Առողջապահություն 3.2011
Անհնար էր նրան լսել ու չբոցավառվել. Մուրադ Մուրադյանի մասին
– Տիկին Մնացականյան, Ձեր ամուսինը` Մուրադ Մուրադյանը ազատագրական շարժման հայտնի դեմքերից էր: Պատմեք, խնդրեմ, թե ինչպես եք ծանոթացել, ո՞վ էր Մուրադը ոչ միայն Ձեզ համար:
– 1988 թ.-ին Մուրադի հետ բժշկականի նախապատրաստական բաժնում էինք սովորում, թեպետ ինձանից 5 տարով մեծ էր: Երկուսս էլ մանկաբույժ էինք: Սկսվեց շարժումը: Մուրադը մինչև այդ էլ մասնակցել էր ազգային ազատագրական պայքարին, մանրակրկիտ ուսումնասիրել «ԱՍԱԼԱ»-ի գործունեությունը, եղել էր ՊԱԿ-ի հսկողության տակ: «Սովետական Հայաստան» թերթում կարդացի, թե իբր «ԱՍԱԼԱ»-ի` գաղտնի բանակի անդամ է եղել, ոչ թե «Սփյուռք» ամսագրի թղթակից, որին իրոք թղթակցում էր: Մինչև հիմա ինձ համար գաղտնիք է` արդյո՞ք այդպես էր: Մուրադի գրքույկը շրջափակման ժամանակ ընկնում է ազերիների ձեռքը և նրանք հայտարարում են աշխարհով մեկ, որ հայկական բանակի կազմում կռվում են «ԱՍԱԼԱ»-ի ներկայացուցիչները սփյուռքից: Այդ սյուժեն անգամ ռուսական «Вести» լրատվական ծրագրով ցուցադրեցին:
– Ինչո՞վ էր Ձեզ գերել:
– Անհնար էր նրան լսել ու չբոցավառվել: Էությամբ առաջնորդ էր: Շատ բանիմաց էր, ամեն բանից տեղեկացված, մանրամասնորեն գիտեր աշխարհում տեղի ունեցած ազատագրական բոլոր շարժումների մասին:
– Շարժմանը ակտիվ մասնակցությունը ուսմանը չէ՞ր խանգարում:
– Իհարկե խանգարում էր, բայց նա իր բնույթով բժիշկ էր, նախքան ինստիտուտ ընդունվելը աշխատել էր Կիրովականի հիվանդանոցում որպես բուժակ:
Շատ արագ էր կողմնորոշվում մասնագիտական հարցերում: Երրորդ կուրսի ուսանող էր, պարանոցային 6-րդ ողնի վնասվածք ստացած իրենց ջոկատի ռազմիկին մասնագիտական այնպիսի օգնություն էր ցուցաբերել, որ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոֆեսորը զարմացել էր:
– Տիկին Անժելա, տեղյա՞կ էիք Մուրադի կյանքի ռազմական ուղղվածությանը:
– «Նիկոլ Դուման» ջոկատում մոտ 80%-ը ուսանողներ էին, բոլորն էլ կռվող տղաներ, ոչ միայն բժշկական օգնություն էին ցուցաբերում, այլև մեկնում էին մարտական առաջադրանքներ կատարելու, մոտ մեկ ամսով, հետո իրար էին փոխարինում, գալիս էին քննություններ հանձնելու:
– Ձեր մեղրամիսը, Ղարաբաղի և Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածները համընկել էին...
– Գրեթե չենք հանդիպել այնպես, ինչպես սովորաբար հանդիպում են սիրահարվածները: Մեկ տարի նշանված էինք, բայց Մուրադը միշտ մարտական գործողությունների էր մասնակցում:
– Երևի չհասցրե՞ց գիտակցել, որ ամուսնացել է:
– 1990 թ.-ին ամուսնացանք, 1996 թ.-ին զոհվեց: Այդ կարճ ժամանակաշրջանն իրենով եմ ապրել: Այդպես է եղել: Երբևէ չեմ ասել.«Մի գնա»,երբևէ չեմ լացել հետևից: Գուցե դա էր օգնում, որ երբեք չվիրավորվեց:
– Ե՞րբ ծնվեց Ձեր զավակը:
– Մեր ամուսնության օրը` 1991 թ.-ի օգոստոսի 11-ին: Երբ տղաս ծնվել էր, նրա չլվացած շապիկը տվեցի Մուրադին, որ սրտի մոտ պահի, գնդակ չկպչի: Մուրադը փոքրիկ նովելներ էր գրում, այդ մասին էլ է գրել: Մի անգամ թեժ կետում Վազգեն Սարգսյանը տեսել էր նրան Ռոբերտ Բյորնս կարդալիս, հիացել էր: Կանչել էր իր մոտ որպես «Բյորնս կարդացող տղա» (անունը չէր հիշել): Այդպես էլ կարգադրել էր, որ գտնեն, բերեն Մուրադին իր մոտ: Բուժվարչության պետի տեղակալ նշանակեց: Մեծ ծրագրեր ունեին զինբուժծառայության հետ կապված: Չհասցրեց... Ուղարկել էին Տավուշի մարզ հոսպիտալները ստուգելու: Մարտի 8-ն էր: Դիրքերում դեպք էր պատահել: Գնացել էին այնտեղ, հետ վերադարձին զրահամեքենան, որի մեջ Մուրադն ու կադրերի բաժնի վարիչն էին, ձորն էր ընկել:
– Ինչպե՞ս հաղթահարեցիք Ձեր ողբերգությունը: Ասում են, աշխատանքն է փրկում:
– Ամուսնուս քույրերը, ընկերները ստիպեցին, որ աշխատանքի անցնեմ հոսպիտալում: Մեկ տարի հետո կարողացա ինձ տիրապետել և աշխատանքի անցա Երևանի կայազորային հոսպիտալում, որպես բժիշկ-ճառագայթաբան:
– Մուրադ Մուրադյանը ծրագրում էր վերափոխել զինվորական բուժծառայությունը: Ինչպիսի՞ն է այդ ծառայության վիճակն այսօր: Փոփոխություններ կա՞ն:
– Փոփոխություններ շատ կան, կարևորը` բժիշկները շատ մեծ նվիրումով և շատ մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում:
– Անկախությունը ի՞նչ է Ձեզ համար:
– Երևի զարթոնք, հասկացել ենք ինչ է մեր Հայրենիքը, ինչ է մեր ազգը: Ավելի լավ ենք ճանաչել և´ մեր ակունքները, և´ արմատները: Դա իմ ապրածն է:
– Ի՞նչ կմաղթեիք «Առողջապահություն» հանդեսին:
– Հուսով եմ, որ մոտ ապագայում կավելանա հանդեսի հրատարակման հաճախականությունը, որն ուրախություն կպատճառի իր ընթերցողներին:
Կարդացեք նաև
Սիրելի ընթերցո′ղ,
Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:
Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...
Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...
Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...
Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...
Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...
– Պարոն Գրիգորյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպե՞ս հայտնվեցիք սոցիալական խնդիրներով զբաղվող ոլորտում...
– Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...
Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...
– Ասացեք, խնդրեմ, պարոն Սողոյան, ի՞նչ ձեռքբերումներ եղան անկախության տարիներին հոգեբուժության ոլորտում...
– Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն