Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

Եվ´ պետությունը, և´ անկախությունը մենք ենք. դեղագետ, ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր Նվեր Առաքելյան

Եվ´ պետությունը, և´ անկախությունը մենք ենք. դեղագետ, ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր Նվեր Առաքելյան

Պարոն Առաքելյան, բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո որտե՞ղ սկսեցիք Ձեր մասնագիտական գործունեությունը:

 

– 1989 թ.-ին բժշկականն ավարտելուց հետո կամավոր մեկնել եմ Ղարաբաղ: Ընկերոջս, իմ համակուրսեցի Վարդան Դավեյանի հետ ներկայացանք նախարարություն և «добро»-ն ստանալով, գնացինք Ղարաբաղ: Տեղ հասանք ուշ երեկոյան, մոլորված կանգնել ենք փողոցում ու չգիտենք ու՞ր գնանք, ու՞մ դիմենք: Մի երիտասարդ մոտեցավ, հետաքրքրվեց, թե ո՞վ ենք, ի՞նչ նպատակով ենք եկել:

 

Ապրելու տեղ ունե՞ք,- հարցրեց:


– Չէ:


Իմ տանը կապրե՞ք, կիսանկուղ է:

 

Իսկույն համաձայնվեցինք: Մի տարի մնացինք` մի կոպեկ չվերցրեց:

 

Ստեփանակերտում մի ամբողջ տարի աշխատեցի դեղատանը որպես պրովիզոր: Լարված վիճակ էր` պարետային ժամ, ստուգումներ, անցագրային ռեժիմ:

 

Կրկժան թաղամասը բնակեցված էր ազերիներով: Թեպետ դեռ կռիվ չկար, բայց գիշերային ժամերին կանգնում էինք հերթապահության, որ պաշտպանենք մեր թաղամասը ազերիների հարձակումներից:

 

Ինչպիսի՞ն էր վիճակը Ղարաբաղում այդ տարիներին:

 

– Բացի ընդհանուր լարվածությունից, շատ վատ էր բնակչության սոցիալական և նյութական վիճակը, հաց չկար, առաջին անհրաժեշտության մթերք չկար, բայց խանութների դարակների վրա շարված էին Բաքվի արտադրության «кильки в томате» պահածոները: Դա միակ ուտելիքն էր, որ հանված էր ազատ վաճառքի, բայց հայերը, ՙազգային արժանապատվությունից՚ ելնելով, այդ պահածոները չէին գնում:

 

...Դեղորայքը Ստեփանակերտ էին բերում Հայաստանից` դժվարությամբ, ինքնաթիռով: Մի անգամ ազերիները նույնիսկ բռնագրավել էին այն, տարել Աղդամ, բայց ռուս պարետի միջամտությամբ հաջողվեց վերադարձնել: Սակայն այդ ամենը միայն սկիզբն էր:

 

Մեկ տարի անց նշանակում ստացա Հադրութի կենտրոնական դեղատուն, որտեղ աշխատեցի վարիչի պաշտոնում: Վարդանը ևս նոր նշանակում ստացավ` նույն շրջանի Մեծ Դալար գյուղի դեղատան վարիչ:

 

Սկսվեց պատերազմը: «Օղակ» օպերացիայից հետո Հադրութի շրջանի մեկ երրորդ մասն ազերիները զավթեցին: Վիճակը շատ ծանր էր: 1991 թ.-ի դեկտեմբերից ինքնապաշտպանության ջոկատների կազմում մասնակցում էի ռազմական գործողություններին: Հենց 1991 թ.-ին էլ ամուսնացա, իսկ տարեվերջին ծնվեց դուստրս, որը վեց ամիս անընդմեջ նկուղում էր, արևի երես չէր տեսել, որովհետև այդ ամբողջ տարածքն անընդհատ ռմբակոծվում էր, կանայք ու երեխաները գրեթե չէին լքում նկուղները:

 

Հադրութի հիվանդանոցում այնքան շատ էր վիրավորների թիվը, որ անգամ ես ինչով կարող էի բժշկական օգնություն էի ցուցաբերում: Չէր բավականացնում պահեստային արյան քանակը, ցուրտ ու մութ տարիներ էին: Շատ դեպքերում օգնում էին սահմանապահ զորքերի խորհրդային զինվորները` արյուն հանձնելով, լույս մատակարարելով: Շատ զոհեր կային ոչ միայն մարտիկների մեջ, այլև խաղաղ բնակչության շրջանում: Հայկական բռնազավթված գյուղերի մեծ մասը հիմնականում ավերակների էին վերածվել: Դեղերն ամիսը մեկից երկու անգամ բերում էին Ստեփանակերտից, և ամեն անգամ գնալիս չգիտեի` կվերադառնամ, թե ոչ, որովհետև ճանապարհի մի հսկայական հատված ազերիների ուղիղ նշանառության տակ էր:

 

Միայն 1993 թ.-ից հետո, երբ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը հակահարձակման անցան և ազատագրեցին մեր պատմական հողերը, տեղի բնակչությունը ազատ շունչ քաշեց: 

 

Այժմ ինչո՞վ եք զբաղվում: 

 

– 2000 թ.-ից ծառայում եմ հայկական բանակում, իմ մասնագիտությամբ, և համարում եմ ոչ պակաս կարևոր բժշկական ծառայության զարգացումը բանակում: Մյուս տարի արդեն որդիս է ծառայելու, ինչպե՞ս կարող եմ համարել այդ ոլորտը ոչ կարևոր, եթե այն մեր ապագա սերնդի առողջության հետ է կապված:

 

Ի՞նչ է Ձեզ համար անկախությունը:

 

– Անկախության կայացման պատմության մասին մենք երբեք չենք մտածել, պարզապես ընդունել ենք որպես փաստ այն իրողությունը, որ մեր ազգային քնած ենթագիտակցությունն արթնացել է, և այս պայքարի ու հանգուցալուծման պահին կայացել է մեր ազատագրումը զոհի բարդույթից: Մենք հաղթեցինք, որովհետև դատապարտված էինք հաղթելու, նահանջելու տեղ չունեինք, պաշտպանում էինք մեր հողը, մեր ընտանիքներին, մեր երեխաներին:

 

Անկախությունը բնական երևույթ է և մենք մեր պայքարով հասանք դրան: Մենք նվաճեցինք այն մեր ընկերների արյան գնով:

 

Ես միշտ «անկախական» եմ եղել, և այդ իսկ պատճառով, երբ սկսվեց պայքարը, անակընկալի չեկա` եթե գիտես քո պատմությունը, գիտես որտեղից ես գալիս, ցանկանում ես վերականգնել քո երբեմնի հզորությունն ու անկախությունը:

 

Ինչպե՞ս կարող ես հիասթափվել պետությունից կամ անկախությունից: Եվ´ պետությունը, և´ անկախությունը մենք ենք: Կարող ես նեղանալ որոշ ապաշնորհ ղեկավարներից, բայց քո պետությունից` երբեք:

 

Այսօր մենք խոսում ենք ընտանեկան բժշկության, ապահովագրական բժշկության մասին, բայց եթե գործազուրկ ես, ի՞նչ ապահովագրություն:

 

Ձեր կարծիքով, ի՞նչն է, որ փոփոխության կարիք ունի:

 

– Հարկավոր է ընդլայնել անվճար բժշկական ծառայությունների ոլորտը: Օրինակ, բանակում այդ հարցը լուծված է: Պետք է ինչ-որ բան փոխվի, հարմարեցվի մեր գրպանների կարողությանը:

 

«Առողջապահությունը» 55 տարեկան է: Ծանո՞թ եք այդ հանդեսին:


– Իհարկե, ծանոթ եմ, ընթերցում եմ: 

 

Մեր ժողովուրդը շատ քիչ է տեղեկացված առողջ ապրելակերպի մասին: Մարդիկ անտեղյակ են բժշկական շատ հարցերի: Շատ հաճելի է, որ «Առողջապահությունը» դիմակայեց բոլոր փորձություններին և շարունակում է իր գործունեությունը առողջապահության լուսավորչական ոլորտում, լինելով փաստորեն միակն այս կարևոր ասպարեզում:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...

Պատմության էջերից
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ