Առողջապահության լրատու 3.2010
Ստոմատիտ

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է: Վերջինիս ծագման պատճառները շատ են և պայմանավորված են լորձաթաղանթը գրգռող որևէ գործոնով. ճառագայթային, քիմիական կամ այլ բնույթի վնասվածքներ, այրվածքներ և այլն, որոնց արդյունքում բերանի խոռոչում ի հայտ են գալիս լորձաթաղանթի կարմրություն, էռոզիաներ, խոցեր:
Առավել հաճախ ստոմատիտ զարգանում է այնպիսի սոմատիկ պաթոլոգիաների ֆոնի վրա, ինչպիսիք են էնդոկրին կամ ինֆեկցիոն հիվանդությունները (կարմրուկ, ջրծաղիկ, սիֆիլիս, պալարախտ և այլն), ստամոքսաղիքային կամ սիրտանոթային համակարգի հիվանդությունները: Շատ հաճախ ստոմատիտով հիվանդանում են նաև արյունաբանական, իմունային համակարգի հիվանդություններով, ալերգիայով, հիպովիտամինոզով տառապող հիվանդները:
«Առաջավորները» ստոմատիտներիշարքում
Վերջին ժամանակներում ստոմատոլոգիական պրակտիկայում առավել հաճախ հանդիպում են ինֆեկցիոն-ալերգիկ բնույթի և մասնավորապես աֆթոզ ստոմատիտները: Այս հիվանդությունը բնորոշ է 20-23 տարեկան մարդկանց: Վերջինիս պատճառ կարող են լինել ոչ միայն սննդային, դեղորայքային և մանրէային ծագման ալերգիկ հիվանդությունները, այլև ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարումները, շնչուղիների ինֆեկցիաները կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները: Աֆթոզ ստոմատիտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև հիպովիտամինոզը, սթրեսը, սոմատիկ հիվանդությունների սրացումները: Ստոմատիտի ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա տեղ-տեղ առաջանում են աֆթաներ կամ բշտիկներ, որոնք այնուհետև պայթում են և 7-10 օրվա ընթացքում իսպառ վերանում: Աֆթաների, քերծվածքների կամ կարմիր եզրերով սպիտակավուն փառով պատված փոքրիկ խոցերի առաջացումն ուղեկցվում է սուր ցավով, ջերմության կտրուկ բարձրացմամբ, թքարտադրության խանգարումով, երբեմն նաև ավշահանգույցների մեծացմամբ: Հիվանդությունը կարող է ընթանալ սրացումներով` հատկապես գարնանը և աշնանը:
Նմանատիպ կլինիկական դրսևորում ունի նաև հերպեսային ստոմատիտը: Վերջինս սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը սովորական հերպեսի վիրուսն է: Եթե նախկինում այն հայտնաբերում էին հիմնականում փոքր տարիքի երեխաների մոտ (վիճակագրական տվյալների համաձայն, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների 80%-ը բաժին է ընկնում մանկական տարիքին), ապա այսօր հերպեսային ստոմատիտն առավել հաճախ հանդիպում է թե° դեռահասների և թե° չափահաս մարդկանց մոտ: Վերջինս քրոնիկ աֆթային ստոմատիտից տարբերվում է ակնհայտ և ինտենսիվ կլինիկական դրսևորումներով. ջերմության կտրուկ բարձրացում, առավել արտահայտված ցավի ցգացողություն, բշտիկների քանակի ավելացում, որոնք շատ արագ պայթում և վերածվում են աֆթաների: Բացի դրանից, հիվանդների մոտ նկատվում է լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտի առկայություն: Հերպեսային ստոմատիտով հիվանդների մոտ պարանոցային և ծնոտային ավշահանգույցները մեծացած են: Ընդ որում, ցանավորվում է ոչ միայն լորձաթաղանթը, այլև մաշկը: Հերպեսային ստոմատիտի դեպքում ևս, ժամանակ առ ժամանակ, լինում են սրացումներ: Հիվանդության պատճառ կարող են դառնալ բերանի լորձաթաղանթի վնասվածքները, կարիեսը, գերսառեցումը, ինչպես նաև ամռանն արևի տակ երկար մնալը:
Վարակածին հարուցիչներից առաջացող ստոմատիտներից կարելի է առանձնացնել Վենսանի խոցանեկրոզային ստոմատիտը: Այս հիվանդության հարուցիչներն են ֆուզոբակտերիաները և սպիրոխետան (պարույրամանրէ): Այդ միկրոօրգանիզմներից աննշան քանակությամբ կան նաև առողջ մարդու բերանի խոռոչում: Երբ օրգանիզմի դիմադրողականությունն ու լորձաթաղանթի հակազդելու ունակությունը թուլացած են, այդ միկրոօրգանիզմները դառնում են վարակունակ: Վենսանի ստոմատիտով հիվանդանում են հիմնականում 17-30 տարեկան տղամարդիկ, ովքեր չեն պահպանում բերանի խոռոչի հիգիենայի կանոնները: Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով (մինչև 38oC), սուր արտահայտված ցավերով, բերանից տհաճ նեխահոտով, լնդերի խոցոտմամբ և արտահայտված արյունահոսությամբ: Ընդ որում, խոցեր են առաջանում նաև այտերին և լեզվի լորձաթաղանթին, որոնք երբեմն կարող են հասնել մինչև 5-6սմ-ի: Բուժումն ուշացնելու դեպքում հնարավոր է նեկրոզի զարգացում: Հիվանդությունը, պարբերաբար հանդարտվելով և սրանալով, կարող է տևել տարիներ, իսկ հաճախ հանգեցնում է ատամների թափվելուն:
Ստոմատոլոգիական պրակտիկայում հաճախ է հանդիպում նաև տոքսիկո-ալերգիկ (դեղորայքային) ստոմատիտը, որն ուղեկցվում է բազմաբնույթ էքսուդատիվ կարմրամաշկությամբ, կարմիր, տափակ որքինով և գայլախտով: Սակայն այս հիվանդությունները բավականաչափ ուսումնասիրված չեն և նույնիսկ արտահայտված կլինիկական դրսևորումների դեպքում դրանց ախտորոշումը բավականին դժվար է:
Տեղին է հիշատակել նաև վնասվածքային ստոմատիտի մասին: Լայն տարածում ունեցող այս հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել լորձաթաղանթի մեխանիկական վնասվածքները, օրինակ. ատամներից, պրոթեզներից, ատամնաքարերից, ինչպես նաև տաք կերակուրներից առաջացած վնասվածքները: Վնասվածքի տեղում նախ առաջանում է բորբոքում, այտուցվածություն, այնուհետև` էռոզիաներ և ցավոտ խոցեր, ավելի ծանր դեպքերում այն կարող է վերածվել նույնիսկ չարորակ նորագոյացության:
Երկարատև ազդեցության արդյունքում առաջացած վնասվածքների դեպքում (ծխախոտամոլություն, ատամի պրոթեզավորում, տարբեր մետաղներով ատամնաշապիկի առկայություն և այլն) հաճախ զարգանում է լեյկոպլակիա հիվանդությունը, որը պետք է տարբերել բերանի խոռոչի լորձաթաղանթի չարորակ նորագոյացություններից:
Վնասվածք առաջացնող գործոնի, օրինակ, պրոթեզի երկարատև ազդեցությունը, կարող է հանգեցնել նաև լորձաթաղանթի հիպերտրոֆիայի (գերաճի) և լորձաթաղանթի վրա պապիլոմաների առաջացման:
Վարակածին սնկերը հաճախ առաջացնում են սնկային ստոմատիտ: Վերջինս պայմանավորված է իմունային համակարգի թուլացմամբ և դիսբակտերիոզով:
Ինչպե՞սբուժելստոմատիտը
Եթե դեղատուն է այցելել «բերանի ցավից» գանգատվող որևէ հաճախորդ, հարկավոր է պարզել ցավի երկարատևությունը, այլ գանգատների առկայությունը` սարսուռ, թուլություն, ավշահանգույցների մեծացում և այլն: Եթե այդ ախտանիշները առկա են 7 օրից ավելի, հաճախորդին պետք է խորհուրդ տալ անհապաղ այցելել ատամնաբույժի: Ամեն դեպքում կարելի է խորհուրդ տալ որևէ հականեխիչ լուծույթով բերանի խոռոչի ողողումներ: Ժամանակակից հականեխիչ (անտիսեպտիկ) լուծույթները հակաբորբոքային, հակասնկային, ցավազրկող և հակաայտուցային ազդեցություն ունեն: Հիվանդին անպայման հարկ է զգուշացնել. եթե 3 օր ողողումներ անելուց հետո հիվանդության ախտանշանները չեն անցնում` դիմել ատամնաբույժի:
Բուժումը պայմանավորված է ստոմատիտի ծանրության աստիճանից: Հիվանդության թեթև ձևի դեպքում կարելի է սահմանափակվել բուժման տեղային միջոցներով: Հականեխիչ լուծույթով պարտադիր ողողումներին զուգահեռ կարելի է կիրառել տեղային ազդեցության դեղորայքային միջոցներ, ինչպես նաև երկարատև ազդեցության տարբեր քսուքներ, դոնդողներ և ցողացիրներ: Բորբոքումը վերացնելու նպատակով հաճախ նշանակում են հակամանրէային և ոչ ստերոիդ հակաբորբոքային դոնդողներ կամ քսուքներ, որոնց բաղադրության մեջ կա ինդոմետացին կամ դիկլոֆենակ: Հերպեսային ստոմատիտի բուժման ժամանակ օգտագործում են ացիկլովիր պարունակող հակավիրուսային քսուքներ: Ապաքինման ընթացքն արագացնելու համար նշանակում են մեֆենամին պարունակող քսուք և այլն: Եթե ստոմատիտն ուղեկցվում է սնկային վարակով, կարելի է նշանակել նիստատին պարունակող քսուք: Ստոմատոլոգիական պրակտիկայում լայն կիրառություն ունեն նաև հակամանրէային ազդեցության դեղահաբերը:
Եթե հիվանդությունը ծանր կամ միջին ծանրության է, ապա բուժման տեղային միջոցներին զուգահեռ, կարելի է նշանակել նաև պոլիվիտամիններ և իմուն համակարգը խթանող միջոցներ: Բարդացած ստոմատիտի բուժման ժամանակ օգտագործում են գլյուկոկորտիկոստերոիդներ կամ հակաբիոտիկներ, հակահիստամինային դեղամիջոցներ: Եթե ստոմատիտը զարգացել է մեկ այլ հիվանդության ֆոնի վրա, ապա բուժումը պետք է իրականացվի հիմնական հիվանդության բուժմանը զուգահեռ:
Հարկ է հիշեցնել հիվանդին, որ ստոմատիտի բուժման ընթացքում` մինչև լիարժեք ապաքինումը, ցանկալի է սննդակարգից բացառել կծու և թթու ճաշատեսակները, հում բանջարեղենն ու միրգը: Սնունդը պետք է լինի ջրալի և ոչ տաք:
Բուժման ճիշտ կազմակերպման դեպքում բորբոքային ախտանշանները վերանում են 3-7 օրվա ընթացքում, սակայն լորձաթաղանթը կատարելապես վերականգնվում է 10-20 օրվա ընթացքում (կախված հիվանդության բնույթից և ծանրության աստիճանից): Լավացման նշանների բացակայությունը անհանգստության տեղիք պետք է տա. այդ դեպքում որևէ սպեցիֆիկ վարակ կամ ուռուցքային պաթոլոգիա բացառելու նպատակով անհրաժեշտ է կատարել հյուսվածքաբանական ախտորոշում:
Ստոմատիտների ճիշտ ախտորոշում և բուժում հնարավոր է միայն տարբեր մասնագիտության բժիշկների օժանդակությամբ. ատամնաբույժ, թերապևտ, գաստրոէնթերոլոգ, էնդոկրինոլոգ: Բերանի խոռոչի լորձաթաղանթը օրգանիզմի «հայելին է» և նրա փոփոխությունները հաճախ «արտացոլում են» տարբեր օրգան-համակարգերի վիճակը:
Ստոմատիտների կանխարգելման կանոնները
-
Ատամները մաքրել օրը 2 անգամ, նվազագույնը` 3 րոպե:
-
Ամեն օր քնելուց առաջ ատամնաթելով մաքրել-մշակել ատամների արանքները:
-
Ամեն անգամ ուտելուց հետո բերանը ողողել գոնե պարզապես ջրով:
-
Տարին 2 անգամ այցելել ատամնաբույժին:
-
Վատ չէր լինի վերջ տալ այնպիսի վատ սովորություններին, ինչպիսիք են` ծխելը, եղունգները կամ գրչակոթը կրծելը:
-
Հոգ տանել առողջության մասին, ամրացնել իմունային համակարգը, հնարավորինս կանխել, իսկ արդեն առկայության դեպքում` բուժել մարսողական և սիրտանոթային համակարգի հիվանդությունները և այլն:

Կարդացեք նաև

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...


Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...


Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...


Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...


Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...


Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...


Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...


Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...


Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...


Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...


Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...


Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն