Առողջապահություն 3.2011
Արցախում ստեղծվում են բարենպաստ պայմաններ բժշկական կադրերի ապրելու և աշխատելու համար
Հարցազրույց ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանի հետ։
– Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահական համակարգը սկսել է ձևավորվել և զարգացում ապրել անցած 20 տարիների ընթացքում: Պատերազմից քայքայված տնտեսություն ունեցող երկիրն ինչպե՞ս կարողացավ իր մեջ ուժ գտնել վերականգնելու ոչ միայն տնտեսությունը, այլև առողջապահության համակարգը:
– Մինչև 1992 թ. Լեռնային Ղարաբաղի առողջապահությունը ղեկավարվում էր ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի կազմում գործող առողջապահության բաժնի կողմից: 1992 թ. ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի կարգադրությամբ առողջապահության բաժինը վերակազմավորվեց առողջապահության նախարարության: 2004 թ. ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը:
2005 թ. առողջապահության նախարարության աշխատակազմում ձևավորվեց պետական առողջապահական գործակալությունը, 2006 թ.` պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը: Նախարարության ձևավորման սկզբնական փուլերում բացակայում էր իրավական դաշտը, որն աստիճանաբար ստեղծվեց և որի կատարելագործման ընթացքը շարունակական բնույթ է կրում: Լուրջ դժվարություններ առաջ եկան նաև այն ժամանակ, երբ փոխվեց բուժհիմնարկների կարգավիճակը և անցում կատարվեց դեպի փակ բաժնետիրական ընկերություններ ու պետական ոչ առևտրային կազմակերպություններ: Մինչև այժմ Լեռնային Ղարաբաղում գործող բոլոր բուժհիմնարկներն ամբողջովին պետական ենթակայության են:
– ՀՀ առողջապահությունը զգալիորեն նպաստել է ԼՂՀ առողջապահության համակարգի ձևավորմանը: Շարունակվու՞մ են, արդյոք, կապերը նրա հետ և ինչպիսի՞ն է համագործակցության մակարդակը, համատեղ ի՞նչ ծրագրեր են իրականացվում:
– ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, սակայն դա չի նշանակում, որ այն առավել սերտացնելու հնարավորություններ չկան: Տարվա ընթացքում որոշակի թվով հիվանդներ (Արցախի բնակիչներ) պետական պատվերի շրջանակներում դժվարամատչելի ու թանկարժեք հետազոտություններ են անցնում Երևանում, ինչպես նաև բուժվում առաջատար կլինիկաներում: ԼՂՀ-ի բժշկական կադրերի հետդիպլոմային ուսուցումը, ինչպես նաև որակավորման դասընթացները կազմակերպվում են ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում: Կանխարգելիչ պատվաստանյութերի զգալի մասը, նաև` բարեգործական հիմունքներով ստացված հատուկ դեղորայքը տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Պարբերաբար կազմակերպվում են առաջատար մասնագետների այցեր ԼՂՀ: Իրավական ակտերի դաշտում ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատվական օգնությունը խիստ կարևոր է մեզ համար: Բացի վերը նշվածներից, գործում են նաև բազմաթիվ այլ ծրագրեր:
– Թվարկեք, խնդրեմ, այն հաջողությունները և դեռևս լուծման կարիք ունեցող խնդիրները, որոնք կան առողջապահության ոլորտում: Համակարգի զարգացման ի՞նչ ծրագրեր են նախատեսվում:
– Մեծ ձեռքբերում կարելի է համարել այն, որ բժշկությունը մատչելի է բոլորի համար: Առաջնային օղակի բժշկական օգնությունը, ինչպես ՀՀ-ում, անվճար է ամբողջ բնակչության համար, առանց բացառության: Ստացիոնար բուժօգնությունից անվճար օգտվում է բնակչության մի ստվար հատված, իսկ այն անձանց համար, որոնք ընդգրկված չեն այս կամ այն սոցիալապես անապահով խմբի մեջ, հաջողվել է պահպանել բուժծառայությունների մատուցման մատչելի վճարներ: Ձեռքբերում կարելի է համարել նաև այն, որ քրոնիկական ընթացք ունեցող, սոցիալական գործոններով պայմանավորված որոշակի հիվանդություններով հիվանդների համար դեղորայքի ձեռք բերման հարցում առկա է պետական շոշափելի աջակցություն, որի շնորհիվ հաջողվում է որոշ չափով կանխել հիվանդությունների բարդությունները:
Լուրջ թերություններից կարելի է նշել ժամանակակից բժշկության հետ ոչ համահունչ զարգացումը, որը, անկասկած, իր ազդեցությունն է ունենում բժշկական սպասարկման որակի վրա: Իհարկե, հասկանալի է, որ դա ֆինանսական մեծ միջոցների հետ է կապված և հեշտ չէր հայթայթել հետպատերազմյան շրջանում, սակայն հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ հարցը ևս կլուծվի:
– Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ առկա են ԼՂՀ առողջապահության ոլորտում և ինչպե՞ս պետք է հասնել դրանց լուծմանը:
– Առկա հիմնական խնդիրները կարելի է բաժանել 4 խմբի` բուժհիմնարկների շենքային պայմաններ, բուժսարքավորումներով թերի հագեցվածություն, կադրերի սակավություն, ֆինանսավորման ոչ կատարյալ մեխանիզմներ:
Նշված բոլոր ուղղություններով կատարվել և կատարվում են աշխատանքներ: Այսպես, Հադրութում և Մարտակերտում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել և կառուցվել են նոր հիվանդանոցներ, ընթացքի մեջ է Մարտունու և Քաշաթաղի հիվանդանոցների շենքերի կառուցումը: Ստեփանակերտում ավարտին են մոտենում հանրապետական բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները` նույնպես բարեգործական հիմունքներով: Ակնկալվում է, որ այն կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով, որին կնպաստեն ինչպես բարեգործական կազմակերպությունները, այնպես էլ պետական կառույցները: Մեծ ուշադրություն է դարձվում կադրերի պատրաստման, վերապատրաստման ու կատարելագործման գործընթացներին, ստեղծվում են բարենպաստ պայմաններ Արցախում բժշկական կադրերի ապրելու և աշխատելու համար: Պետական ֆինանսավորման դաշտում մշակվում են ծրագրեր ոչ հեռու ապագայում առողջության պետական պարտադիր ապահովագրական համակարգին անցնելու համար:
– «Առողջապահություն» հանդեսը, որը ժամանակին մեծ տպաքանակով առաքվում էր նաև ԼՂՀ բաժանորդներին, 55 տարեկան է, ի՞նչ կմաղթեիք հանդեսին:
– Հանդեսին մաղթում եմ հարուստ ստեղծագործական ուղի և ընթերցողների առավել լայն շրջանակ:
Կարդացեք նաև
Սիրելի ընթերցո′ղ,
Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:
Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...
Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...
Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...
Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...
Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...
– Պարոն Գրիգորյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպե՞ս հայտնվեցիք սոցիալական խնդիրներով զբաղվող ոլորտում...
– Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...
Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...
– Ասացեք, խնդրեմ, պարոն Սողոյան, ի՞նչ ձեռքբերումներ եղան անկախության տարիներին հոգեբուժության ոլորտում...
– Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն