Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից։

 

Ուղղության հիմնադիրը` Զ. Ֆրոյդը, մարդու զարգացման ընթացքը դիտում էր որպես հոգեսեռական բնույթ կրող մի գործընթաց, որի համար որոշիչ դեր ունեցող գործոնը` սեռական էներգիան կամ լիբիդոն, մանկության տարբեր փուլերում կենտրոնանում է տարբեր էրոգեն գոտիներում։ Չնայած էրոգեն բոլոր օրգաններն ի ծնե պոտենցիալ ակտիվ են, որպես էրոգեն գոտիներ դրանք որոշակի հաջորդականությամբ են հասունանում։ Մանկական տարիքում տարբեր ժամանակահատվածներում ուշադրությունը կենտրոնանում է դրանցից մեկի վրա, որն էլ սկսում է դառնալ հաճույքի ամենակարևոր կենտրոնը։


Երեք տարեկանի շրջանում սկիզբ է առնում, այսպես կոչված` ֆալիկ փուլը, երբ երեխան սկսում է հետաքրքրվել իր և, առհասարակ, մարդկանց սեռական օրգաններով։ Գրեթե նույն շրջանում է, որ երեխան սկսում է գիտակցել, որ մայրը ուշադրության ու հոգատարության է արժանացնում ոչ միայն իրեն, այլև իր եղբայրներին ու քույրերին և հատկապես` հորը։ Շատ հաճախ, եթե ծնողներն ուշադիր չլինեն, 2-3 տարեկան երեխաները խանդից կարող են վնասել ավելի փոքր երեխաներին։ Փոքրիկների նկատմամբ խանդն ու թշնամանքը նաև խոսքային արտահայտություն են գտնում` հաճախ դրսևորվելով որպես նրանց մահվան ցանկություն («Իսկ ե՞րբ է նա նորից մահանալու»)։ Ինչ վերաբերում է հայրերի նկատմամբ երեքամյա տղաների տածած զգացմունքներին, ապա հարցն առավել քան բարդ ու բազմիմաստ է դառնում։ Նախ և առաջ դա խորը թշնամանքն է։ Մայրը, որն, ըստ Ֆրոյդի, տղայի առաջին սիրո օբյեկտն է և որի հետ երազում է ամուսնանալ, պատկանում է հորը։ Սա շատ խորը հուզական հակասություն ու զգացմունքների խառնաշփոթ է առաջ բերում փոքրիկ տղայի հոգում։ Եթե քույր-եղբայրների նկատմամբ իր զգացած թշնամանքը նա պետք է հաղթահարի մորը գոհացնելու համար, ապա հոր դեպքում նա ինքն իր դեմ է պայքարում, քանի որ ոչ միայն թշնամանք է զգում հոր նկատմամբ, ոչ միայն վախ, որ կզրկվի հայրական սիրուց և օգնությունից, այլև սեր, իսկ ավելի շատ` ծայրահեղորեն մեծ հիացմունք, քանի որ մայրն ընտրել է հենց հորը։ Այստեղից էլ` հայրական բոլոր հատկանիշներն ու արարքները ենթագիտակցորեն ընկալվում են որպես մոր ընտրությանն ու ամբողջական նվիրվածությանն արժանանալու եզակի ճանապարհ, և աշխարհում ամենից շատ տղան հորն է ձգտում նմանվել` նմանակելով նրա արարքները, խոսքերը, շարժուձևը։


Այս շրջանը, որ, իր իսկ խոսքերով, Ֆրոյդը չափազանցրել և «կենաց ու մահու պայքարի մասշտաբներ է հաղորդել», անվանել է «Էդիպյան շրջան»` Էդիպ արքայի անունով, որը սպանել է հորն ու ամուսնացել մոր հետ։ Աղջիկների մեջ նույն զգացմունքները հակառակ սեռի ծնողի նկատմամբ արտահայտվում են, այսպես կոչված` Էլեկտրայի բարդույթով։


Ընտանիքի, ծնողների հարաբերությունների, դաստիարակության առանձնահատկությունները որոշում են, թե նշված բարդույթներն ինչ զարգացում կունենան, ինչ կնիք կթողնեն երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Բարդությունների տեղիք կարող է տալ դաժան դաստիարակությունը, սիրո պակասը, անտարբերությունը, ծնողներից որևէ մեկի բացակայությունը։ Երեխայի մեջ այս առաջին բնական զգացմունքների հետ կապված աղավաղումները կարող են հետագայում նրան հոգեբանական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել (ասենք, բնավորության բացասական գծերը, թմրամոլությունը, ընտանիք կազմելու, մարդկանց հետ նորմալ հարաբերություններ կառուցելու դժվարությունները և բազմաթիվ այլ խնդիրներ հոգեվերլուծաբանները հենց այս տարիքային շրջանի բացասական ազդեցությունների հետ են կապում)։


Էդիպյան շրջանի վերջում վերջնականապես տարանջատվում են անձի հիմնական ենթակառույցները` Ես-ը (գիտակցության, կամքի կրողը), իդեալական Ես-ը (բարոյականության, իդեալների կրողը` գեր-եսը) և Իդ-ը (բնազդների կրողը)։ Այս շրջանում ձևավորվում է բնավորությունը, երեխան նույնանալով նույն կամ հակառակ սեռի ծնողի հետ, ասես իր մեջ է առնում նրա բարոյականությունը, բնավորության գծերը, վարքային դրսևորումները։ Այս շրջանում են ձևավորվում մի շարք բարդույթներ` հուզականորեն հագեցած պատկերացումներ, հիշողություններ (տղաների մեջ` թշնամական վերաբերմունք, վախ և հիացմունք հոր նկատմամբ, սեր` մոր նկատմամբ, աղջիկների մեջ` թշնամանք մոր, նախանձ` տղամարդկանց նկատմամբ), ենթագիտակցական վերաբերմունք նույն և հակառակ սեռի մարդկանց, նույնիսկ օրենքի և իշխանությունների նկատմամբ։ Էդիպյան շրջանն իր ազդեցությունն է ունենում նաև հետագայում կողակցի ընտրության հարցում, ընդհանրապես սեռական կյանքում։ Չնայած որ մանկական շրջանը մոռացվում է, բայց հակառակ սեռի ծնողի նկատմամբ տածած ու ենթագիտակցականում պահպանված այս վաղ զգացմունքները ստիպում են մարդուն ընտրել այնպիսի մեկին, որ հիշեցնում է իր մանկական սերը։ Սակայն շատ հաճախ ընտրությունը կանգնում է լրիվ հակապատկերը հանդիսացող մարդու վրա։


Վերջում մի քանի խոսք այս ճգնաժամային շրջանում երեխայի դաստիարակության մասին։ Նախ և առաջ ծնողը պետք է հստակ գիտակցի, թե այս շրջանում ինչ է կատարվում երեխայի հոգում և առաջին «սիրո», և «խանդի» այս դրսևորումներին (ասենք, երբ 4 տարեկան տղան ակնհայտ թշնամանք է դրսևորում հոր նկատմամբ կամ հայտարարում է մորը, թե ինքը կամուսնանա նրա հետ, ցուցադրում իր սեռական օրգանները կամ խաղում դրանցով) ըմբռնումով մոտենա, և ոչ թե կոպտի կամ ծեծի երեխային։ Առաջարկվում է հումորով վերաբերել նման դրսևորումներին և բացատրել, որ ծնողը գիտի այն խնդիրների մասին, որ տանջում են երեխային։ Պետք է առանց կոպտելու ներկայացնել, թե ինչն է ամոթ, ինչն է կարելի, ինչը` ոչ։ Չի կարելի երեխայի հետ լողանալ, լավ կլինի, որ ծնողները երեխայի հետ նույն անկողնում չքնեն։ Սեռական ոլորտին վերաբերող երեխայի հարցերին այս տարիքում շատ ավելի հեշտ է մատչելի ձևով պատասխանել կամ ասել, որ այդ մասին դու կիմանաս, երբ մեծանաս։ Կարևոր է աղջիկներին ներկայացնել, թե ինչ առավելություն ունի իրենց օրգանիզմը (ասենք, տղաները կուրծք չեն ունենում, իսկ աղջիկներն ունենում են, երբ մեծանում են) և նշել, որ նրանք տղաներից ոչնչով պակաս չեն։

Հեղինակ. Սամվել ԽՈՒԴՈՅԱՆ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սիրինա ԱՌԱՔԵԼՅԱՆ, հոգեբան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Ամուսնական առաջին գիշերը
Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ