Միջոցառումներ
Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները
2008 թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով` նվիրված հանրապետության առողջապահության համակարգի առջև ծառացած ռազմավարական կարևորության հիմնահարցերին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։
Կլոր սեղանի ընթացքում Ասոցիացիայի կողմից ներկայացվեց 2 զեկուցում (թեզիսները ներկայացվում են ստորև)։
ԲԺՇԿԻ ԴԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
զեկուցող` Ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյան
-
Առողջապահական համակարգի կենտրոնում պետք է լինի բժիշկը` որպես կարևոր օղակ, բարիք արարող հիմնական գործող անձ։
-
Բացի գործող օրենսդրությունից` բժիշկը պետք է առաջնորդվի նաև էթիկայի կոդեքսով։ Այսօր ՀՀ-ում չկա բժշկի էթիկայի կոդեքս։ Ասոցիացիան պատրաստել է Համաշխարհային բժշկական ասոցիացիայի էթիկայի կոդեքսի հայկական տարբերակը, որը տեղայնացվելուց հետո կդրվի շրջանառության մեջ, և հուսով ենք, որ այն աստիճանաբար կդառնա բոլորի կողմից ընդունված։
-
Իր գիտելիքները մշտապես կատարելագործող, էթիկայի կոդեքսով առաջնորդվող բժիշկը պետք է առաջին հերթին բարձր վարձատրվի։
-
Ասոցիացիան պատրաստակամ է պաշտպանելու էթիկայի կոդեքսը չխախտած յուրաքանչյուր բժշկի շահերը։
ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
զեկուցող` Արտակ Գրիգորյան
-
Մատուցվող բուժօգնության ծառայությունների դիմաց պետական պատվերի շրջանակներում սահմանել հստակ իրատեսական գներ` հիմնված ռեալ գնագոյացման հաշվարկների վրա։
-
Հաշվարկներ կատարելիս անհրաժեշտաբար նախատեսել այն, որ օպտիմալ կառուցվածք և միջին ծանրաբեռնվածություն ունեցող առողջապահական հաստատությունում աշխատող բժշկի աշխատավարձը պետք է նրան ընձեռի արժանապատիվ ապրելու հնարավորություն։
-
Պետական պատվերի շրջանակներում նախատեսված ծավալների և ֆինանսական հնարավորությունների միջև անհամապատասխանությունը հաղթահարելու նպատակով առաջարկվում է.
. պետական պատվերի շրջանակներում իրականացնել միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, ինչպես նաև հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բուժումը։
. Ամսական որոշակի գումարից (ենթակա է քննարկման) ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների համար բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներից փոխադրել վճարովի համակարգ` բացառությամբ նախորդ ենթակետում նշված դեպքերի։
. Այս երկու խմբերում չընդգրկված քաղաքացիների համար սահմանել համավճար` իրատեսական գնի և պետության կողմից տրամադրվող հնարավոր փոխհատուցման տարբերության չափով։
. Ձեռնարկել համապատասխան քայլեր բժշկական ապահովագրության զարգացման համար։
Հնչեցին բազմաթիվ ելույթներ ինչպես բժիշկների, այնպես էլ առողջապահության կազմակերպիչների կողմից. ելույթների հիմնական ուղղությունները և գնահատականները ներկայացվում են ստորև.
-
առողջապահական համակարգի անկատար կառավարման և ոլորտում առկա բազմաթիվ այլ հիմնախնդիրների պատճառով բժիշկն իր առաքելությունները կյանքի կոչելու ճանապարհին հաղթահարում է տարատեսակ խոչընդոտներ։ Բժիշկը ստիպված է լուծել խնդիրներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն իր մասնագիտական գործունեության հետ, այլև շատ հաճախ հարիր չեն իր կոչմանը և չեն մտնում աշխատանքային պարտականությունների մեջ։ Ոլորտում դեռևս առկա է համահարթեցման սզբունքը, որի հետևանքով նույնիսկ բարեխիղճ և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող բժիշկները չեն ստանում համարժեք վարձատրություն։
-
Անհրաժեշտություն է զգացվում մշակելու և գործողության մեջ դնելու բժշկական էթիկայի կանոնակարգը կամ, այլ կերպ ասած, բժշկի էթիկայի կոդեքսը։ Վերջինս կարող է հանդիսանալ մասնագիտական գործունեության վարքի կանոնների հիմնական ուղեցույցը։
-
Իրենց գիտելիքները մշտապես կատարելագործող և, առկայության դեպքում էթիկայի կոդեքսով առաջնորդվող բժիշկները պետք է ստանան բարձր վարձա տրություն։
-
Առողջապահության համակարգի ֆինանսավորումը և գնագոյացման մեխանիզմները հեռու են համարժեք լինելուց, առկա է անվճար բուժօգնության հայտարարվող ծավալների և այդ ծավալների համար առողջապահությանը հատկացվող գումարների անհամապատասխանություն։ Նման պայմաններում բուժհիմնարկների ղեկավարներն իրենց հերթին պարտադրված են բուժման ծախսերի պակասը լրացնելու այլ աղբյուրների հաշվին` նպաստելով ոլորտում առկա ստվերի խորացմանը։ Արդյունքում, համակարգում ձևավորվել են ստվերային շուկայական հարաբերություններ։
-
Վերը նշվածին գումարվում է նաև այն հանգամանքը, որ առողջապահական կազմակերպությունները համարվում են առևտրային և գտնվում են նույն հարկային դաշտում այլ ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպություններին զուգահեռ` այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Նշված հանգամանքներն առողջապահության ոլորտը դարձնում են ինվեստիցիոն առումով ոչ գրավիչ և համակարգին զարգանալու հնարավորություն չեն տալիս։ Անհրաժեշտ է համակարգը դուրս բերել ստվերից, դարձնել ներդրումային առումով գրավիչ։ Որպես օրինակներ նշվեցին «Նորք-Մարաշ», «Շենգավիթ» և «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնները։ Ներկայացվեց «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի փորձը։ Ամփոփման արդյունքում ընդհանուր առմամբ հավանություն տրվեց զեկուցումներին և հնչած գնահատականներին։ Ասոցիացիայի կողմից ներկայացվեց էթիկայի կոդեքսը, որը տեղայնացման նպատակով սկզբնական փուլում դրվում է շրջանառության մեջ. ակնկալվում է ստանալ առաջարկներ հարցի վերաբերյալ, որոնք ամփոփվելուց հետո կդրվեն քննարկման։ Մենք լիահույս ենք, որ ընթերցողը ևս շահագրգիռ վերաբերմունք կցուցաբերի խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացվող առաջարկներով և տեսակետներով։
Ասոցիացիան պարտավորվում է նաև կազմակերպել շարունակական քննարկումներ խնդրո առարկա հարցերի շուրջ և պարտաստակամ է նշված հարցերի վերաբերյալ տարբեր ձևաչափերով քննարկումներին մասնակցելու` հետամուտ լինելով դրանց լուծմանը։
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն