Առաջին օգնություն Կենսական կարևոր նշանների վերահսկում
Այնպիսի կարևոր նշաններ, ինչպիսիք են տուժածի գիտակցության խանգարումները, շնչառության, անոթազարկի փոփոխությունները, կարևոր տեղեկություններ են տալիս տուժածի վիճակի մասին։ Մաշկը միշտ արձագանքում է տուժածի կենսական կարևոր համակարգերի գործունեության խաթարումներին։
Գիտակցություն Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր՝
- Ի՞նչ է ձեր անունը։
- Ի՞նչ է պատահել։
- Որտե՞ղ եք դուք գտնվում։
- Այսօր ի՞նչ օր է։
Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության և ժամանակի կողմնորոշման խանգարումները և այլն։ Գիտակցության մակարդակի ցանկացած խանգարում վկայում է լուրջ վնասվածքի մասին։
Շնչառություն Նորմալ վիճակում մարդու շնչառությունը համաչափ է, անաղմուկ և հանգիստ։ Ինչպես գիտեք, հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է րոպեում 14-18 շնչառական շարժում, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 20-25, իսկ ծծկեր երեխաների մոտ 40-60 շնչառական շարժում։ Աշխատեք տեսնել և լսել շնչառության յուրաքանչյուր փոփոխություն: Տուժածի մոտ կարող են հանդիպել շնչառության հետևյալ խանգարումները՝
- աղմկոտ շնչառություն,
- չափազանց արագ կամ դանդաղ շնչառություն,
- չափազանց մակերեսային կամ խորը շնչառություն,
- ցավ շնչառական շարժումների ընթացքում,
- անկանոն շնչառություն։
Անոթազարկ Առողջ սիրտն աշխատում է կանոնավոր և համաչափ։ Անոթազարկը սովորաբար հեշտությամբ շոշափվում է: Ինչպես գիտեք, հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ սրտի կծկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60-80 զարկ, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 80-110 զարկ, 1-12 ամսական երեխաների մոտ՝ 100-120 զարկ, իսկ մինչև մեկ ամսական երեխաների մոտ՝ 120-140 զարկ։
Հնարավոր է, որ տուժածի վնասված կողմի վրա անոթազարկը չշոշափվի։ Այդ դեպքում շոշափեք այն հակառակ կողմի վրա։ Տուժածի մոտ կարող են հանդիպել անոթազարկի հետևյալ խանգարումները՝
- անկանոն անոթազարկ,
- թույլ (դժվար շոշափվող) անոթազարկ,
- չափազանց արագ կամ դանդաղ անոթազարկ։
Մաշկի վիճակ Մաշկի ջերմաստիճանը և խոնավությունը (քրտնարտադրությունը) կարող են որոշակի տեղեկություններ տալ տուժածի վիճակի մասին։ Վնասվածքների կամ հիվանդագին վիճակների հետևանքով կարող են փոփոխվել մաշկի և լորձաթաղանթների գույնը, ջերմաստիճանը և խոնավությունը։
- Մաշկի և լորձաթաղանթների գույնը։ Մաշկը և լորձաթաղանթները կարող են փոփոխվել՝ դառնալով գունատ, կարմրած, կապտավուն և այլն։ Մաշկի գույնի փոփոխությունn առավել հեշտ է հայտնաբերվում տուժածի շրթունքների շրջանում։
- Ջերմաստիճանը։ Մաշկի ջերմաստիճանը նույնպես կարող է փոխվել՝ դառնալով սովորականից տաք կամ սառը։ Մաշկի ջերմաստիճանը կարելի է որոշել ձեռքի ափով տուժածի մաշկի ջերմությունը զգալով և համեմատելով ձեր մաշկի ջերմաստիճանի հետ։
- Խոնավությունը։ Մաշկի խոնավության աստիճանը պայմանավորված է նրա վրա եղած քրտինքի քանակությամբ։ Մաշկը կարող է լինել սովորականից չոր, խոնավ կամ առատ քրտնարտադրության հետևանքով՝ թաց։
Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե ինչ պատճառներով կարող են առաջանալ գիտակցության, շնչառության, անոթազարկի և մաշկի փոփոխություններ, և ինչ առաջին օգնություն Է պետք ցուցաբերել յուրաքանչյուր իրավիճակում։
Շարունակեք կենսական կարևոր նշանների վերահսկումը մինչև մասնագետների ժամանումը։ Հետագայում շտապ օգնության անձնակազմին փոխանցելու նպատակով գրանցեք կենսական նշանների բոլոր տվյալները և ստուգման ժամանակը։
Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն