Էսթետիկ բժշկություն
Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում. avanta.am
Առաջին անգամ Հայաստանում աշխարհի առաջատար վիրաբույժ, ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր Ակակի Թիլոսանին կատարեց երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը, որը դեռևս չի կատարվում նույնիսկ եվրոպական երկրներում: Նախկինում մեր երկրում այս խնդիրն անլուծելի էր, քանի որ Հայաստանում ճաղատությամբ տառապող պարդկանց նմանատիպ վիրահատություններ չէին առաջարկվում, սակայն Ավանտա բժշկական կենտրոնների ցանցի հատուկ հրավերով Հայաստան ժամանած ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր Ակակի Թիլոսանիի շնորհիվ այս խնդիրն արդեն լուծելի է:
Այս նորարարական մեթոդի կիրառումը վիրաբույժին հնարավորություն է տալիս վիրահատության ընթացքում փոխպատվաստել ավելի քան 10.000 գրաֆտեր, մինչդեռ մազերի փոխպատվաստման ներկայիս տարբերակները, որոնք առաջարկվում են ինչպես մեր, այնպես էլ մի շարք այլ երկրներում, հնարավորություն են տալիս փոխպատվաստել ընդամենը 3.000 գրաֆտեր:
Ինչպես նշեց աշխարհահռչակ վիրաբույժը, նորարարական այս մեթոդի առավելությունն այն է, որ վիրահատության արդյունքը տեսանելի է վիրահատությունից անմիջապես հետո, իսկ դոնորական հատված հանդիսացող տարածքը, որտեղից վերցվում են համապատասխան քանակությամբ մազային ֆոլեկուլները, հետագայում գլխամաշկի վրա սպիներ չի առաջացնում, որը շոշափելի ու տեսանելի է առաջարկվող վիրահատական մյուս տեխնիկաների կիրառումից հետո: Այս բացառիկ վիրահատական տեխնիկան հանարավորություն է տալիս ճաղատ տարածքում տեղադրվող մազային ֆոլեկուլների խտությունը տեղաբաշխել առավել ճշգրիտ՝ դրանով իսկ ապահովելով կատարյալ էսթետիկ արդյունք:
Մեկ այլ կարևորագույն հանգամանք է նաև վիրահատությունից հետո այտուցների, վիրակապերի և վերականգնողական շրջանի բացակայությունը, որ նախկինում առկա էր, և բավական անհանգստություն ու անհարմարավետություն էր պատճառում պացիենտներին:
Ըստ վիրաբույժի՝ մազերի փոխպատվաստման այս տարբերակը հանարավորություն է տալիս կատարել ցանկացած երկարության և ձևի մազերի փոխպատվաստում՝ չկտրելով ու չվնասելով նրանց երկարությունն ու կառուցվածքը: Ակակի Թիլոսանին ընդգծեց, որ ճաղատության խնդիրներ ունեցող մարդկանց համար այս վիրահատություններն իրենց բնույթով անփոխարինելի են: Նա խոսեց նաև մազաթափության առաջացման հիմնական պատճառների մասին, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, որովհետև պատճառները կարող են լինել տարբեր՝ նյութափոխանակության խանգարում, մաշկային որոշակի խնդիրների առկայություն, անդրոգեն մեխանիզմներ, էնդոկրին համակարգի խնդիրներ և նույնիսկ սխալ ընտրված սանրվածք: Սակայն վիրաբույժը հավելեց, որ հայերի՝ որպես հին պատմություն ունեցող ժողովրդի մազաթափության հիմնական պատճառ են հանդիսանում անդրոգեն մեխանիզմները: Անդրոգեն տիպի մազաթափությունը շատ տարածված երևույթ է, և այս խնդրի տարբեր աստիճաններով տառապում են աշխարհի բնակչության 20-ից մինչև 60 տարեկան ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
Նկատեց նաև, որ վերջին տարիներին կա տվյալ խնդրի երիտասարդացման միտում: Ողջ աշխարհում լավագույն տարբերակը, որ հնարավորություն է տալիս վերականգնել մազերն անդրոգեն մազաթափության ժամանակ, մազերի փոխպատվաստումն է՝ ժամանակին գենետիկապես առողջ մազերի վերաբաշխումը գլխամաշկի ճաղատության ենթարկված հատվածում՝ սեփական մազերի փոխպատվաստմամբ:
Հարցին, թե մազերի փոխպատվաստման ո՞ր տեսակը կամ համադրությո՞ւնն են առավել նպատակահարմար, վիրաբույժը պատասխանեց, որ ցանկացած խնդրի լուծման համար առավել նպատակահարմար տարբերակը որոշվում է խորհրդատվության ժամանակ և հավելեց, որ Ավանտա բժշկական կենտրոնների ցանցում խորհրդատվությունն անցկացնում է բացառապես անվճար՝ պահպանելով պացիենտի գաղտնիությունը:
Այն հարցին, թե որքանով է մեր համաքաղաքացիներին հասանելի այս վիրահատության արժեքը, վիրաբուժը պատասխանեց, որ նա, ի տարբերություն այլ երկրների, այստեղ սահմանել է վիրահատության մինիմալ արժեքներ՝ փորձելով դրանով իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մեր ժողովրդի կյանքի որակի բարելավմանը, և մարդիկ, որոնք տառապում են այս խնդրով, այժմ արդեն հնարավորություն կունենան վիրահատության համար նվազագույն գումար վճարելով՝ ստանալ, որակյալ և երաշխավորված վիրահատական միջամտություն իրենց իսկ երկրում:
Աշխարհահռչակ վիրաբույժն առանձնացրեց նաև հայաստանյան աշունը՝ որպես բնության եզակի գեղեցկություն, մեր տեսարժան վայրերը, ուր արդեն իսկ հասցրել է լինել՝ հատկապես մեծ նշանակություն տալով մեր պատմամշակութային կոթողներին ու խոհանոցին:
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն