Առողջապահություն 2.2009
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ չունեցողների։ Սա չի նշանակում, թե դիաբետն անպայման բերում է սեռական անկարողության։
Սեռական թուլության պատճառները կարող են լինել հոգեբանական կամ ֆիզիկական։ Հոգեբանական պատճառները անմիջականորեն կապ չունեն դիաբետի հետ։ Երբեմն սեռական անկարողության նկատմամբ վախը դառնում է սեռական հարաբերության խոչընդոտ։
Դիաբետով պայմանավորված սեռական անկարողության պատճառն արյան մեջ գլուկոզայի և ճարպերի` երկարատև տարիների ընթացքում նորմայից բարձր պարունակության հետևանքով փոքր անոթների և նյարդերի վնասումն է։ Սեռական ֆունկցիայի վատացման ֆիզիկական պատճառ կարող են դառնալ նաև որոշ դեղերի օգտագործումը, արյան բարձր ճնշումը, կողմնակի հիվանդությունները, ալկոհոլամոլությունը։ Եթե սեռական հարաբերության ժամանակ դժվարություններ են լինում, ապա դիմեք բժշկի։ Բուժման համար նախ և առաջ անհրաժեշտ է գտնել պատճառը։
Ինչպես կանխել սեռական թուլությունը
- Գլուկոզայի և ճարպերի մակարդակն արյան մեջ անհրաժեշտ է պահել նորմալ կամ նորմային մոտ։
- Մի՛ չարաշահեք ալկոհոլը։
- Մի՛ ծխեք։
Հիշեցե՛ք
Դիաբետի վերահսկումը և ինքնահսկումը, սթրեսի հաղթահարումը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները կօգնեն ձեզ խուսափելու նման բարդություններից և ապրելու լիարժեք կյանքով։
Պետք է նշել, որ այժմ կան մի շարք միջոցներ, որոնք վերականգնում են սեռական կարողությունը։ Դրանք արդյունավետ են, բայց ունեն մի շարք հակացուցումներ։ Խորհրդակցեք ձեր բժշկի հետ։
Բերանի խոռոչի և ատամների հիվանդությունները
Դիաբետով հիվանդը, ինչպես և յուրաքանչյուր ոք, պետք է հետևի ատամների և լնդերի առողջական վիճակին։ Դիաբետի վատ վերահսկումը նպաստում է լնդաբորբի, լնդերի այտուցի և ցավի առաջացմանը, ատամների ախտահարմանը։ Մի կողմից, դիաբետի վատ վերահսկումը դառնում է բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների պատճառ, մյուս կողմից` ատամների և լնդերի հիվանդությունները դժվարացնում են դիաբետի վերահսկումը։ Ատամների և լնդերի ժամանակին բուժումը կամ ատամի հեռացումը կօգնի խուսափել հիպերգլիկեմիկ վիճակից։
Ինչպես կանխել ատամների և լնդերի վնասումը
- Անհրաժեշտ է արյան մեջ գլուկոզան պահել նորմալ կամ նորմային մոտ սահմաններում։
- Տարին երկու անգամ հաճախեք ատամնաբույժին, նույնիսկ եթե չունեք գանգատներ, անպատճառ նրան տեղյակ պահեք դիաբետի առկայության մասին։
- Ատամնացավի կամ լնդերի արյունահոսություն նկատելիս անմիջապես դիմեք ատամնաբույժին։
- Օրը երկու անգամ (առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ) ատամները մաքրեք խոզանակով և ատամի մածուկով, երկու ամիսը մեկ փոխեք ատամի խոզանակը։ Ատամների արանքները մաքրելու համար օգտագործեք այդ նպատակի համար նախատեսված թել։
Վատ զգացողության օրերի վարքագիծ
- Եթե վատ եք զգում, չունեք ախորժակ, նկատում եք արտահայտված թուլություն, ապա անմիջապես դիմեք բժշկի, մանրամասն նրա հետ վերլուծեք ձեր ինքնազգացողությունը։ Մի ուշացրեք։
- Շարունակեք ինսուլինի ընդունումը, մի դադարեցրեք այն, եթե նույնիսկ չեք կարող ուտել։ Բժիշկը կօգնի փոխել դեղաչափը։
- Եթե ախորժակ չունեք, ապա խմեք 1/2-ից 1 բաժակ հեղուկ` 1-2 ժամը մեկ։ Սնունդը ընդունեք հյութերի, ապուրների, արգանակի (անյուղ), կաթի և կաթնամթերքի ձևով։ Հետագայում կարելի է ավելացնել կարտոֆիլի պյուրե (1/2 բաժակ)։ Եթե ջերմություն ունեք (37օ-ից բարձր), ապա օգտագործեք առատ հեղուկ (օրվա ընթացքում 10-12 բաժակ)։ Հաշվեք և գրի առեք ընդունած և արտազատված հեղուկի քանակը։
- Դիաբետի 2-րդ տիպի ժամանակ. եթե չեք կարող ուտել, ապա դադարեցրեք հաբերի ընդունումը։ Խմեք մեծ քանակությամբ ջուր։
- Ուշադրություն դարձրեք ձեր շնչառությանը։ Հաշվեք մեկ րոպեում շնչառության քանակը։ Եթե նկատում եք շնչառության խորացում կամ հաճախացում (20-ից ավելի), անմիջապես դիմեք բժշկի։
- Եթե զգում եք շշմածություն, ցրվածություն, մտքերի խառնաշփոթություն, ապա խնդրեք ընտանիքի անդամներից որևէ մեկին չափել ձեր ջերմությունը, հաշվել ընդունած հեղուկի քանակը, որոշել մեզում գլուկոզաի և ացետոնի մակարդակը, շնչառական շարժումների թիվը։ Վերը նշված գանգատների դեպքում անմիջապես բժիշկ հրավիրեք։
Բուսաբուժություն
Վաղուց ի վեր շաքարային դիաբետի ժամանակ օգտագործվում են մի շարք խոտաբույսեր կամ բուսական ծագում ունեցող սննդանյութերի եփուկներ։ Դրանց ազդեցության մեխանիզմները պարզված չեն, միևնույն ժամանակ հայտնի է, որ դրանք նպաստում են արյան մեջ գլուկոզայի կարգավորմանը։ Նման հատկությամբ օժտված են՝ ժենշենը, անանուխը, խատուտիկը, էլէուտերոկոկը, ընկույզի միջնորմերը, կանաչ լոբին, սխտորը, սոխը և շատ այլ բույսեր ու համեմունքներ։
Որպես հիմնական բուժում, այս խոտաբույսերը կարելի է օգտագործել սննդակարգի հետ, շաքարային դիաբետի 2-րդ տիպի թեթև ձևերի ժամանակ։ Մնացած դեպքերում դրանց օգտագործումը պետք է համատեղել բուժման հիմնական ձևերի հետ։ Դեղատներում վաճառվում են դիաբետիկ թեյ կամ պատրաստի բուսական այլ խառնուրդներ։ Այստեղ կանգ չենք առնի դրանց պատրաստման առանձին բաղադրատոմսերի վրա։
Եթե դեղաբույսեր եք օգտագործում, այդ մասին տեղյակ պահեք ձեր բժշկին։
Ավտոմեքենա վարելը
Ծանր աստիճանի շաքարային դիաբետով հիվանդին խորհուրդ չի տրվում վարորդի մասնագիտությունը։
Անձնական մեքենա վարելիս աշխատեք հետևել այս խորհուրդներին։
- Շաքարային դիաբետը պետք է վերահսկել։
- Սննդի ընդունման և ինսուլինի ներարկման կանոնավորությունը չպետք է խախտել։
- Ղեկին նստելուց 1 ժամ առաջ պետք է սնվել։
- Ավտոմեքենայի մեջ պետք է լինեն ածխաջրատներ (կոնֆետ, շաքար)։
- Ցանկալի է խուսափել երթևեկության ծանրաբեռնված ժամերին (8։00-9։00 և 17։00-18։00) մեքենա վարելուց։
- Եթե առկա են տեսողության խանգարումներ, անհրաժեշտ է խուսափել մեքենա վարելուց՝ հատկապես մթնշաղին։
Ապագայի հեռանկարներ
Ձեզ պահեք մաքուր և պայծառ.
դուք եք այն պատուհանը,
որի միջով տեսնում եք աշխարհը։
Ջորջ Բերնարդ Շոու
Շաքարային դիաբետը խրոնիկական հիվանդություն է, այն առայժմ չի բուժվում, սակայն ենթարկվում է վերահսկման։
Ամբողջ աշխարհում գիտնականներն աշխատում են մի շարք ուղղություններով. դիաբետաբանական կենտրոններում հազարավոր մասնագետներ հետազոտում են հիվանդության պատճառները, փնտրում բուժման նոր միջոցներ, կատարելագործում են եղածները։
Արտասահմանում տարածում են գտել ինսուլինի պոմպերը, որոնց մի մասը տեղադրվում է փորի կամ մեջքի մաշկի տակ։ Ինսուլինի ներարկումը կատարվում է սեղմակների միջոցով։ Հիվանդը մշտապես ինսուլին է ստանում (ենթամաշկային), իսկ ուտելուց առաջ ներմուծվում է լրացուցիչ ինսուլին, հաշվարկելով դեղաչափը՝ կախված գլուկոզայի պարունակությունից և կերած ուտելիքի մեջ պարունակած ածխաջրատների քանակից։ Մոտ ապագայում հիվանդները կունենան մաշկի տակ տեղադրված սարք, որի օգնությամբ ինֆրակարմիր ճառագայթներով կորոշվի գլուկոզայի քանակն արյան մեջ։
- Կստեղծվի արհեստական ենթաստամոքսային գեղձ, որը կտեղադրվի մաշկի տակ և օրգանիզմ կներմուծի անհրաժեշտ քանակությամբ ինսուլին։
- Կպատվաստվեն ենթաստամոքսային գեղձի բետաբջիջներ։
- Կստեղծվեն և տարածում կունենան ինսուլինի ինհալացիոն միջոցները։
- Կորոնվեն միջոցներ դիաբետով հիվանդանալու հակում ունեցողներին վաղ հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։
- Կանոնավոր վարժությունները, գիրության կանխումը և բուժումը կարող են կասեցնել դիաբետի 2-րդ տիպի զարգացումը։ Եթե ունեք ավելորդ քաշ և ձեր ծնողներից մեկը կամ երկուսը ունեն 2-րդ տիպի շաքարային դիաբետ, ապա անմիջապես սկսեք ճիշտ սնվել և աշխատեք ազատվել ավելորդ քաշից։
Այսպիսով, դիաբետի ճանաչումը և դրա շնորհիվ նրա գրագետ վերահսկումը ձեզ հնարավորություն կտա ապրել լիարժեք կյանքով և օգտվել դիաբետաբանության բոլոր հետագա ձեռքբերումներից։
Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի Maro, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր հարցի պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Շաքարային դիաբետը վարակիչ հիվանդություն չէ և չի կարող փոխանցվել ապագա երեխային: Սակայն երեխայի մոտ կարող է լինել ժառանգական նախատրամադրվածություն, հետագայում շաքարային դիաբետով հիվանդանալու համար:
maro 06 092015
06.09.2015
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Liana, իսկ ինչու՞ 1-ին տիպի շաքարային դիաբետով աղջիկը չի կարող ամուսնանալ: 21-րդ դարում շաքարային դիաբետը համարվում է ոչ թե հիվանդություն, այլ կենսակերպ: Եթե ամուսինը առողջ լինի և գեն կրող չլինի, ապա կծնվի առողջ երեխա, բայց գենի կրող:
Liana
19.10.2014
Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Նարինե, նկարագրված հիվանդությունները հղիության ընթացքում երեխային չեն կարող փոխանցվել:
Նարինե
12.09.2014
Միլենա
23.11.2011
Դիաբետի ժամանակ դիտվում է սեքսուալ ակտիվություն կանանց մոտ:
Սյուզի
07.07.2011
Կարդացեք նաև
Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...
Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...
Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...
Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...
Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...
Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...
Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...
Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...
Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում...
Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն