ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ: Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
Բաժանմունքը զբաղվում է հաստ աղիքի հիվանդությունների ուսումնասիրմամբ և բուժմամբ:
Հաստ աղիքի վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է ուղիղ աղիքի և խթաղու բոլոր սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, վիրաբուժական և թերապևտիկ բուժում, այդ թվում ուռուցքային ախտահարումների:
Բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների վիրահատական բուժում.
Թութք.
թութքահատում կլինիկայում ձևափոխված եղանակով:
Հետանցքի ճաքեր.
վիրահատություն` ճաքերի ճեղքահատում:
Էպիթելային պոչուկային մուտք.
պոչուկային մուտքի ճեղքահատում:
Ուղիղ աղու խուղակ.
խուղակի ճեղքահատում:
Սուր պարապրոկտիտներ (հարուղիղաղիքային բորբոքում).
պարապրոկտիտի արմատական մաքրում:
Շուրջհետանցքային (պերիանալ) շրջանի կանդիլոմաներ.
կանդիլոմաների ճեղքահատում:
Հետանցքային սեղմանի անբավարարություն.
անբավարարության վերացում:
Հետանցքային շրջանի նեղացում.
նեղացման վերացում:
Շեքի և ուղիղ աղիք-հեշտոցային միջնապատի ձևախախտումներ.
ձևախախտումների վերացում:
Ուղիղ աղիք-հեշտոցային խուղակներ.
խուղակների վերացում:
Ուղիղ աղիքի լայնացում (ռեկտոցելե).
- շեքային պլաստիկա լայնացման վերացումով,
- կատարվում է հաստ աղիքի ողջ ախտաբանության վիրահատական բուժում:
Ուղիղ աղիքի պոլիպներ և թավիկային ուռուցքներ.
- պոլիպահատում ռեկտոսկոպի միջոցով,
- պոլիպների հետանցքային հեռացում,
- թավիկային ուռուցքների հետանցքային հեռացում և ռեկտոսկոպի միջոցով,
- հաստ աղիքի հատում (կոլոտոմիա):
Հաստ աղիքի զարգացման արատներ` Գիրշպրունգի հիվանդություն, մեգակոլոն (մեծաղիք), դոլիխոսիգմա (երկարացած սիգմայաձև աղի), նեղացումներ (ստրիկտուրաներ).
ուղղված է հաստ աղիքի արատների վերացմանը:
Կրոնի հիվանդություն.
խթաղիքի տարբեր բաժինների մասնահատում:
Խթաղիքի դիվերտիկուլյոզ (արտափքումներ).
խթաղիքի տարբեր բաժինների մասնահատում:
Հաստ աղիքի օտար մարմիններ.
խթաղիքի տարբեր բաժինների մասնահատում:
Ոչ յուրահատուկ խոցային կոլիտ.
Վիրահատություն`խթաղիքի տարբեր բաժինների մասնահատում:
Ուղիղ աղու ուռուցքներ (չարորակ.
- ուղիղ աղու որովայնաշեքային հեռացում` վերջնափակ սարքի ստեղծումով ազդրի նազելի մկանից (գրացիլոպլաստիկա),
- ուղիղ աղու որովայնաշեքային հեռացում,
- ուղիղ աղու որովայնահետանցքային մասնահատում` խթաղու իջեցումով հետանցքի խողովակ,
- ուղիղ աղու որովայնահետանցքային մասնահատում` սիգմայաձև աղիքի բացվածքով (սիգմո-ստոմայով),
- ուղիղ աղու առաջային մասնահատում:
Խթաղիքի ուռուցքներ (չարորակ).
- սիգմայաձև աղիքի հեռակա (դիստալ) մասնահատում,
- սիգմայաձև աղիքի մասնահատում,
- սիգմայաձև աղիքի մասնահատում ըստ Միկուլիչի,
- Հարթմանի վիրահատություն,
- խթաղիքի ձախակողմյան բաժինների մասնահատում,
- ձախակողմյան հեմիկոլէկտոմիա (կեսաղիքահատում),
- լայնական խթաղիքի մասնահատում,
- աջակողմյան հեմիկոլէկտոմիա (կեսաղիքահատում),
- խթաղիքի ոչամբողջական (սուբտոտալ) մասնահատում,
- խթաղիքի ամբողջական հեռացում (կոլէկտոմիա)`
- ուղիղ աղիքի որովայնահետանցքային մասնահատումով,
- ուղիղ աղիքի որովայնաշեքային հեռացումով:
- Կոլոստոմիա (հաստ աղիքի բացվածք),
- իլեոստամիա (զստաղիքի բացվածք),
- շրջանցող բերանակցումների տեղադրում:
Սիգմայաձև աղիքի ոլորում.
սիգմայաձև աղու մասնահատում:
Ուղիղ աղու արտանկում.
- շեքի շրջանում վիրահատություն (ռեկտոպեկսիա (ուղիղ աղու կոնքային հատվածի վիրահատական ամրացում կոնքի պատերին), սեղմամկանի բարձրացման պլաստիկա (սֆինկտերոլևատորոպլաստիկա),
- վերականգնողական վիրահատություներ,
- կոլոստոմի փակում (արտա/ներորովայնային),
- իլեոստոմի վերացում,
- վերականգնողական վիրահատություններ հաստ աղիք-հաստ աղիք և հաստաղիք-ուղիղ աղիք բերանակցումներով:
Բաժանմունքի վարիչ` բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մինասի Աղավելյան
Ա.Մ. Աղավելյանը`
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) բժշկական բաժանմունքի իսկական անդամ է,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ,
ՀՀ ԱՆ ԱԱԻ պրոկտոլոգիայի ամբիոնի վարիչ,
ՀՀ ԱՆ գլխավոր պրոկտոլոգ,
Հայաստանի վիրաբույժների միության անդամ,
Ռուսաստանի կոլոպրոկտոլոգների միության անդամ:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն