Առողջապահություն 3.2010
Առողջապահության կազմակերպում ՀՀ նախագահը արմավիրի մարզում
Վերջերս աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում և Արմավիրի նորաբաց բժշկական կենտրոնում:
Նրան ուղեկցում էին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը, Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը, մարզպետի տեղակալ, առողջապահության, սոցիալական ապահովության վարչության պետ և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի համակարգող Լ.Մուրադյանը և այլք: Հ.Քուշկյանը հանրապետության նախագահին տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնովին վերանորոգվել է բժշկական կենտրոնի ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման համակարգերը, ինչպես նաև ընդունարանը, թերապևտիկ, մանկական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներն ու հիվանդասենյակները: Նախարարը խիստ կարևորեց այն հանգամանքը, որ վերանորոգումից հետո ընդլայնվել է նաև բուժծառայությունների ցանկը, նկատի ունենալով դիալիզի նորաբաց բաժանմունքը: Այսուհետև դիալիզի կարիք ունեցող հիվանդներն այլևս ստիպված չեն լինի Երևան հասնելու: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նշան Գևորգյանը կենտրոնում աշխատող 94 բժիշկների և 244 միջին բուժաշխատողների անունից, իր շնորհակալական խոսքն ուղղելով հանրապետության նախագահին և առողջապահության նախարարին, նշեց, որ 1959-ից երբևէ չվերանորոգված բժշկական կենտրոնն այսօր լիովին փոխված է և նորովի տեսք է ստացել:
Արմավիրի մարզի բնակիչներն արդեն կարող են օգտվել հարմարավետ, երկտեղանոց հիվանդասենյակներ և ժամանակակից կահավորմամբ վիրահատարաններ ունեցող, եվրոպական չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնից, որը կապված է Երևանի առաջատար կլինիկաների հետ բժշկական խորհրդատվություն իրականացնելու հնարավորությամբ:
Հանրապետության նախագահը մասնակցեց նաև «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողությանը: Ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ Կարո Արմենը, բարերար Ջորջ Փակումյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Փակումյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացվել է շենքի հիմնանորոգման աշխատանքները: Ֆինանսական օգնություն են ցուցաբերել նաև Արթուր, Լուիզա Քուբիքյաններ և Ռոբերտ Բաղրամյան ընտանիքները:
Առողջության կենտրոնն առաջնային բուժօգնություն է ցուցաբերում Բաղրամյանի տարածաշրջանի բնակչությանը: Հայրենանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու գործում ունեցած նշանակալից հաջողությունների համար հանրապետության նախագահը հանդիսավոր պայմաններում ՀՀ անձնագիր հանձնեց հիմնադրամի խորհրդի նախագահ Կարո Արմենին, իսկ բարերար Ջորջ Փակումյանը պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով:
30.10.2012 Կարդացեք նաև
Մեծ էր, բացառիկ խելքով, հիշողությամբ, աշխատանքային նվիրվածությամբ ու հետազոտողի անզուսպ կրքոտությամբ օժտված: Ժամանակի բժշկագիտության հորիզոններում զարգացման նոր ուղիներ փնտրող ու ստեղծող ուղեցույց էր...
31.10.2012
Հանրապետության բնակչությանը որակյալ բժշկական ծառայության ապահովումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակն էր հետապնդում նաև ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի այցը Սյունիքի մարզ...
29.10.2012
Հայտնի է, որ անոթային հիվանդությունները գնալով լայն տարածում են ստանում և ժամանակին ու ճիշտ ախտորոշումն է, որ հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ բուժում...
26.10.2012 Բանալի բառեր. պահվածքային աուդիոմետրիա, տեսողական աուդիոմետրիա
Նախաբան: Լսողության խանգարումները ամենահաճախ հանդիպող բնածին արատներից են, որոնցով...
25.10.2012 Բանալի բառեր. խրոնիկական փորկապություն, դոլիխոսիգմա
Փորկապություններն ամբողջ աշխարհում լայն տարածվածություն ունեցող, կյանքի որակի վրա բացասաբար ազդող բժշկասոցիալական խնդիրներ են...
24.10.2012 Բանալի բառեր. պնևմատիկ կոմպրեսիա, լիմֆեդեմա, լիմֆոդիսեկցիա
Վերին վերջույթի ավշային այտուցը (ՎՎԱԱ) համարվում է անութային լիմֆոդիսեկցիայի ամենածանր բարդությունը, որն առավել հաճախ` 10-33% դեպքերում, զարգանում է կրծքագեղձի քաղցկեղի...
23.10.2012 Բանալի բառեր. ազիտրոմիցին, ազիմակ, վերին և ստորին շնչուղիների սուր վարակներ
Ներածություն: Ազիտրոմիցինը նոր սերնդի կիսասինթետիկ անտիբիոտիկ է, որի հակամանրէային սպեկտրը...
22.10.2012 Բանալի բառեր. Դալեն-Ֆուքսի հանգույցներ, պիգմենտային էպիթելի դեպիգմենտացիա` ակնահատակի «արևամուտի տեսքով», սիմպաթիկ օֆթալմիայի զարգացում աչքի տրավմայի հաջորդ օրը...
19.10.2012
Սիրելի Կիմա, տիկին Խաչատրյան, «Առողջապահության» խմբագրակազմի բոլոր հին ու նոր աշխատողները պատիվ ունեն նշելու, շնորհավորելու ու պարծենալու Ձեզանով` 45 տարի այս մայր հանդեսի տարբեր հեղինակների հազարավոր հոդվածները զննող...
18.10.2012
Հին առասպելներից մեզ է հասել բաբելոնյան աշտարակի մասին պատմությունը, ըստ որի համաշխարհային ջրհեղեղից հետո, Բաբելոնում մինչև երկինք հասնող աշտարակաշինության գաղափարից զայրացած, Աստված խառնեց լեզուները...
17.10.2012
Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային, հոգեհուզական...
16.10.2012
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը ներկայացնում է հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ...
15.10.2012
Կյանքից հեռացավ հանրապետության վաստակավոր բժիշկ, մանկաբույժ Սիրուշ Սահակի Դունամալյանը: 1943-1948թթ. գերազանցությամբ ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, անմիջապես աշխատանքի անցավ Ստեփանավանի...
12.10.2012
Հանրապետության բժշկական հասարակայնության համար առանձնահատուկ իրադարձություն էր մեր դարաշրջանի փայլուն վիրաբույժ, գիտնական ու բարձրագույն դպրոցի ականավոր գործիչ...
11.10.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYpVjUYH' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ