Կանխարգելում և բուժում տանը
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն։ Դա խոչընդոտում է երեխայի մտավոր զարգացմանը։ Երեխային 3 ամսական տարիքից անհրաժեշտ է թերապևտիկ բուժում։
Առաջին ազդակները` ուշացած ծննդաբերություն, նորմայից բարձր քաշ, այտուցվածություն դեմքի, ձեռքի ափի և ոտնաթաթի շրջանում, ցածր ձայն, դժվար բուժվող դեղնախտ։
Երրորդ, չորրորդ ամսում նկատվում է թերաճ, մեթեորիզմ, փորկապություն, մաշկի չորություն, գունատություն և թեփոտում, ձեռքերի և ոտքերի սառնություն, չոր և անփայլ մազեր։
Հինգերորդ ամսից հետո սկսում է նկատվել ֆիզիկական և հոգեշարժային զարգացման անբավարարություն։
Թիրեոտրոպ և թիրոքսին հորմոնների մակարդակի որոշման համար հետազոտում են հինգ օրական երեխայի կրունկից վերցված արյունը։ Եթե երեխան ժամանակից շուտ է ծնվել, ապա հետազոտությունը կատարում են 2 շաբաթից ոչ ուշ։ Սա` ի գիտություն երիտասարդ մայրերին։
Ստորև ներկայացվում են բույսեր, որոնք կարող են օգտակար լինել վահանագեղձի հիվանդությունների բուժման համար։ Ցավոք, այդ հիվանդությունները բազմաթիվ են, և բուժումները` տարբեր։ Կան բույսեր, որոնք օգտակար են բոլոր դեպքերում։
Ուրց. Երկարատև օգտագործման դեպքում նպաստում է վահանագեղձի ֆունկցիայի նվազմանը, այն օգտակար է հիպերտիրեոզի, այդ թվում` նաև դիֆուզ խպիպի բուժման ընթացքում։ Հակացուցված է հիպոտիրեոզի, էնդեմիկ կամ աուտոիմունային խպիպի դեպքում։
Կռատուկ. Օգտակար է երիկամներին, հանում է օրգանիզմից հեղուկի ավելցուկը։ Վահանագեղձի հորմոնների անբավարարության դեպքում օրգանիզմում տեղի է ունենում հյուսվածքների այտուցում, ինչը խոչընդոտում է ներքին օրգանների բնականոն աշխատանքին։ Դա անդրադառնում է սրտի աշխատանքի վրա, առաջացնում է ռիթմի դանդաղեցում (բրադիկարդիա), քնկոտություն, դեպրեսիա, և այլն։ Դժվարանում է շնչառությունը (քթով), վատանում լսողությունը, ձայնը կոպտանում է։ Այս բոլորը լորձաթաղանթի, ձայնալարերի, այլ հյուսվածքների այտուցման հետևանք է։
Կռատուկի արմատը նաև իջեցնում է գեղձի ակտիվությունը և կարգավորում։ Խլածաղիկ (Scrophularia nodosa). Աճում է ՀՀ անտառներում, ստվերոտ և խոնավ վայրերում։ Բազմամյա խոտաբույս է, արմատը մթերեք ուշ աշնանը, խոտը` ծաղկման շրջանում, չորացրեք օդափոխվող տեղում։ Թունավոր է, կիրառել միայն բժշկի հսկողությամբ։
Խլածաղիկը կարելի է օգտագործել բոլոր տեսակի խպիպների դեպքում` էնդեմիկ և դիֆուզ-թունավոր։
Ներքին օգտագործման համար. 1 թ/գ չոր մանրացրած խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Արտաքին օգտագործման համար. 2 թ/գ խոտին ավելացրեք 200 մլ եռջուր, 20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Օրը 2-3 անգամ դրեք թրջոց գեղձի շրջանում, տաք թուրմով։ Թուրմը և եփուկը կարելի է պատրաստել նաև արմատով` նույն չափաբաժիններով։
Քսուք. 10 գ մանրացրած արմատը (խոտը) լավ խառնեք 90 գ խոզի ներքին ճարպի (առանց հավելումների) հետ։ 2 ժամ պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 24 ժամ և կրկնեք նախորդ օրվա ջրային մշակումը։ Օրը մեկ անգամ քսեք գեղձի հանգույցներին` քանակությունը` ոչ ավելի 1 գ-ից։
Ոգեթուրմ. 10 գ հումքը 1 շաբաթ թրմեք 90 մլ օղու մեջ։ Քամեք։ 10 կաթիլ կաթեցրեք շաքարի վրա, պահեք լեզվի տակ, մինչև հալչի։ Կատարեք 2-3 անգամ։
Քաշի կտրուկ անկում. 100 գ օշինդրի խոտը 2 շաբաթ թրմեք մութ տեղում 500 մլ սպիրտի մեջ (70 տոկոս), հաճախ թափահարեք տարան։ Քամեք։ Խմեք 15-ական կաթիլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։ Կարելի է պատրաստել թուրմ-1 ճ/գ 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Տոքսիկ խպիպ. 2 ճ/գ գետնամորի անտառայինի խոտը (արմատը) պատրաստեք, ինչպես թեյը։ Խմեք օրը 2 անգամ։
Գետնամորի. Շրջափակում է յոդի յուրացումը գեղձում։
Եղերդակ. Իջեցնում է գեղձի հորմոնների քանակն արյան մեջ, արտադրվում է սուրճը փոխարինող արմատի փոշին։ Գրեյսի-Բազեդի հիվանդություն. Խառնեք ընկույզի և եղինջի տերևները, մատուտակի և կատվախոտի արմատները (2։2։2։1)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 2-3 րոպե։ Թրմեք 12 ժամ, քամեք։ Խմեք օրվա ընթացքում փոքր կումերով։ Բռնչի կարմիր պտուղը` օգտակար է գեղձի բարձր ֆունկցիայի բուժման շրջանում և դրա բավականին ծանր այլակերպության` տիրեոտոքսիկոզի կանխարգելման համար։ Ապակե տարայի մեջ շերտերով լցրեք պտուղները և շաքարավազ` 2։1 քաշային հարաբերությամբ։ Պահեք սառնարանում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ, լուծեք գոլ ջրի մեջ։ Պտղակորիզում պարունակվում է փոքր քանակությամբ յոդ, որն անվնաս է։ Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշել ենք, այս հիվանդության դեպքում յոդը հակացուցված է և կարող է նշանակվել շատ փոքր միկրոչափերով։
Դեղնենի. Բույսը լայնորեն կիրառվում է գեղձի ցածր ֆունկցիաներով բնորոշվող հիվանդությունների բուժման ընթացքում։
Հիպոտիրեոզ.
- Խառնեք հազարատերևուկի խոտը բեկտենու (alnus) կեղևը, դեղնենու, գիհի սովորականի պտուղները (5։3։3։1)։ Հումքի 2 ճ/գ-ն 8 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-70-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 45-60 օր։
- Խառնեք հավասար քանակով սրոհունդի խոտ, կղմուխի արմատ, կեչու բողբոջ, արոսենու և դեղնենու պտուղներ։ Պատրաստեք և խմեք վերոգրյալ ձևով։ Կամ 2 ճ/գ-ին ավելացրեք 1 լ եռջուր, 10 րոպե եփեք փակ կափարիչի տակ, լցրեք հեղուկը և հումքը ջերմապահի մեջ և 8 ժամ թրմեք։ Քամեք։
Խմեք երկու թուրմերը հաջորդաբար, փոքր ընդմիջումներով` ընդամենը 3-4 ամիս։
Ընկույզ. Դիֆուզ տոքսիկ խպիպի աճը կանխարգելելու համար օգտակար է կաթնային հասունության կանաչ ընկույզի ոգեթուրմը (1։4)։ 100 գ հումքը 2 ամիս թրմեք 70 տոկոսանոց սպիրտի մեջ` մութ տեղում, սենյակային պայմաններում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 20-30 րոպե առաջ։ Ոգեթուրմի բաղադրությունը (միկրոտարրեր) նպաստում է հորմոնների արտադրության կարգավորմանը։ Այս դեպքում ընկույզի մեջ պարունակվող յոդը անվտանգ է, սակայն պետք է խորհրդակցեք բժշկի հետ։
Օգտակար է նաև`
- Կարտոֆիլի ծաղիկը պատրաստեք` ինչպես թեյը, խմեք օրը 2-3 անգամ։ Պիտանի են նոր բացվածները, կարևոր է իմանալ, որ պտուղը թունավոր է։
Խորհուրդ է տրվում ուտել օրը 2 կանաչ ընկույզ կամ 50-100 գ պիստակ։ Ընկույզը կարելի է թրմել մեղրի մեջ։
Գեղձի ուռուցք.
- Աղացեք, խառնեք հնդկացորենի սերմ, ընկույզի միջուկ, հնդկացորենի մեղր (2։2։3)։ Շաբաթը մեկ օր սնվեք միայն այս խառնուրդով։
- 100 գ մանրացրած բալենու մատղաշ տերևը (բողբոջի հետ) 10 րոպե թրմեք ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, կես ժամ եփեք։ Հովանալուց հետո քամեք, խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Կարդացեք նաև
Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...
Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...
Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...
Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...
Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն