Առողջապահության լրատու 1.2011
Հեռանկարում այունաբանական ծառայություն` միջազգային մակարդակով
Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%:
Առանձին դեպքերում ռեցիդիվների և ռեզիստենտ ձևերի ժամանակ քիմիաթերապիային զուգահեռ հարկ է լինում հիվանդներին կատարել ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում, որի արդյունավետությունը կազմում է մոտ 25%: Ահա ինչու Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում գերակա խնդիր է դարձել ստեղծել հեմոֆիլիայի և մանկական օնկոհեմոֆիլիայի, ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն:
Ի՞նչ ուղղվածություն է ունենալու կենտրոնը, արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարում, տեխնոլոգիական ի՞նչ վերազինում է պահանջվելու, մասնագետ բժիշկների ինչպիսի՞ հագեցվածություն է ունենալու Կենտրոնը կառուցապատումից և շենքային հիմնանորոգումից հետո, արդյո՞ք հնարավորություն կընձեռվի ընդունելու և բուժելու առավել մեծ թվով` այդ թվում մանկահասակ հիվանդների. հենց այս հարցերը քննարկելու, Արյունաբանական կենտրոնի բժիշկների առաջարկները լսելու նպատակով փուլային այցով Կենտրոն էր այցելել ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը:
Արյունաբան բժիշկների հետ անկաշկանդ զրույցի և լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում նախարարն ընդգծեց, որ միջազգային տվյալների համաձայն` ուռուցքային հիվանդությունների շարքում հեմոբլաստները կազմում են 6-7%:
Տարեկան ախտորոշվող արյան չարորակ հիվանդությունների կազմում սուր լեյկոզների քանակը մեզ մոտ կազմում է 90-100 դեպք (25-30-ը` երեխաների շրջանում): Նա հաղորդեց, որ ներկայումս Արյունաբանական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդներից հեմոբլաստոզով տառապում է մոտավորապես 1900-ը, որոնցից 202-ը` երեխա, ինչն արդեն մտահոգիչ է: Հեևաբար, հեմոֆիլիայի, մանկական օնկոհեմոֆիլիայի և ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի հիմնադրումը պետք է պայմանավորված լինի ոչ միայն շենքային պայմանների բարելավմամբ, այլև անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել Համաշխարհային բանկի հիմնադրամի հետ, ով հրաշալի փորձ ունի այս և այլ կարգի բուժկենտրոններ հիմնադրելու գործում:
Պարոն Քուշկյանը հավաստիացրեց, որ մանրամասն ուսումնասիրվում է միջազգային փորձը, ինչը հնարավորություն կընձեռի ցուցաբերել բարձրորակ բուժօգնություն: Խոսքը և հստակ ախտորոշմանը, և արդիական եղանականերով բուժումն ավարտին հասցնելուն է վերաբերում:
Նա իրազեկեց, որ փուլային հանդիպումներն առաջիկա մեկուկես տարիներին` մինչև Կենտրոնի կառուցումը, շարունակվելու են, որպեսզի ներդրած յուրաքանչյուր լուման նպատակին ծառայի, հատկապես, որ թեպետ, ամբողջ աշխարհում քիմիաթերապիան չափազանց տարածված բուժման եղանակ է, առանց ցողունային փոխպատվաստման հիվանդությանն ընդդիմանալ և առաջ գնալ հնարավոր չէ:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը հաղորդեց, որ իր ղեկավարությամբ աշխատանքային խումբը մշակել է Հայաստանի Հանրապետությունում արյունաբանության զարգացման ծրագիր, որը ներկայացվելէ Առողջապահական ծրագրերի իրագործման գրասենյակ` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման համար:
Նա նշեց, որ արյունաբանական ծառայության զարգացման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել. արյան հիվանդությունների ախտորոշման մակարդակի բարձրացմանը կնպաստի ցիտոֆլյուրոմետրը, փոխներարկվող արյան բաղադրամասերի վարակային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ձեռք է բերված վիրուսինակտիվացման սարքերը:
Արյունաբանական կենտրոնում առկա է ցողունային բջիջների հավաքագրման սարք, ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցված արյան բաղադրամասերի երկարատև պահպանման բանկ, ինչը հնարավորություն է ընձեռում պահպանել նաև հավաքագրված ցուղունային բջիջները:
Ուշադրության է արժանի այն փաստը, որ մշակված ծրագրով Արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը թույլ կտա հասնել հիվանդների բուժման պայմանների միջազգային չափանիշների, կվերազինվեն լաբորատոր (մորֆոլոգիական, ցիտոլոգիական, մակարդելիության, բիոքիմիական, ցիտոգենետիկական, իմունոլոգիական, մանրէաբանական) և ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունները: Եվ, վերջապես, ծրագրի իրագործումը, այս ամենից զատ, հնարավորություն կտա իրականացնել արյան չարորակ հիվանդությունների բուժման առավել արդյունավետ միջոց համարվող բարձրդեղաչափային քիմիաթերապիա:
Հանդիպման ավարտին Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ արյունաբան բժիշկների հնչեցրած առաջարկությունները, հարցադրումները, առարկություններն անպայման հաշվի կառնվեն ներ Կենտրոնի կառուցապատման ամբողջ ընթացքում։
 23.01.2012
23.01.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...
 26.12.2013
26.12.2013                                     
                                        
                                
                Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
 31.01.2012
31.01.2012                                     
                                        
                                
                Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...
 30.01.2012
30.01.2012                                     
                                        
                                
                Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
 27.01.2012
27.01.2012                                     
                                        
                                
                Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
 26.01.2012
26.01.2012                                    2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
 24.01.2012
24.01.2012                                    ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
 23.01.2012
23.01.2012                                     
                                        
                                
                Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...
 22.01.2012
22.01.2012                                     
                                        
                                
                Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
 21.01.2012
21.01.2012                                    Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
 20.01.2012
20.01.2012                                     
                                        
                                
                «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...
 19.01.2012
19.01.2012                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
                                         
                                         
                                         
     
     
    