Միջոցառումներ
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել,գոնե երկարացնել կյանքը եւ առավելագույնս բարձրացնել դրա որակը։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապեւտ Հասմիկ Պետրոսյանը նշել է, որ կրծքագեղձի HER2-դրական մետաստատիկ քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող նորագույն դեղամիջոցներից մեկը՝ տրաստուզումաբ էմտանզինը Հայաստանում գրանցվել է մոտ 2 ամիս առաջ։ Այս դեղամիջոցի կիրառման փորձը Հայաստանում շատ քիչ է, այդ պատճառով տեղի մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է ռուսաստանցի բժիշկ Լյուդմիլա Ժուկովան՝ Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնից։
Ժուկովան NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ դեղային թերապիայի ընձեռած նոր հնարավորությունները բժիշկների ու հիվանդների առաջ նոր հեռանկարներ են բացել, որոնք նախկինում չեն եղել՝ հիպերէքսպրեսային HER2-ով տառապող կանայք նոր դեղի շնորհիվ հնարավորություն են ստացել ավելի երկար ապրել՝ հիվանդությամբ կամ առանց դրա։ Չհայտնաբերված մետաստատիկ քաղցկեղով (ժողովուրդը կոչում է 4-րդ փուլ) տառապող կանանց 50 տոկոսը ժամանակակից բուժման շնորհիվ ապրում է առնվազն 5 տարի։
«Այդպիսի ծանր իրավիճակում հայտնված հիվանդների համար դա շատ տպավորիչ արդյունք է»,-նշել է նա։ Մարտի 17-ին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ բժիշկ Ժուկովան պատմել է կրծքագեղձի HER2-դրական մետաստատիկ քաղցկեղի բուժման հարցում իրենց կենտրոնի փորձի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե որ դեպքերում է ճիշտ օգտագործել նորագույն դեղամիջոցներն առավելագույն արդյունավետության հասնելու համար: Բացի այդ, գիտաժողովի ժամանակ մասնագետները քննարկել են մի շարք կլինիկական բարդ դեպքեր եւ փոխանակել իրենց ունեցած փորձը։
Այսպիսի գիտաժողովներ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվում են ամեն տարի, հաճախ տարին երկու անգամ։
Գիտաժողովների ժամանակ, որոնք կազմակերպվում են գարնանը և նվիրված են Կանանց միջազգային օրվան, օնկոլոգները, վիրաբույժները, քիմիոթերապեւտները եւ այլ մասնագետներ հավաքվում եւ քննարկում են կանանց մոտ առավել հաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման խնդիրները:
Այդ հիվանդությունների շարքում առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը. աշխարհում տարեկան քաղցկեղի այդ տեսակի շուրջ 1,7 միլիոն նոր դեպք է գրանցվում։ Հայաստանում մահացությունների 2,1 տոկոսը քաղցկեղի այդ տեսակից է։ Գիտաժողովի երկրորդ մասը տեղի կունենա մարտի 23-ին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև կանանց մոտ հանդիպող քաղցկեղի մյուս տեսակները՝ արգանդի, արգանդի վզիկի, ձվարաննների:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն