Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006
Հայաստանի բնակչության շրաջունում ալկոհոլի տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն
Նախաբան
2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը: Հարցմանը մասնակցեց մոտ 4000 մարդ Հայաստանի բոլոր մարզերից: Հարցման նպատակն էր պարզել, թե որքանով են ներկայում օգտագործվում ապօրինի թմրամիջոցներ և դեղամիջոցներ, ալկոհոլ և ծխախոտ, ինչպես նաև վեր հանել թվարկված նյութերն օգտագործողների և վերոհիշյալ երևույթների նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Հայաստանի համար այսօրինակ հարցումն աննախադեպ էր:
«Անդրկովկասում թմրամոլության դեմ պայքարի ծրագրի» (Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագիրը» 2001 թվականից ի վեր զանազան միջոցառումներ է իրականացնում տարածաշրջանում: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված ջանքներում` նպատակ ունենալով նվազեցնել թմրամիջոցների տարանցիկ շարժը տարածաշրջանից դեպի ԵՄ անդամ երկրներ),աջակցությամբ իրականացված այս հարցման արդյունքները թույլ են տալիս բավական արժեքավոր տեղեկություններ ստանալ ալկոհոլի, անօրինական թմրամիջոցների և դեղամիջոցների օգտագործման, ինչպես նաև ծխելու վերաբերյալ: Այս ամենը ելակետային նյութ կարող է հանդիսանալ հետագա հետազոտությունների և առողջապահության բնագավառի աշխատակիցների ու քաղաքականություն մշակողների գործունեության համար:
Հետազոտության մեթոդաբանությունը
Հետազոտությունն իրականացվել է Եվրամիության երկրներում կիրառվող և «Թմրամիջոցների և թմրամոլության վերահսկման եվրոպական կենտրոն» (ԹԹՎԵԿ) կազմակերպության կողմից առաջարկվող (1996թ-ից ԹԹՎԵԿ-ը մշակել և փորձարկել է մի շարք համաճարակաբանական ցուցանիշներ, որոնց նպատակն է գնահատել թմրամիջոցների օգտագործման աստիճանն ու օրինաչափությունները, ինչպես նաև դրա որոշիչ գործոններն ու հետևանքները: Որոշ ցուցանիշներ ավելի մանրամասն են մշակվել և ընդունվել են որպես «հիմնական ցուցանիշներ»), («Հինգ հիմնական ցուցանիշեր. առաջարկվող տեխնիկական գործիքների և ուղենիշերի նախագիծ», ԹԹՎԵԿ տնօրինություն, Խորհրդի 22-րդ նիստ, սեպտեմբերի 5-7, 2001թ.: Այդ ցուցանիշերն են. 1) ընդհանուր բնակչության շրջանում թմրամիջոցների օգտագործման աստիճանը և օրինաչափությունները, 2) թմրամիջոցների օգտագործման հիմնախնդրի ծավալը, 3) թմրամիջոցներ օգտագործողների կողմից բուժման պահանջարկ, 4) թմրամիջոցների հետ առնչվող մահացություններ և թմրանյութեր օգտա- գործողների մահացության աստիճան, 5) թմրամիջոցների հետ առնչվող վարակիչ հիվանդություններ (հեպատիտ, ՄԻԱՎ), ու Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) կողմից հավանության արժանացած համանուն մոդելային հարցաթերթի հիման վրա: Հետազոտությունն իրականացվել է բազմաստիճան` համաչափ հավանականության ընտրանքով: (Մանրամասները նախորդ համարում):
Տվյալների հավաքագրումը
Տնտեսություններից անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման աշխատանքների ողջ գործընթացն իրականացվել է 60 հարցազրուց ավարների կողմից` հարցումների միջոցով:
Մինչ այդ, ընտրանքային հետազոտության նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվել է հարցազրուցավարների հրահանգավորման աշխատանքներ, նրանց են հանձնվել հետազոտության համար անհրաժեշտ հարցաթերթերն ու համապատասխան տնտեսությունների ցուցակները:
Հրահանգավորման ընթացքում հարցազրուցավարներին պարզաբանումներ են տրվել հարցաթերթի բովանդակության ու կառուցվածքի, ինչպես նաև ցուցանիշների լրացման առանձնահատկությունների վերաբերյալ: Մանրամասն պարզաբանումներ են տրվել նաև հասցեի անհամապատասխանության, հետազոտությանը մասնակցելուց հրաժարվելու և այլ դեպքերի ժամանակ հարցաթերթերի լրացման առանձնահատկությունների վերաբերյալ:
Բացի այդ, հարցման ենթակա տնտեսությունների ցուցակներում ծրագրվածի համեմատ նախատեսվել էր նաև տնտեսությունների լրացուցիչ ցուցակ` հետազոտությանը մասնակցելուց հրաժարվելու կամ հասցեների անհամապատասխանության դեպքերում հնարավոր ռոտացիայի նպատակով:
Տվյալների հավաքագրումն իրականացվել է ըստ հանրապետության մարզերի: Հարցազրուցավարների կողմից լրացված հարցաթերթերը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) աշխատակազմի մարզային գործակալություններում ենթարկվել են թվաբանական և տրամաբանական ստուգման, հետո միայն իրականացվել է ստուգված և ծածկագրված հարցաթերթերի մուտքագրումը (մուտքագրման համապատասխան ծրագրի կիրառմամբ):
Հետազոտության արդյունքները
Ընտրանքային համակցության ընդհանուր նկարագիրը
Ըստ մարզերի դիտարկելու պարագայում 3892 հարցվածները բաշխվել են հետևյալ կերպ. 30,1 տոկոսը` ք. Երևան և 69,9 տոկոսը` այլ մարզեր: Նշված հարաբերակցությունը պահպանվել է նաև տարիքային առանձին խմբերով դիտարկելու պարագայում և տատանվել հետևյալ միջակայքերում. ք. Երևան` 26,6-ից 32,1 տոկոս, այլ մարզեր` 67,9-ից 73,4 տոկոս: Ըստ սեռի դիտարկելիս` կանայք կազմել են հարցվածների ընդհանուր թվի 54,4 տոկոսը, տղամարդիկ` 45,6 տոկոսը:
Ալկոհոլ
Համաձայն ստացված արդյունքների` վերջին մեկ տարվա ընթացքում ալկոհոլ է օգտագործել հարցվածների 51,2 տոկոսը, այդ թվում` կանանց 28,5 տոկոսը և տղամարդկանց 78,3 տոկոսը:
Ըստ սեռատարիքային բաշխվածության դիտարկելու պարագայում, ալկոհոլ օգտագործածների տեսակարար կշիռն առավել ցածր է եղել 16-24 տարեկանների համակցությունում: Հատկանշական է, որ տեսակարար առավել բարձր կշիռը կանանց շրջանում արձանագրվել է 35-54, իսկ տղամարդկանց շրջանում` 45-64 տարիքային խմբում:
Մարզային հայտանիշով դիտարկելու պարագայում ալկոհոլ օգտագործածների տեսակարար կշիռները թե՛ Երևանում և թե՛ այլ մարզերում եղել են գրեթե հավասար և կազմել են համապատասխանաբար 53,5 տոկոս և 50,2 տոկոս, մինչդեռ առանձին տարիքային խմբերում տեսակարար կշիռներն ունեցել են էական տարբերություններ: Այսպես, Երևանում ալկոհոլ օգտագործածների տեսակարար կշիռը գերազանցել է այլ մարզերի համանման ցուցանիշը, բացառությամբ 45-54 և 65 և բարձր տարիքային խմբերի, որոնցում վերջին մեկ տարվա ընթացքում ալկոհոլ օգտագործածների տեսակարար կշիռն այլ մարզերի համեմատությամբ ավելի ցածր է եղել` (հավելված 2, աղյուսակներ 5, 6, 7 և 8): Հարցվածների 82,6 տոկոսն ալկոհոլ օգտագործել է ամիսը 2-4 անգամ կամ ավելի հազվադեպ, ինչը, թերևս, թույլ է տալիս ենթադրել, որ ալկոհոլի օգտագործումը պայմանավորված է առիթ/տոն կամ հանգստյան օրերին օգտագործելու հանգամանքի հետ: Նշված ցուցանիշի պարագայում հարկ է նկատի ունենալ, որ այն հիմնականում բնութագրական է տղամարդկանց համար, որոնք կազմել են դրական պատասխան տվածների 76,3 տոկոսը: Իսկ կանանց շրջանում, վերջին մեկ տարվա ընթացքում, ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ ալկոհոլ օգտագործածները կազմել են ընդհանուրի 88,1 տոկոս: Ի հակակշիռ վերը նկարագրված, Երևանի և այլ մարզերի, վերջին մեկ տարվա ընթացքում ալկոհոլ օգտագործածների տե- սակարար կշիռների էական տարբերության, ուշագրավ է այն, որ այլ մարզերում` Երևանի համեմատությամբ, գերակայող են եղել «շաբաթը 4 անգամ կամ ավելի հաճախ», «շաբաթը 2-3 անգամ», «ամիսը 2-4 անգամ» հաճախականությամբ ալկոհոլ օգտագործածների տեսակարար կշիռները:
Թերևս այս հանգամանքով է բացատրվում նաև Երևանի համար ստացված բարձր ցուցանիշների տրամաբանությունը (հավելված 2, աղյուսակներ 9, 10):
Հարցմանը նախորդած մեկ տարվա ընթացքում ալկոհոլ օգտագործածների թվաքանակի բաշխումն ըստ ալկոհոլ օգտագործելու հաճախականության արտացոլված է վերը բերված գծապատկեր -ում:
Համաձայն ստացված արդյունքների, հարցվածների 65,2 տոկոսը երբեք չի օգտագործել վեց բաժակից ավելի ալկոհոլ միևնույն ժամանակ, այդ թվում` կանանց` 95,9 տոկոսը, տղամարդկանց` 51,9 տոկոսը: Տղամարդկանց շրջանում առավել բարձր տեսակարար կշռով առանձնացել է □ամիսը մեկ անգամից պակաս□ հաճախականությամբ վեց բաժակ և ավելի ալկոհոլ օգտագործածների տեսակարար կշիռը, որը կազմել է ընդհանուրի 35,2 տոկոսը: Ի տարբերություն դրա, ամեն օր կամ գրեթե ամեն օր վեց բաժակից ավելի ալկոհոլ օգտագործելու դեպքեր չեն արձանագրվել կանանց շրջանում: Միևնույն ժամանակ վեց բաժակից ավելի ալկոհոլ օգտագործածների տեսակարար կշիռներն առավել բարձր են եղել այլ մարզերում, իսկ Երևանում մեկ օր կամ գրեթե ամեն օր վեց բաժակից ավելի ալկոհոլի օգտագործման դեպքեր չեն արձանագրվել 16-24 և 55-64 տարիքային խմբերում (հավելված 2, աղյուսակներ 11, 12):
Համաձայն ստացված արդյունքների, հարցման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ալկոհոլ է օգտագործել հարցվածների 69,4 տոկոսը, այդ թվում` կանանց 45,8 տոկոսը, տղամարդկանց` 79,6 տոկոսը, իսկ ըստ մարզային բաշխվածության, նշված ցուցանիշն առավել բարձր է եղել այլ մարզերում` 71,2 տոկոս (հավելված 2, աղյուսակներ 13, 14, 15 և 16): Հատկանշական է, որ 45,6 տոկոսն ալկոհոլ օգտագործել է 1-3 օր, իսկ 23,6 տոկոսը` 4-9 օր, այսինքն` հարցմանը նախորդած մեկ ամսվա ընթացքում ալկոհոլ օգտագործածներին առավելապես բնութագրական է մինչև 9 օր կտրվածքով խմելը, ինչն էլ, թերևս, կապվում է այն հանգամանքի հետ, որ ալկոհոլի օգտագործումը հիմնականում պայմանավորվում է հանգստյան և տոն օրերի հետ: Նշված համատեքստում հատկանշական է, որ 4 և ավելի անգամյա հաճախականությամբ ալկոհոլ օգտագործելն առավելապես տարածված է այլ մարզերում, որի համար հաշվարկված տեսակարար կշիռները գերազանցել են Երևանի համապատասխան ցուցանիշներին (հավելված 2, աղյուսակներ 17, 18, 19 և 20):
Հարցմանը նախորդած մեկ ամսվա ընթացքում ալկոհոլ օգտագործածների թվաքանակի բաշխումն ըստ ալկոհոլ օգտագործելու հաճախականության արտացոլված է վերը բերված գծապատկերում:
Քննարկում
Այս տիպի ուսումնասիրություն Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, այդ պատճառով անհնար է համեմատել ներկա տվյալներն անցյալի հետ (բացառությամբ ծխախոտի, այն էլ որոշ վերապահումներով):
Հարկ է նշել նաև, որ հետազոտության հարցաթերթում առկա որոշ հարցադրումների (հատկապես` թմրամիջոցների) սենսիթիվության հանգամանքով պայմանավորված, հնարավոր է, որ հարցվածների կողմից այդ հարցադրումներին տրված պատասխանները հնարավորություն չտան ամբողջական պատկերացում կազմել այս կամ այն երևույթի խորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծել ներկա իրավիճակը:
Ալկոհոլ
Հետազոտության հարցաթերթը հնարավորություն է տվել տեղեկատվություն ստանալ նաև հարցվածների կողմից ալկոհոլի օգտագործման և դրա հաճախականության վերաբերյալ:
Համաձայն ստացված արդյունքների` բնակչության մի զգալի մասը ժամանակ առ ժամանակ ալկոհոլ օգտագործում է: Ցավոք Հայաստանում նախկինում նմանատիպ հետազոտություններ չեն կատարվել, այդ պատճառով էլ հնարավոր չէ համեմատություններ անել: Սակայն հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծության արդյունքում մի շարք բացասական իրողություններ արձանագրել: Չնայած, ըստ սեռատարիքային բաշխվածության, ալկոհոլ օգտագործածների տեսակարար կշիռն առավել ցածր է եղել 16-24 տարեկանների մոտ, սակայն, այն պետք է բավականին բարձր ցուցանիշ համարել (ըստ վերջին 1 տարվա ընթացքում ալկոհոլ օգտագործելու հայտանիշի` 36,4%, և ալկոհոլ օգտագործողների թվաքանակի բաշխումն ըստ ալկոհոլի օգտագործման հաճախականության շաբաթը 4 անգամ կամ ավելի հաճախ` 1,2%, շաբաթը 2- 3 անգամ` 3,2%, ամիսը 2-4 անգամ` 18,5%, ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ` 77,1%):
Համաձայն ստացված արդյունքների, հարցման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ալկոհոլ է օգտագործել հարցվածների տասից յոթը, այդ թվում` կանանցից մոտավորապես ամեն երկրորդը և տղամարդկանցից` տասից ութը: Ուշադրության արժանի է նաև ալկոհոլ օգտագործողների թվաքանակի բաշխումն ըստ միևնույն ժամանակ/դեպքում վեց բաժակից ավելի ալկոհոլ օգտագործելու հայտանիշի: Ալկոհոլ օգտագործողների 1/3-ը նշել է, որ միևնույն ժամանակ վեց բաժակից ավելի ալկոհոլ է օգտագործում: Վերոհիշյալի տեսակարար կշիռն առավել բարձր է եղել Հայաստանի այլ մարզերում: Այդ դեպքում ուշադրության արժանի է 16-24 տարիքային խումբը. եթե, օրինակ, Երևանում մեկ օր կամ գրեթե ամեն օր վեց բաժակից ավելի ալկոհոլի օգտագործման դեպքեր չեն արձանագրվել, ապա այլ մարզերում այն կազմել է 1,7% (արական սեռ):
Երեվան քաղաքի ինտենսիվ ուսուցման ռեժիմով դպրոցներում սովորողների փաստացի սննդի գնահատումը
Ամբողջ աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում խիստ բարձրացել է հետաքրքրությունը մտավոր ծանրաբեռնվածությամբ և ինտենսիվ ուսուցման ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի հարցերի և դրա հետ կապված առողջական վիճակի նկատմամբ: Այս տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության են արժանի դեռահասային տարիքի սովորող երիտասարդները, որոնց օրգանիզմի կենսաբանական և սոցիալական հասունացման գործընթացները դեռ ավարտված չեն, և միաժամանակ ենթարկվում են ուսումնական գործընթացով պայմանավորված մտավոր ինտենսիվ գործունեության ազդեցությանը: Նման իրավիճակն առաջացնում է առողջական վիճակի տարբեր խնդիրներ: Ուստի, վերջիններիս մոտ կարևորվում է լիարժեք, ռացիոնալ և հաշվեկշռված սննդի դերը, որը կարող է վերացնել կամ զգալիորեն մեղմացնել բացասական գործոնների ազդեցությունը առողջության վրա:
Երևան քաղաքի ուսուցման ռեժիմով առանձնացող նոր տիպի ուսումնական հաստատություններում սովորող դեռահասների փաստացի սննդի ուսումնասիրությունը վկայում է սննդի ոչ լիարժեքության, աճող օրգանիզմի պահանջներին քանակական և որակական անհամապատասխանության մասին: Բացահայտված շեղումներից ուշադրության առավել արժանի են կենդանական սպիտակուցների (55,5%), բուսական ճարպի (48,5%), A, B1 և C վիտամինների անբավարարությունը:
Ալիմենտար և ալիմենտար կախյալ հիվանդությունների զարգացումը կանխարգելելու նպատակով դեռահասների սննդի կառուցվածքի ռացիոնալ շտկումը պետք է ուղղված լինի աճող օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմների ամրապնդմանը և ընդհանուր դիմադրողականության բարձրացմանը` անփոխարինելի սննդանյութերի աղբյուր հանդիսացող սննդամթերքի որոշակի քանակների ամենօրյա օգտագործման շնորհիվ: (Ա.Մ.Սիմոնյան, ատենախոսության սեղմագիր, 2006թ.)
Համաճարակաբանական տեսություն
Կարմրուկի բռնկում ուկրաինայում 2005-2006թթ.
Սույն բռնկման ընթացքում, որն սկսվել է դեռ 2005թ.-ից, ԱՀՀ եվրոպական տարածաշրջանային գրասենյակ է հաղորդվել տեղեկատվություն կարմրուկի 19 000 դեպքի մասին: Դեպքերի մոտավորապես 17 000-ը հաղորդվել է 2006թ.-ի առաջին երկու ամսվա ընթացքում: Մինչդեռ դեպքերի 38% հաղորդվել է Կիև քաղաքից և Կիևի շրջանից, դեպքեր են հաղորդվել նաև այլ վարչական տարածաշրջաններից: Հարկ է նշել, որ հիվանդության 75 դեպքը արձանագրվել է մինչև 35 տարեկան անձանց շրջանում: Ս.թ. մարտի 1-ի դրությամբ կարմրուկի բռնկմամբ ախտահարված են ավելի քան 500 մարդ, որը 10 անգամ գերազանցում է նախորդ տարում արձանագրված դեպքերի թվաքանակը: Պետական համալսարանը և բժշկական քոլեջը փակ են կարանտինի պատճառով: Ախտահարված ուսանողների թիվը հասնում է 1500: Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Վիկտորիա Լենգան հայտնեց, որ 2005թ.-ի ընթացքում հոսպիտալացվել էր կարմրուկի միայն 5 դեպք, իսկ այս տարվա հոսպիտալացվածների թիվն արդեն 150 է:
Համաձայն համաճարակաբանների` կարելի էր բացառել համաճարակը, եթե կրկնապատվաստումներն իրականացվեին ժամանակին: Համաճարակաբանական դեպարտամենտի ղեկավար Լարիսա Կլիների տեղեկատվությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ պատվաստումներն արդեն պլանավորվել էին, սակայն դեռ չէին սկսվել, և այդ իսկ պատճառով բռնկումը տեղի ունեցավ: Ներկայում պատվաստանյութը ձեռք է բերված և պատվաստման կամպանիան որոշված է:
ԱՀԿ-ն տեղյակ է նաև Բելառուս, Ռուսաստանի Դաշնություն և Միացյալ Նահանգներ կարմրուկի բերովի դեպքերի մասին: Կարմրուկի վիրուսի D6 գենոտիպ է հայտնաբերվել և Ուկրաինայի դեպքերում, և վերոգրյալ երկրներում բերովի դեպքերում:
Թռչնագրիպ
Ս.թ. մարտի 2-ի դրությամբ մոտավորապես 495 000 թռչուն է սատկել հարավային Ռուսաստանի Կասպից և Սև ծովերին կից տարածաշրջաններում:
Ոչնչացվել է նաև լրացուցիչ 220 000 թռչուն` համաճարակը կանխելու նպատակով: Սա արդեն թռչնագրիպի երրորդ խոշոր բռնկումն է Ռուսաստանում: Անցյալ ամռան ընթացքում 17 000 թռչուն սատկել, և 600 000-ը ոչնչացվել էր` հիվանդության տարածումը կանխելու նպատակով: Երկրորդ բռնկման ընթացքում, հունվարից հոկտեմբեր ժամանակահատվածում, 1500 թռչուն սատկել էր հիվանդությունից, իսկ 6 500-ը` ոչնչացվել:
Առողջապահության փորձագետների կարծիքով հնարավոր է, որ վիրուսի մոտ տեղի ունենա մուտացիա, և այն ունակ լինի հեշտությամբ փոխանցվելու մարդուց մարդ: Ինչքան մեծ լինի թռչնագրիպի դեպքերի քանակը մարդկանց շրջանում` հիվանդ թռչունների հետ շփման արդյունքում, այնքան մեծ կլինի մուտացիայի հնարավորությունը:
Թռչնամիսը, որն անցնում է համապատասխան ջերմային մշակում, չի կարող վարակի տարածման աղբյուր հանդիսանալ: ԱՀԿ-ի տվյալներով, սկսած 2003թ.-ից 173 մարդ է ախտահարվել թռչնագրիպի վիրուսով, որոնցից 73-ի մոտ արձանագրվել է մահացու ելք:
Մահացու ելքով առաջին դեպքն արձանագրվել է 1997թ.-ին Հոնգկոնգում: Ռուսաստանում թռչնագրիպի ոչ մի դեպք մարդկանց շրջանում չի արձանագրվել:
Ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել Դաղստանում, ուր սատկել և ոչնչացվել էր 595 000 թռչուն: Մայակ ռադիոկայանի հետ հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ա.Գորդեևը հայտնեց, որ երկիրն ապահովված է բավականաչափ քանակի պատվաստանյութով, և ս.թ. մարտի 10-ից կսկսվի ընտանի թռչունների պատվաստումը:
Երեխաների մոտ դիտվող ախտահարումներ
Յուրաքանչյուր տարի 7.9 միլիոն երեխա, որոնք կազմում են աշխարհում ծնված բոլոր երեխաների 6%-ը, ծնվում են կլինիկամորֆոլոգիական ախտահարումներով` պայմանավորված ժառանգական գործոններով: Հազարավոր երեխաներ ձեռք են բերում նմանատիպ առողջական շեղումներ մայրական հիվանդության կամ ծնողների վնասակար վարքային գործոնների ազդեցության արդյունքում: Նորածինների շրջանում դիտվող ամենատարածված ախտահարումներն են` կենտրոնական նյարդային համակարգը, սիրտը, արյունը և Դաունի սինդրոմը: Ամեն տարի այդ առողջական խնդիրների հետևանքով 3.3 միլիոն երեխա մահանում է մինչև 5 տարեկան հասակը, իսկ 3.2 մնում են հաշմանադամ ողջ կյանքի ընթացքում: Գրեթե բոլոր երկրներում կան նմանատիպ նման խնդիրներ, սակայն սույն դեպքերի 94%-ը գրանցվում է զարգացող երկրներում:
Նորածինների ախտահարումների ցուցանիշը շատ ցածր է Շվեյցարիայում և Ֆրանսիայում: Այս փաստը բացատրվում է նրանով, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում ախտորոշման բարձրորակ համակարգը թույլ է տալիս ախտորոշել յուրաքանչյուր ախտահարումը հղիության վաղ փուլում: Հարկ է նշել նաև հմուտ մասնագետների առկայության մասին, որոնք բարձրորակ սարքավորումների շնորհիվ հնարավորություն ունեն իրականացնելու նորածինների վիրահատություններ: Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ ախտահարումներով ծնված երեխաների մահացության և հաշմանդամության ցուցանիշը կարելի է նվազեցնել մինչև 70%: Այսօր Ուկրաինայում արդիական առողջական խնդիր է հանդիսանում սրտի բնածին արատներով ծնվող երեխաները: Մանկական սրտաբանության և սրտային վիրաբուժության բժշկական կենտրոնի տնօրեն Ն.Ռուդենկոն հայտնեց, որ յուրաքանչյուր տարի Ուկրաինայում մոտ 5000 երեխա ծնվում է սրտի արատով: Վերջինիս կարծիքով բնածին սրտի արատի գոյացմանը կարող են
ազդել բազմաթիվ գործոններ` ծնողների վնասակար սովորությունները (ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութի օգտագործում), շրջակա միջավայրը, վնասակար աշխատանքային պայմանները, և վարակիչ հիվանդությունները հղիության առաջին ամիսների ընթացքում: Սակայն, գիտնականներն աշխատում են այս հիվանդությունների վրա Չերնոբիլյան աղետի ազդեցության որոշման ուղղությամբ, քանի որ 1986թ.-ից նկատվում է դեպքերի զգալի աճ: Փորձագետների մեծամասնությունը կապում է ախտահարումնե ժառանգական գործոնի հետ: Դժբախտաբար, անհնար է կանխել երեխաների մոտ այդ հիվանդությունների զարգացումը, և առողջական խնդիրներով ծնողներին խորհուրդ է տրվում անցնել համապատասխան բուժում մինչև երեխայի պլանավորումը, քանի որ հղիության ընթացքում այն շատ ավելի դժվար է:
Սրտի պրոբլեմներով ծնված երեխաների մոտ ամենավտանգավորը կյանքի առաջին տարին է. մոտավորապես 90%-ի մոտ դիտվում է մահացու ելք: Սրտի բնածին արատով չվիրահատված նորածինների մահացության ցուցանիշը կազմում է 20%: Այդ երեխաների 40%-ի մոտ մահացու ելք է դիտվում տարբեր տարիքում` անկախ կատարված անհրաժեշտ վիրաբուժական միջամտություններից:
Հարց ու պատասխան
- Նպատակահարմա՞ր է արդյոք մասսայական շճաբանական հետազոտությունների իրականացումը իմունիզացիայի ծրագրի որակի գնահատման նպատակով:
- Այսպիսի հետազոտությունները պետք է հետապնդեն որոշ նպատակներ, օրինակ` բնակչության զգայուն շերտի որոշումը կարմրուկի վերացման ծրագրի շրջանակներում կամ համաճարակի դեպքում դիֆթերիայի նկատմամբ զգայուն տարիքային խմբերը:
Սակայն, սովորական իրավիճակներում հիվանդացության կորերը և պատվաստումներով ընդգրկվածության տվյալները թույլ են տալիս կանխատեսել համաճարակաբանական իրավիճակը` դարձնելով շճաբանական դիտարկումը ավելորդ:
***
- Ինչպե՞ս են բնութագրվում այն հիվանդությունները, որոնք կարող են վերացվել վակցինականխարգելման միջոցով:
- Այդ հիվանդությունների հարուցիչը փոխանցվում է միայն մարդուց մարդ և չունի ռեզերվուար արտաքին միջավայրում (անթրոպոնոզ), այն չպետք է ենթարկվի մուտացիայի, առնվազն, հակածնային հատկություններում չպետք է տեղի ունենան կտրուկ փոփոխությունններ: Կարևոր է նաև, որ գոյություն չունենան հիվանդության թաքնված ձևեր կամ երկարատև անախտանիշ վարակակրություն, առնվազն, պատվաստված անձանց շրջանում:
***
- Բացի պատվաստումներով ճշգրիտ ընդգրկվածության, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ հիվանդության վերացման ծրագրի համար:
- Անհրաժեշտ է ներդնել համաճարակաբանական հսկողության ճշգրիտ համակարգ բոլոր վարչական տարածքներում: Օրինակ` սուր թորշոմած պարալիչի դեպքերի հաղորդման բացակայությունն անգամ մեկ տարածաշրջանից կասկածելի է դարձնում պոլիոմիելիտով հիվանդացության զրոյական ցուցանիշը, հարուցված երկրում վայրի վիրուսի առկայությամբ:
Կարդացեք նաև
Մինչև այժմ բերված նյութերը հնարավորություն են տալիս գաղափար կազմել Քաշաթաղի տարածաշրջանում բնակչության առողջության, ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման...
Վերջին 10-ամյակում եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական և սոցիալական ակնառու փոփոխություններ: Մի շարք երկրներում անկայուն տնտեսական իրավիճակը շարունակում է խորանալ շրջակա միջավայրի տասնամյակներ ձգվող բնափոխումներով...
Այս մեթոդական ձեռնարկը ներկայացնում է սրտաբանների, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, հիպերթենզիայի Եվրոպական միությունների, շաքարային դիաբետի, ընտանեկան բժշկության...
Բովանդակություն
Ներածություն Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառները:4
Գլուխ 1
Կանխարգելում: 7...
Բժշկագիտության զարգացումը և նվաճումները պայմանավորված են ոչ միայն հիվանդությունների պատճառագիտության և ախտածագման մասին գիտելիքների կուտակմամբ, վերջիններիս ախտորոշման...
Այս աշխատությունը մշակվել է «Հանրային առողջության հայկական միավորում» հասարակական կազմակերպության հետազոտական խմբի կողմից` «Հասարակական առողջապահության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ...
Մաս I. Տվյալների ներկայացում Ուսումնական ձեռնարկ
Բովանդակություն
Պայմանական նշանների ցուցակ.................................................. ...
Բնակչության տարբեր խմբերի շրջանում 2002թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև 2005թ.-ին...
Նախաբան
Մալարիան շարունակում է խոչընդոտել աշխարհի զարգացող շատ երկրների առողջապահության զարգացմանը: Մոլորակի բնակչության ավելի քան 2 միլիարդը...
Նախաբան
2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...
Բովանդակություն
Հապավումներ ……………………………………………………........... 3
Ներածություն ………………………………………………………........ 4
1 Կենսաբանական հետազոտություններ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ … 5
1.1 Ընտրանքային խմբերը …………………………………………........... 5 ...
Բնակչության ծերացումը մեր ժամանակի առավել երկարատև հեղափոխական գործընթաց է։ Նախկինում երբևէ այդքան շատ մարդ այսքան երկար չի ապրել (United Nations Center for Development and Humanitarian Affairs, 1991)։ Արդեն 1992թ. Շվեցիայի բնակչության 18% և Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակչության 13% կազմում էին 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ։ Ֆրանսիայում մեծահասակները կազմում են 14%։ Բնակչության ծերացումը, որը նախկինում դիտվում էր որպես արդյունաբերական զարգացած երկրներին բնորոշ պատահական միտում, ներկայումս ընդունում են որպես գլոբալ երևույթ...
Վերջին տարիներին Երևան քաղաքում դիտվում է բնակչության ՇԲՕ դիմելիության աճ: Բնակչության բարձր պահանջարկի պատճառներից մեկը հանդիսանում է առաջնային բժշկասանիտարական օգնության օղակներում կանխարգելիչ ուղղության թուլացումը, ինչպես նաև հիվանդությունների քրոնիզացումը...
Թռչնի գրիպը (avian influenza) – սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է` մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն