: Հետազոտման արդյունքները գոհացնող են և արդեն նկատելի են դրական արդյունքները: Նվազել է ագրեսիվ շնչառական խնդիր ունեցող երեխաների քանակը: Գաղտնիք չէ, որ արհեստական շնչառության տակ գտնվող երեխաների համար այդ սարքերը վնասակար են, քանի որ արհեստական շնչառությունը վնասում է անհաս նորածնի թոքերը: Կարող եմ ասել, որ այս հետազոտության շնորհիվ մեր երկրում գրեթե 35-40 %-ով նվազել է արհեստական շնչառական թերապիայի կիրառումը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն