Առողջապահություն 3.2011
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը
Գարեգին Հարությունյանի տիկնոջ` Աիդա Հակոբյանի հետ հարցազրույցը վարեց Կ. Խաչատրյանը
– Տիկին Հակոբյան, ինչպե՞ս կայացավ Ձեր ծանոթությունը Գարիկի հետ, ինչպիսի՞ն էր նա ուսանողական տարիներին և մարդկային ի՞նչ արժանիքներով էր օժտված:
– Դեռևս ուսանողական տարիներին Գարիկը աշխատում էր քաղաքային շտապ բուժօգնությունում որպես բուժակ: Դրանք տարիներ էին, երբ մեծ դժվարություններ կային և´ հոսանքի, և´ վառելիքի հետ կապված, երկիրը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, անգամ անհրաժեշտ դեղորայքի խիստ պակաս էր զգացվում: Մենք միասին հաճախ էինք հերթապահում և կանչեր սպասարկում: Միշտ հիանում էի դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ամենաճիշտ լուծումը գտնելու նրա ունակությամբ: Լինում էին դեպքեր, երբ փողոցում քայլելիս մեզ էին մոտենում նախկին հիվանդները կամ նրանց հարազատները, որոնց նա բուժօգնություն էր ցույց տվել, և երախտիքի ու գովեստի խոսքեր հղում նրան, իսկ ինձ ասում էին`«բալա ջան, բախտդ բերել է»...
Գարիկը շատ լավ երաժիշտ էր` ջութակահար. ավարտելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը` ցանկացել էր կոնսերվատորիա ընդունվել, սակայն բասկետբոլ խաղալիս (իսկ բասկետբոլ խաղում էր գրեթե պրոֆեսիոնալ մակարդակով) վնասել էր մատը, որի պատճառով ընդունելության քննություններին չէր կարողացել մասնակցել: Իր կազմակերպչական և երաժշտական բարձր ունակությունների շնորհիվ նա կարողացավ վերականգնել ինստիտուտում գործող«Մեդիկուս» անսամբլը, որը կարճ ժամանակ հետո սկսեց համերգներով հանդես գալ նաև արտասահմանում:
– Որպես նրա կինը և գաղափարակիցը, ինչպե՞ս կգնահատեիք զինվորական բժշկական ծառայության կայացման գործում նրա կատարած աշխատանքը, հատկապես, որ նա զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալի պաշտոնը:
– Ավարտելով ինստիտուտը, Գարիկն ընտրեց թերապևտի մասնագիտությունը: Իր անսպառ էներգիայով նա միանգամից խորասուզվեց գիտության մեջ և ոգևորված հաճախ պատմում էր իրականացվող գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների մասին: 1996 թ.-ից աշխատելով ՀՀ ՊՆ բուժվարչությունում` ամբողջովին նվիրվեց բանակի բուժծառայության կայացման պատասխանատու գործին: Չկա որևէ զինվորական հոսպիտալ կամ բուժկետ, որտեղ նա այցելած և իր կազմակերպչական հմտությամբ բարելաված չլիներ բուժծառայության աշխատանքը: Բազմաթիվ գործուղումներ էին լինում նաև Արցախ և ազատագրված տարածքներ: Միշտ մեծ ոգևորություն էր ապրում եղած թերությունները շտկելիս և դժվար իրավիճակում հայտնված ծառայությունները կարգավորելիս:
– Իսկ ինչպիսի՞ն էր նա տանը:
– Չնայած ծանրաբեռնվածությանը, երբեք չէր պակասում նրա ուշադրությունը ընտանիքի հանդեպ: Անգամ ամենադժվար գործուղումից շատ հոգնած վերադառնալիս հաճույքով հեքիաթ էր պատմում փոքրիկ Լիլիթի համար, կամ հանգամանալից պատասխանում նրա անվերջանալի հարցերին:
– Գիտեմ, որ նա եղել է Ղարաբաղյան շարժման ակունքներում, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեություն է ծավալել...
– Այո, ուսանողական տարիներին Գարիկը Ղարաբաղյան շարժման «Նախաձեռնող խմբի» ակտիվ անդամներից էր, որոնք բժշկականում համակարգում էին շարժումը: Որպես բուժակ նա մասնակցեց տարբեր մարտական գործողությունների` Երասխավանից սկսած մինչև Շուշի: Այնուհետև ստեղծելով ՙՆաիրի՚ բարեգործական միությունը` բժշկական ինստիտուտում կազմակերպեց բարեգործական ճաշարան, որտեղ ինձ համար անհասկանալի մեխանիզմներով ուսանողները սնվում էին` վճարելով ինքնարժեքից էլ շատ ցածր գին: Կազմակերպեց նաև բարեգործական դեղատուն, որտեղից ուսանողներն անվճար դեղորայք էին ստանում:
Բժշկականի «Նախաձեռնող խումբը» բավական մեծ հեղինակություն էր վայելում այլ բուհերի նմանատիպ կառույցների և տարբեր քաղաքական կազմակերպությունների երիտասարդական կառույցների շրջանում: Երբ ՀՀ նախագահին կից ստեղծվեց երիտասարդական խորհուրդ, Գարիկը նշանակվեց այդ խորհրդի քարտուղար: Այն ժամանակ նոր էին դրվում պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականության հիմքերը:
– Արդյո՞ք նույն խանդավառությամբ էր նա ծավալում իր գործունեությունն արդեն անկախ Հայաստանում:
– Լինելով անսպառ եռանդի տեր և դժվարություններից ոչ միայն չվախեցող, այլև դրանք հաջողությամբ հաղթահարող անձնավորություն, դեռևս Ղարաբաղյան շարժման ակունքներում, Գարիկը ոգևորված անկախության գաղափարով, գտնում էր, որ անկախության մեկ-երկու տասնամյակը բավարար կլինի Հայաստանը ծաղկող երկիր դարձնելու համար: Նա իր ողջ էներգիան ներդրեց այդ գործին, սկզբնական շրջանում զբաղվելով Հայկական բանակի կարևորագույն ծառայություններից մեկի` բուժծառայության կազմակերպման գործով:
– Մեզ հայտնի է, որ Գարեգին Հարությունյանը եղել է Հայկական բժշկական ասոցիացիայի հիմնադիր անդամ: Այդ ժամանակ Հայաստանում հասարակական ոլորտը կայացման փուլի իր առաջին քայլերն էր անում: Ի՞նչ կասեիք այդ մասին:
– Ինչպես նշեցի, դեռևս ուսանողական տարիներին Գարիկն իր ընկերների հետ ստեղծել էր ՀՀ-ում առաջին ուսանողական խորհրդարանը և ՙ«Նաիրի» բարեգործական միությունը: Խանդավառվելով 2002 թվականին Մոսկվայից վերադարձած իրենց ընկերոջ` Պարունակ Զելվեյանի ներկայացրած գաղափարով, Գարիկն ու ընկերները հիմնադրեցին «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը շատ արագ դարձավ բժշկական ոլորտում ամենաճանաչված հասարակական կազմակերպություններից մեկը:
– Ի՞նչ կմաղթեիք 55-ամյա«Առողջապահությանը»:
– «Առողջապահություն» հանդեսը խորհրդային տարիներից սկսած ունեցել է իր ուրույն դերակատարությունը հասարակության և, մասնավորապես, երիտասարդ սերնդի կրթման ու դաստիարակության գործում: Շնորհավորելով հոբելյանի առթիվ` խմբագրության աշխատակազմին մաղթում եմ ուժ ու կորով, բեղմնավոր գործունեություն և նորանոր հաջողություններ:
Կարդացեք նաև
Սիրելի ընթերցո′ղ,
Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:
Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...
Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...
Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...
Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...
Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...
– Պարոն Գրիգորյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպե՞ս հայտնվեցիք սոցիալական խնդիրներով զբաղվող ոլորտում...
– Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...
– Ասացեք, խնդրեմ, պարոն Սողոյան, ի՞նչ ձեռքբերումներ եղան անկախության տարիներին հոգեբուժության ոլորտում...
– Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն