Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

Ավա˜ղ, քանի մայր չկարողացավ մորս պես գրկել, գուրգուրել որդուն... Արենիի «Առողջության առաջնային պահպանման կենտրոնի» ընտանեկան բժիշկ, ազատամարտիկ Արամ Հարությունյան

Ավա˜ղ, քանի մայր չկարողացավ մորս պես գրկել, գուրգուրել որդուն...   Արենիի «Առողջության առաջնային պահպանման կենտրոնի» ընտանեկան բժիշկ, ազատամարտիկ Արամ Հարությունյան

Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս սկսվեց Ձեր գործունեությունը որպես ազատագրական շարժման մարտիկ:

 

– Իմ բջջային հեռախոսում «էքստրեմիստների» մի մեծ ցուցակ կա` մարտական ընկերներիս հեռախոսահամարներն են: Այդպես էր պիտակավորել ազատագրական շարժման մասնակիցներին Գորբաչովը:

 

Շարժման առաջին իսկ օրերին սկսվեցին ոչ միայն մեր` բժշկական ինստիտուտում, այլև Հայաստանի բոլոր բուհերում նախաձեռնող խմբեր կազմավորվել: Դասադուլ հայտարարվեց: Բժշկականի ուսանողների հետ հավաքվել էինք Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, որ մյուս բուհերի ուսանողության հետ կապ հաստատենք, ծրագիր մշակենք, որոշենք` դասադու՞լ ենք հայտարարում, թե՞ դասի ենք գնում: ՊԱԿ-ի աշխատողները մեզ հետևում էին, իսկ մենք կուսկոմի դիմացի լսարանում հավաք կազմակերպեցինք, ու նրանց մտքով անգամ չանցավ, որ իրենց քթի տակ կարող է նման հավաք լինել:

 

Ինչպիսի՞ կապեր եք ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի հետ:

 

– Ղարաբաղ մեկնում էինք անհրաժեշտության դեպքում, անշուշտ, «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ: Բայց, իհարկե, միավորվել էինք դեռ երկրաշարժի ժամանակ:

 

Ղարաբաղ մեկնող ջոկատի հետ մեր ուսանողներից մեկը պարտադիր լինում էր: Կամավորների ցուցակ էինք կազմել, 89 հոգի էր հերթագրվել: Հայտնեցին, որ Բերդաձոր ենք մեկնելու: Ես ավագ կուրսից էի, ցուցակը ինձ մոտ էր, որը փոխանցեցի ազատագրական շարժման ճանաչված դեմքերից մեկին` Մուրադ Մուրադյանին: Ցուցակում առաջին ազգանունը իմով փոխարինելով, ինքս մեկնեցի Բերդաձոր:

 

Վերադարձա մեկ ամիս հետո: Արդեն զոհվածներ ու վիրավորներ կային:

 

Երևանյան ցույցերին ևս անմասնակից չէինք` Անկախության հրապարակում օգնություն էինք ցուցաբերում:

 

Տասնմեկ հոգով Խոջալու էինք մեկնելու: Ստեփանակերտում վայրէջք կատարեցինք, պարետային ժամ էր, «շտապ օգնության» մեքենայով մեզ ծածուկ տեղափոխեցին նշանակված վայրը: Այդ օրերին Մուրադ Մուրադյանն յուրաքանչյուր պահ լուսանկարում էր, բայց, ցավոք, այդ լուսանկարներն առգրավվեցին, այդպես էլ կորան-գնացին:

 

Ես, ինչպես և մեր բոլոր տղաները, բժիշկ-ազատամարտիկ էի. մի ուսիս` Կալաշնիկովի ավտոմատն էր, մյուսին` բժշկական պայուսակը: Ամենաթեժ մարտը 1992 թ.-ի գարնանն էր, մարտի չորսից-վեցը, Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում: Փաստորեն օղակի մեջ էինք հայտնվել: Առավոտյան ժամը 8-ին երկու կողմի սարերից գնդակների կարկուտ տեղաց: Ընդամենը 18 հոգի էինք, ջոկատը բաժանվեց երկու մասի, բայց պարզվեց, որ գրոհում են երեք կողմից: Ես մենակ, որպես բժիշկ, պետք է մեր տղաների մեջտեղում գտնվեի, որ հարկ եղած դեպքում երկու կողմին էլ կարողանայի օգնություն ցուցաբերել: Հանկարծ նկատեցի, որ «կասկաներ» անցան, որոնցից մենք չունեինք, հասկացա, որ հակառակորդն է, դիրքավորվեցի քարի ու ծառի արանքում, մեն-մենակ դիմադրեցի ժամ ու կես, հետո եկան վիրավորները, ու ես անցա իմ գործին:

 

Եթե հակառակորդին հաջողվեր ձորի գալարն անցնել, գյուղը կհայտնվեր նրա ափի մեջ, իսկ խաղաղ բնակչությունից նշույլ անգամ չէր մնա: Պատահականորեն իմ այնտեղ հայտնվելը ձախողեց թշնամու այդ օրվա պլանը: Հաջորդ օրը նրանք արդեն 6 տանկով ներխուժեցին: Գյուղի բնակիչներին հավաքել էինք անտառին մոտ` ամենավերջին տներում ու չգիտեինք, թե ինչ անենք: Ազերիները մոտենում էին, կրակին տալով ներքին թաղի տները: Իմ պապական տունն էլ էր այնտեղ:

 

Երբ պարզ դարձավ, որ գյուղը հանձնելու ենք, վիրավորներին էշերի վրա կապած դուրս բերեցինք գյուղից, ժամանակ էինք շահում, որ կարողանանք բնակչությանն էլ ապահով վայր տեղափոխել: Ես պետք է անտառում տիրություն անեի վիրավորներին: Պապական տանը մեծ քանակությամբ բժշկական պարագաներ կային, գնացի դրանք բերելու: Տուփերն ու դեղերի հրահանգաթերթիկները հավաքեցի, տեղադրեցի վարագույրի տակ ու վերջին անգամ ծխախոտը կպցնելով, նետեցի այդ կույտի մեջ: Կրակը բռնկվեց, կպավ վարագույրին: Իմ ձեռքով այրեցի իմ մանկությունը` պապիս տունը: Լավ էր ես վառեի, քան թուրքը:

 

Ես կարոտում եմ Ղազանչին, բայց այն արդեն չկա: Դարձել է անտառի մի մասը, որտեղ տատիս ու պապիս շիրիմներն են:


Պատերազմի ավարտից հետո ինչո՞վ եք զբաղվել և ինչո՞վ եք զբաղված հիմա:

 

– Վերադարձից հետո աշխատել եմ Եղեգնաձորի սահմանապահ պարետատանը որպես բուժծառայության պետ, որը փաստորեն ինքս էի հիմնադրել:

 

Ես մենակ չեմ, ինձ նման ու ինձանից ավելի լավ տղերք կան, որ մինչև հիմա, ամեն ինչ կորցրած, ման են գալիս:

 

Պարզվում է, որ նաև ստեղծագործում եք:

 

– Փորձում եմ, ինձ հատկապես ոգեշնչում է անցած, ճիշտ է ծանր, սակայն ձեռք բերած արդյունքը և հատկապես իմ մարտական ընկերների հետ կապված հուշերը:

 

* * *

Ամռանը` փոշին, ձմռանը` ձյունը,

Ներբաններիս հետ մտնում են տունս,

Փոշին նստում է նպատակներիս,

Իսկ սրտիս տաքին նստում է ձյունը,

Եվ այս ամենից կարծես թե քիչ-քիչ

Ես էլ եմ կորցնում իմ մարդկությունը...

Չի տանում քունս...

 

Ի՞նչ կմաղթեիք 55-ամյա «Առողջապահություն» հանդեսին:


– Երևի նույնը, ինչ ամբողջ հայ ժողովրդին` երկարակեցություն և անաչառություն:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...

Պատմության էջերից
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ