ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ
Բիոնիկ էկզոկմախք, որը կաթվածահար հիվանդներին քայլելու հնարավորություն է տալիս. news.am
Ճապոնացի գիտնականները ֆուտուրիստական տեսք ունեցող ռոբոտ են ստեղծել, որն իր մեխանիկական վերջույթների օգնությամբ կաթվածահար հիվանդներին քայլելու հնարավորություն կարող է տալ: Hybrid Assistive Limb (HAL) անունը ստացած էկզոկմախքը Գերմանիայի Բոխում քաղաքում գործող՝ նեյրոռոբոտիկ շարժումներին վարժեցմամբ զբաղվող բժշկական կենտրոնի հիվանդների շրջանում է փորձարկվել, հաղորդում է FoxNews-ը:
Երբ առողջ մարդը ցանկանում է որեւէ վերջույթ շարժել, ուղեղը ողնուղեղի եւ շրջակա նյարդերի միջոցով համապատասխան ազդակներ է ուղարկում մարմնի տվյալ մասի մկաններին: Կաթվածահար մարդկանց պարագայում ողնուղեղի նյարդային վնասվածք է նկատվում, ինչի արդյունքում ազդակներն այնքան թույլ են, որ չեն կարող հասցեատեր մկաններին հասնել:
Մինչդեռ HAL-ը կարող է, հիվանդի մաշկին ամրացված սենսորների օգնությամբ, «որսալ» այդ ազդակները եւ, կոնքային ու ծնկային հատվածներում տեղակայված շարժիչները գործի դնելով, համապատասխան շարժման վերածել:
«HAL-ը շահեկանորեն տարբերվում է մյուս բոլոր էկզոկխամքներից՝ հիվանդի կողմից ինքնատիպ եւ արդյունավետ նյարդային վերահսկողության շնորհիվ: Ռոբոտն այս պարագայում առավել պասիվ դիրքերում է եւ միայն հիվանդի հրահանգներն է կատարում», - նշել է Բոխումում գործող Bergmannsheil հիվանդանոցի բժշկական տնօրեն դոկտոր Թոմաս Շիլդհաուերը:
HAL-ը նաեւ վերոհիշյալ բժշկական հաստատության խնամքին հանձնված՝ ինսուլտի, մկանային դիստրոֆիայի եւ այլ հիվանդությունների արդյունքում վերին ու ստորին վերջույթների նկատմամբ վերահսկողությունից զուրկ մարդկանց նկատմամբ է փորձարկման փուլ անցնում:
«Ողնաշարի վնասվածք ունեցող հիվանդների շրջանում փորձարկումները, մեծավ մասամբ, հաջող են անցել, թեեւ կան դեպքեր, որոնց պարագայում դեռեւս չի հաջողվում նորույթի արդյունավետ կիրառությունը գտնել, եւ ներկայումս հետազոտություններ են իրականացվում՝ անհաջողության պատճառը բացահայտելու համար», - նշել է դոկտոր Շիլդհաուերը՝ նշելով, ոչ փորձարկումները հաջողությամբ անցած հիվանդներն այնպիսի գործառնական օգուտ են ստացել, որ միայն զարմանալ կարելի է: Օրինակ՝ հաշմանդամության սայլակին գամված մի տղամարդու հաջողվել է երեք ամիս, շաբաթական 5 անգամ մարզվելուց հետո էկզոկմախքի միջոցով, առանց կողմնակի օգնության, կարճ տարածություններ հատել:
Այդուհանդերձ, նախքան Գերմանիա հասնելը, բիոնիկ էկզոկմախքը Ճապոնիայի շուրջ 200 գերիաթրիկ վերակենդանացման կենտրոններում է փորձարկվել:
HAL-ի նախագիծը Ցուկուբայի համալսարանին կից գործող համակարգային եւ տեղեկատվական ինժեներիայի դպրոցի պրոֆեսոր դոկտոր Յոշիյուկի Սանքայն է մշակել: Ներկայումս բիոնիկ էկզոկմախքը նրա ղեկավարությամբ գործող Cyberdyne Inc. ընկերությունն է թողարկում: Սանքայի խոսքով, HAL-ը բժշկության, խնամքի, բարեկեցության նկատառումներով մարդկությանը օգուտ տալու նպատակով է նախագծվել: Նա դեռ վաղուց էր նշել, թե ցանկանում է այնպիսի նոր տեխնոլոգիաներ մշակել, որոնք միայն օգուտ կարող են տալ մարդուն եւ ոչ մի պարագայում՝ ոչնչացման միջոց ծառայել: Այդ իսկ պատճառով էլ գիտնականը հրաժարվել է ռազմական նպատակներով կիրառման ենթակա ռոբոտներ մշակել՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ Ճապոնիայի կառավարության համար:
Կարդացեք նաև
Միլիոնավոր մարդիկ հաշմանդամության պատճառով գամված են անվասայլակին՝ սահմանափակված լինելով իրենց շարժումներում:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, UPnRIDE Robotics-ի մասնագետներին հաջողվել է...
Thermo նոր ջերմաչափը, որը մշակվել է Withings ընկերության կողմից, կարող է արագ եւ ճշգրիտ չափել ջերմաստիճանը՝ չշփվելով այցելուի մարմնին: Thermo-ն զինված է ինֆրակարմիր 16 սենսորներով, որոնք 2 վայրկյանում հասցնում են...
Մարդկանց 20 տոկոսը վախենում է ներարկումներից: Այս մարդկանց համար Ռայս համալսարանի (Հյուսթոն) երիտասարդ գիտնականները յուրահատուկ սարքավորում են մշակել, որը...
Օրգանիզմի զովացման համակարգի հիմնական բաղադրիչը՝ քրտինքը, գլխավորապես ջրից է բաղկացած, թեեւ փոքր քանակությամբ քիմիական այլ միացություններ, մասնավորապես՝ ամոնիում, միզանյութ...
Մարդիկ շուտով կդադարեն վախենալ ներարկումներից: Ասվածն ապացուցում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որոնց ստեղծած նոր ներարկիչ, որն ունակ է դեղամիջոցը ներարկել առանց ասեղի: Այս մասին հայտնում է Medical Engineering & Physics...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն