Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

Կարծում եմ` սոցիալական ոլորտն է հարկավոր զարգացնել... Ճամբարակ քաղաքի «Առողջության կենտրոնի» տնօրեն, վիրաբույժ Արմենակ Մելքումյան

Կարծում եմ` սոցիալական ոլորտն է հարկավոր զարգացնել...  Ճամբարակ քաղաքի «Առողջության կենտրոնի» տնօրեն, վիրաբույժ Արմենակ Մելքումյան

Պարոն Մելքումյան, խնդրում եմ պարզաբանեք` ի՞նչ ասել է «Առողջության կենտրոն»: Ի դեպ, հնչում է եթե ոչ վերամբարձ, ապա չափազանց գայթակղիչ:

 

– Օպտիմալացման ընթացքում հիվանդանոցը և պոլիկլինիկան միավորվել են, ստեղծվել է առողջության նոր կենտրոն, միայն անունն է փոխվել:

 

Իսկ որևէ նորամուծություն, բարելավում այդ օպտիմալացման ընթացքում չի՞ եղել:

 

– 2009 թ.-ին «Դիագոնիա» բարեգործական հիմնադրամի միջոցներով նոր ատամնաբուժարան է կառուցվել, երկու հիվանդասենյակ նորոգվել, այժմ վիրահատարանն է նորոգվում: 

 

Կմանրամասնե՞ք, թե ինչ ասել է «Դիագոնիա»:


– Գերմանաշվեյցարական բարեգործական հիմնադրամը մեր տարածաշրջանում: «Հուսո ավանը», ի դեպ, ևս նրանց կառուցածն է: 

 

Դուք ինչպե՞ս հայտնվեցիք նրանց բարեգործական դաշտում:

 

– Կազմակերպության ղեկավարն ավտովթարի էր ենթարկվել, առաջին օգնություն ցուցաբերեցինք, երևի տեսավ մեր պայմանները, փորձեց օգնել, և այդպես շարունակական օգնություն է ցուցաբերում:

 

Իսկ դուք ինչպե՞ս հայտնվեցիք Ճամբարակում:

 

– Ծնունդով Ճամբարակից եմ, օրդինատուրան ավարտելուց հետո որոշեցի վերադառնալ տուն:

 

Ձեր կենտրոնը համալրվա՞ծ է մասնագետներով, թե՞ կադրային խնդիրներ ունեք:

 

– Խնդիրներ, իհարկե, կան, ընդամենը 5 երիտասարդ բժիշկ ունենք, հիմնական կազմը թոշակառուներ են, ասեմ, որ դա միայն մեր ցավոտ կողմը չէ, մարզային բոլոր բուժհիմնարկներում այդ խնդիրն առկա է:


Ի՞նչ է, բուհերն այժմ պարտադիր նշանակումներ չե՞ն կատարում:

 

– Ցավոք սրտի, ոչ, թեպետ այդ խնդիրը բազմիցս բարձրացվել է: Բացի այդ, մեր մարզից բժշկական ուսումնական հաստատությունում դեռ մի քանի տարի առաջ սովորողներ չկային, հիմա արդեն մի քանի ուսանող ունենք, որոնցից երկուսը քրոջս որդիներն են: Դեռ մանկուց էին որոշել պապիկի ու քեռու հետևորդները դառնալ:

 

Կադրերի պակասից զատ ի՞նչ խնդիրներ ունեք: 


– Շենքային պայմանները շատ վատ վիճակում են, տեսնենք, ինչպես կլուծվի այդ հարցը: Նոր սարքավորումներ գրեթե չունենք, բացի UNICEF-ի ընծայած մանկական վերակենդանացման սարքավորումներից: Տարբեր բուժսարքավորումներ և բուժպարագաներ ենք ստացել նաև ամերիկյան «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունից:

 

Ինչպիսի՞ն է ծննդօգնության վիճակը Ճամբարակում:

 

– Անցյալ տարի ծնունդների թիվն ավելացել էր, 120 ծննդաբերություն արձանագրվեց, սակայն այս տարի այն մոտավորապես 10-15%-ով պակասել է: Նայած ամիս:

 

Գաղտնիք չէ, որ բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը մեզանում շատ ցածր է...


– Մեզ մոտ համավճարի շնորհիվ կարգավորվել է և' բուժման գործընթացը, և' բժիշկների աշխատավարձը: Օրինակ, նվազագույն աշխատավարձը կազմում է 110-120 հազար դրամ, իսկ առավելագույնը` 350-400 հազար դրամ: Աշխատողները լավ են վարձատրվում: Բուժքույրերը 60000-ից գրեթե ցածր չեն ստանում: Խոսքս ստացիոնարի և շտապ բուժօգնության բուժքույրերի մասին է:

 

Պարզվում է` ոչ միայն լավ վիրաբույժ եք, այլև լավ կազմակերպիչ: Նման արդյունքի ինչպե՞ս եք հասել:

 

– 2006 թ.-ին նշանակվեցի որպես գլխավոր բժիշկ: Կուտակվել էին թե' աշխատավարձի, թե' այլ վճարումների հսկայական պարտքեր, գրեթե 11 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում կարողացանք բոլոր պարտքերը մարել, ու եթե նախկինում հիվանդանոցը վնասով էր աշխատում, այժմ շահույթով ենք փակում տարին:

 

Բայց ինչպե՞ս, կոնկրետ ի՞նչ եք անում:


– Ավելացել է վիրահատությունների, վճարովի ծառայությունների, դրամարկղի մուտքերի թիվը: Կարող եմ վստահ ասել, որ բժշկի գրպանը «ձախ» գումար չի մտնում, բոլոր մուծումները մտնում են դրամարկղ:

 

Պատերազմի տարիների՞ն եք սկսել Ձեր աշխատանքային ուղին...

 

– Այո, և´ վիրաբույժ էի, և´ զինվորական բուժծառայության պետ: Վիրավորները շատ էին ու այն ժամանակ թեպետ փորձս քիչ էր, բայց ավելի ռիսկով էի վիրահատում (1997-2001 թթ.), հետո սրտի վիրահատություն տարա, զինծառայությունը թողեցի ու ստիպված անցա քաղաքացիական աշխատանքի:

 

Ճամբարակում, մարզային այլ հիվանդանոցների աշխատակազմը «թարմացնելու», երիտասարդներով համալրելու համար իշխանությունները, նաև տեղական մարմինները ինչո՞վ կարող են նպաստել:

 

– Կարծում եմ, սոցիալական ոլորտն է հարկավոր զարգացնել, ժամանցի վայրեր ստեղծել, թե չէ ժամը 17-ից հետո մարդիկ չգիտեն ինչով զբաղվեն:

 

Պարոն Մելքումյան, մեր հանդիպումը կայացավ նախատեսվածից մի քանի օր ուշ, որովհետև ծանր հիվանդ ունեիք և սպասում էիք, որ վիճակը լավանա ու նոր հանգիստ սրտով մեկնեք Երևան, հիմա ևս անհամբեր նայում եք ժամացույցին, քանի որ Ճամբարակից հայտնել են, որ դարձյալ ծանր հիվանդ են բերել: Ճիշտն ասած` և' զարմացած, և' չեմ թաքցնի, հիացած եմ, որ բավական երկար ժամանակ աշխատելով այդ դժվարին ասպարեզում` «բրոնզե կաղապար»-ով չեք պատել Ձեզ: 

 

– Փաստորեն գյուղական բժիշկ եմ, Չեխովի պատկերած գավառական բժիշկը: Եթե հիվանդանոցում չեմ, հիվանդները, տուն են գալիս անգամ ուշ ժամի: 15-ամյա դուստրս, որ նույնպես որոշել է բժիշկ դառնալ, երբ շտապ կանչ է լինում, ինձ հետ գալիս է, որ օգնի: Դա մեր կյանքն է, մեր առօրյան ու ոչ մի զարմանալու բան չկա:


Եթե նման մասնագետներ ունենայինք բոլոր ասպարեզներում, Հայաստանը շատ ավելի հարմարավետ կլիներ ապրելու համար: Հրաժեշտից առաջ ի՞նչ կմաղթեիք «Առողջապահություն» հանդեսին նրա 55-ամյակի առթիվ:

 

– Հաջողակ լինի, ավելի մեծ հաճախականությամբ լույս տեսնի, ավելի լայն թեմաներ շոշափի: Մեր բժիշկները հաճույքով են կարդում հանդեսը, որովհետև յուրաքանչյուրն անպայման իրեն հետաքրքրող նյութ է գտնում:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...

Պատմության էջերից
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ