Առողջապահություն 4.2009
H1N1
 
                            Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տեղեկատվության համաձայն` աշխարհում H1N1 վիրուսի հարուցած A գրիպի (խոզի գրիպի) համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ:
Գրիպի H1N1 վիրուսի գեների համակցությունը նախկինում չի հանդիպել: ԱՀԿ-ն հայտարարել է պանդեմիայի սպառնալիքի հինգերորդ մակարդակ, որը բնորոշվում է մարդուց մարդուն վիրուսի փոխանցմամբ:
Ըստ ԱՀԿ-ի տեղեկատվության, H1N1 վիրուսի հարուցած գրիպի նախանշանները նման են ցանկացած այլ վիրուսային գրիպի նախանշաններին. բարձր ջերմություն, հազ, գլխացավ, հոդացավ, մկանային ցավ, ցավ կոկորդում, երբեմն սրտխառնուք և փորլուծություն: Այս ամենից բացի, կան ևս մի շարք այլ նախանշաններ, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է զգուշանալ և անհապաղ դիմել բժշկի օգնությանը:

- 
Երեխաների շնչառությունը արագանում է կամ դժվարանում, մաշկը` կապտում, նրանք դառնում են քնկոտ, ունենում են սրտխառնուք, հիվանդագին զգայունություն, որի դեպքում երեխան չի ցանկանում, որ իրեն գրկեն: 
- 
Մեծահասակների դեպքում վտանգավոր նախանշաններ են համարվում դժվարացած շնչառությունը, շնչարգելությունը, կրծքավանդակի, որովայնի շրջանում ծանրության կամ ցավի զգացումը, հանկարծակի առաջացած գլխապտույտը, գիտակցության մթագնումը, սրտխառնուքը: 
- 
Հիվանդության կանխարգելման համար բժիշկները կոչ են անում հետևել հետևյալ պարզ կանոններին. 
- 
աշխատեք չշփվել հիվանդի հետ, եթե անգամ ենթադրում եք, որ նրա տկարության պատճառը պարզապես մրսածությունն է, 
- 
հազալիս կամ փռշտալիս փակեք բերանը թաշկինակով կամ անձեռոցիկով. օգտագործելուց հետո դրանք փոխարինեք նորով, 
- 
ձեռքերը հաճախակի լվացեք օճառով, հատկապես այն դեպքում, երբ հազալիս կամ փռշտալիս փակել եք բերանը թաշկինակով կամ անձեռոցիկով: Ձեռքերը կարելի է մաքրել նաև սպիրտ պարունակող նյութերով, 
- 
աշխատեք ձեռքերով չդիպչել աչքերին, քթին և բերանին: Այս ճանապարհով նույնպես տարածվում են գրիպի հարուցիչները, 
- 
գ բարևելիս խուսափեք ձեռքսեղմումից և առավել ևս համբուրվելուց (վերջինս շատ տարածված է Թուրքիայում: Այդ երկրի վարչապետը գրիպի համաճարակի տարածումը կանխելու նպատակով կոչով դիմել է բնակչությանը` բարևելիս չհամբուրվել): 
ԲԱՐԵՎ...
Դեռևս 1881թ. ալեքսանդրապոլցի բժիշկ Ավետիք Բաբայանը գրում էր, որ հայերի մեջ մի նոր սովորություն է մուտք գործել, որն աստիճանաբար թափանցում է գավառի ու գյուղերի բնակչության մեջ: Ըստ այդ սովորության` հարազատները, բարեկամները, ընկերները հանդիպելիս համբուրում են շուրթերը, այն էլ ոչ թե մեկ, այլ երեք անգամ: Ցավալին այն է, գրում է Բաբայանը, որ դա համարում են ՙքաղաքավարության՚, ՙկրթված՚ լինելու նշան:
Շատ հետաքրքիր է 1904-ին Նոր Բայազետի գավառի Վերին Ղարանլու գյուղից Միսակ Նալբանդյանցի հոդվածը: Նա հայտնում էր, որ ժողովրդի մեջ հիվանդությունների տարածմանը շատ է նպաստում միմյանց համբուրելու` նոր մուտք գործած սովորությունը: Հոդվածագիրը խնդրում էր բժիշկներին համբույրի վտանգը գյուղացիներին իրազեկելու նպատակով օգնել իրենց և ուղարկել հասկանալի լեզվով տպագրված թերթիկներ, գրքույկներ, խրատներ:
Այս ամենը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, երբ վիրուսաբանությունը դեռևս գտնվում էր սաղմնային վիճակում: Հայտնի չէին վարակական հիվանդություններ առաջացնող շատ հարուցիչներ, դրանց փոխանցման ուղիներն ու կանխարգելման միջոցները:
Այժմ, երբ մեր հանրապետությունը բաց է բոլորի առջև, նպաստավոր պայմաններ են ստեղծվել վարակիչ հիվանդությունների տարածման համար: Այնինչ, ոչ միայն բժիշկներին է լավ հայտնի, որ գրիպը` իր վիրուսային հարուցիչներով, գրեթե բոլոր մանկական վարակական, ստամոքսաաղիքային տրակտի բակտերային և վիրուսային հիվանդությունները, տուբերկուլոզը և բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ հիվանդություններ կարող են համբույրի միջոցով փոխանցվել մարդկանց: Հիշյալ հիվանդությունների ճնշող մեծամասնության հարուցիչները տեղ են գտնում նաև քիթ-ըմպանում, ուր բազմանալով, հեղեղում են բերանի խոռոչը ու նրանում թուքն ու լորձը:
Հայտնի է, որ նման հիվանդությունների, անգամ հազի, փռշտոցի ժամանակ արտանետվող թքի կաթիլները, գործածած սննդամթերքի ու ջրի մնացորդները վարակիչ են շրջապատի համար: Էլ չենք խոսում համբուրվելու մասին:
Շատերը, կարծես խնայելով երեխայի դեմքն ու շրթունքները, համբուրում են նրա թաթիկները, անտեսելով, որ փոքրիկները դրանք բերանն են տանում:
Մնում է խորհել ու ճիշտ եզրակացությունների հանգել` համբուրելու ոչ հիգիենիկ սովորությունը կանխելու համար: Դա պետք է լինի ոչ միայն բժիշկների ու բուժաշխատողների, այլև ողջ բնակչության հոգսը:
 08.01.2010
08.01.2010                    Կարդացեք նաև
Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ...
 29.01.2010
29.01.2010                                    2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը...
 28.01.2010
28.01.2010                                    Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...
 27.01.2010
27.01.2010                                    Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2
Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...
 26.01.2010
26.01.2010                                    Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
 25.01.2010
25.01.2010                                    
Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության...
 22.01.2010
22.01.2010                                    Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
 21.01.2010
21.01.2010                                     
                                        
                                
                Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի...
 20.01.2010
20.01.2010                                    1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան...
 19.01.2010
19.01.2010                                     
                                        
                                
                «ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ ստացիոնար ունեցող կլինիկական բուժական հիմնարկ է, որտեղ գործում են ընդհանուր և...
 18.01.2010
18.01.2010                                     
                                        
                                
                
... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր...
 15.01.2010
15.01.2010                                     
                                        
                                
                Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով...
 14.01.2010
14.01.2010                                     
                                        
                                
                Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը...
 13.01.2010
13.01.2010                                     
                                        
                                
                Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում...
 12.01.2010
12.01.2010                                     
                                        
                                
                Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի...
 11.01.2010
11.01.2010                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
     
     
    