Առաջին օգնություն Կողքի ապահովության դիրք
Անգիտակից տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու մի քանի ձև կա։ Անկախ նրանից, թե որ տարբերակն եք ընտրում, պետք Է՝
- հատուկ ուշադրություն դարձնել տուժածի գլխին,
- խուսափել ողնաշարի ոլորումներից,
- ապահովել շնչուղիների անցանելիությունը։
Տարբերություն չկա, թե որ կողքի վրա դուք կշրջեք տուժածին, սակայն եթե տուժածը հղի կին Է, ապա նրան պետք Է շրջել ձախ կողմի վրա, քանի որ աջ կողմի վրա շրջելու դեպքում պտղի գործադրած ճնշման հետևանքով խանգարվում է մոր արյան շրջանառությունը։ Եթե տուժածն ունի վնասվածքներ, ապա մի՛ շրջեք նրան վնասված կողմի վրա։ Բացառություն են կազմում կրծքավանդակի վնասվածքները և այն դեպքերը, երբ տուժածի ականջից արյան կամ այլ հեղուկների արտահոսք կա։ Այդպիսի իրավիճակներում տուժածին շրջում են հենց վնասված կողմի վրա։
Այն դեպքերում, երբ տուժածը շատ ծանր է կամ առկա որոշ վնասվածքներ պահանջում են զգույշ վերաբերմունք (տե'ս "ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ"), տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու համար հնարավոր է, որ դուք օգնության կարիք ունենաք։ Նման դեպքերում խնդրեք որևէ մեկին օգնել ձեզ՝ տուժածին շրջելու ժամանակ պահելով նրա գլուխը։
Տարբերակ 1
Կանգնեք կամ ծնկի իջեք տուժածի կողքին՝ մոտավորապես նրա մարմնի միջնամասում։ Այնուհետև.
- Մի ձեռքով բռնեք ձեր կողմին մոտ գտնվող նրա կոնքազդրային հոդից և մի փոքր բարձրացրեք։ Մյուս ձեռքով ուղղեք տուժածի նույն կողմի ձեռքի դաստակը՝ ափով դեպի վեր և հնարավորինս խորը հրեք բարձրացրած ազդրի տակ (նկ. 4.1ա)։ Ձեռքը պետք է
հրվի ազդրի տակ հնարավորինս խորը, որպեսզի հետագայում, նրան
շրջելուց հետո, հեշտությամբ դուրս բերվի մյուս կողմից։ - Ծալեք տուժածի՝ ձեզ ավելի մոտ գտնվող ոտքր ծնկային հոդում՝ հնարավորինս մոտ բերելով ոտնաթաթը կոնքին (նկ. 4.1բ)։ Դա կկանխի տուժածի չափից ավելի շրջվելը, և որովայնի վրա պառկելը։
- Այնուհետե պինդ բռնեք տուժածի հակառակ կողմի ուսը և կոնքն այնպես, որ կարողանաք համաչափ շրջել նրան (ուսը և կոնքը իրանի շրջման կետերն են) (նկ. 4.1գ)։
- Դանդաղ և զգույշ շրջեք տուժածին դեպի ձեզ։ Ողնաշարի վնասվածքները կանխելու նպատակով աշխատեք տուժածին շրջել համաչափ։
- Տուժածին շրջելուց հետո հենեք նրան ձեր ոտքերին։
Տուժածի ազդրի տակ գտնվող ձեռքը բռնեք արմունկից և դաստակից ու զգուշորեն ծալեք՝ հենելով դաստակը մեջքին։ Այսպիսով, նա պառկում է ոչ թե իր ձեռքի արտաքին մակերեսի, այլ ուսի վրա, ինչի հետևանքով նրա դիրքն ավելի կայուն է։
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով բռնեք նրա ճակատից և կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքև։ Տուժածին շրջելուց հետո վերևում հայտնված նրա ձեռքը ծալեք արմնկում և, ափը դնելով կզակի տակ, կայունացրեք նրա գլուխն այս դիրքում։ Բացեք նրա բերանը (նկ. 4.1դ)։
Տարբերակ 2
Կանգնեք կամ ծնկի իջեք տուժածի կողքին՝ մոտավորապես նրա մարմնի միջնամասում։ Այնուհետև՝
- Տուժածի՝ ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ։ Տուժածի մյուս ձեռքը ծալեք նրա որովայնի վրա (նկ. 4.2ա)։
- Ձեր մի ձեռքով ամուր բռնեք տուժածի՝ ձեզանից հեռու գտնվող ուսը։ Տուժածի որովայնին դրված ձեռքը բերեք նրա ուսը բռնած ձեր ձեռքի վրա։ Ձեր մյուս ձեռքով ամուր բռնեք նրա կոնքային մասից այնպես, որ կարողանաք համաչափ շրջել նրա մարմինը։
- Դանդաղ և զգուշորեն շրջեք տուժածին դեպի ձեզ։ Ողնաշարի վնասվածքները կանխելու նպատակով աշխատեք տուժածին շրջել համաչափ (նկ. 4.2բ)։
- . Տուժածին շրջելուց հետո հենեք նրան ձեր ոտքերին։
- . Այնուհետև, բաց չթողնելով տուժածի կոնքը, ձեր ձեռքին դրված նրա ձեռքը, արմունկով հենելով գետնին, դրեք տուժածի մյուս ձեռքին։
- Ձեր ազատված ձեռքով բռնեք տուժածի կոնքը։ Ձեր մյուս ձեռքը սահուն հեռացրեք կոնքից և.վերևում հայտնված նրա ոտքը ծնկում ծալելով, դրեք մյուս ոտքին։ Ծալված ոտքի թաթը դրեք տուժածի ծնկային հոդի փոսում (նկ. 4.2գ)։
- Սահուն բաց թողեք տուժածին, որ գրավի կայուն դիրք։
- Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով բռնեք նրա ճակատից և կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքև, և բացեք նրա բերանը։
Տե'ս նաև "ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն