Էսթետիկ բժշկություն
Ազատվել առկա արատից` այդ կերպ ձերբազատվելով նաեւ հոգեբանական խնդիրներից. պլաստիկ վիրաբուժությունն այդ հնարավորությունը տալիս է, սակայն այդքանով չի սահմանափակվում. arabkirjmc.am
Պլաստիկ վիրաբուժության ստեղծման, զարգացման, արդի վիճակի, կենտրոնում առաջարկվող ծառայությունների, ցուցաբերվող մոտեցման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ Կառլեն Ներսեսյանի հետ:
– Ինչպե՞ս ստեղծվեց և ի՞նչ ճանապարհ է անցել պլաստիկ վիրաբուժության ծառայությունն` ընդհանրապես:
– «Պլաստիկ» բառը նշանակում է կազմավորում, ձեւավորում, այսինքն, որեւէ փոփոխություն` արտաքինի հետ կապված: Բժշկության սաղմնավորման ժամանակից ի վեր մարդիկ սկսեցին նաև իրենց արտաքինը փոփոխելուն ուղղված քայլերի դիմել: Առաջին փորձերը կատարվել են դեռևս Հին Եգիպտոսում, Հնդկաստանում: Սկզբնական շրջանում, սակայն, դա պլաստիկ վիրաբուժություն չի կոչվել:
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության կնքահայրը մեր հայրենակիցն է` ամերիկահայ Վարազդատ Ղազանչյանը, ով հայտնի դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ վերականգնողական վիրաբուժության կարիք կար: Մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունը սկսեց զարգանալ Ղարաբաղյան պատերազմից ի վեր, երբ կար ռեկոնստրուկտիվ վիրաբուժության կարիք: Ահա թե ինչու 90-ականներից հետո սկսեց զարգանալ հատկապես ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը, իսկ հետագայում նաեւ` Էսթետիկ վիրաբուժությունը:
Մեր կենտրոնում պլաստիկ վիրաբուժական ծառայությունը գործում է ավելի քան 8 տարի` առաջարկելով պլաստիկ եւ էսթետիկ միջամտությունների ամբողջ ծավալը:
– Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:
– Չառանձնացնեմ պլաստիկ վիրաբույժներին. յուրաքանչյուր բժիշկ պետք է առաջնորդվի որակյալ եւ ճիշտ բուժօգնություն մատուցելու սկզբունքով, որով եւ առաջնորդվում ենք: Յուրաքանչյուրին անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Չի կարելի ընդհանրական մոտեցում ցուցաբերել:
– Որո՞նք են գործունեության հիմնական ուղղությունները:
– Պլաստիկ վիրաբուժությունը բաժանվում է մի քանի ճյուղերի` վերականգնողական, որը ներառում է անդամահատված վերջույթների, անոթների, ջլերի, մկանների վերականգնումը եւ այլն: Էսթետիկ վիրաբուժության շրջանակում իրականացվում է արտաքին տեսքի ցանկացած փոփոխություն` հաշվի առնելով այն, թե պացիենտին ինչ է անհրաժեշտ:
– Ինչպիսի՞ն է տեխնիկական հագեցվածությունը:
– Մեր կենտրոնում լազերի կիրառումը պլաստիկ եւ էսթետիկ վիրաբույժներին մեծ հնարավորություններ է տալիս. ոչ վիրահատական ճանապարհով հեռացվում են հետվիրահատական կոպիտ սպիները, իրականացվում է հետայրվածքային սպիների շտկում, ինչպես նաև հեմանգիոմաների, գոյացությունների, նույնիսկ դաջվածքների հեռացում: Սա բավականին լայն սպեկտոր է: Յուրաքանչյուր լազեր ունի իր առանձնահատկությունն, աշխատանքի ձեւն ու այն, թե ինչ խնդիրներ է լուծում:
– Ովքե՞ր կարող են դիմել եւ ինչպե՞ս դիմել:
– Կախված առկա խնդրից կարող են դիմել բոլոր տարիքային խմբերի անձինք` երեխաներ, մեծահասակներ:
– Ի՞նչ ծառայություններ են իրականացվում երեխաների եւ մեծահասակների համար:
– Մանկական տարիքային խմբում հիմնականում դիմում են բնածին ախտաբանությունների, գոյացությունների, բնածին արատների առկայության դեպքերում: Մեծահասակները կարող են օգտվել պլաստիկ վիրաբուժության կողմից մատուցվող ցանկացած ծառայությունից: Նշեմ, որ ներկայում Հայաստանում ամենապահանջված ծառայությունը ռինոպլաստիկան է (քթի պլաստիկ վիրահատությունը): Լայն տարածում ունեն նաեւ կրծքագեղձերի մեծացումը, փոքրացումը, լիպոսակցիան, աբդոմինոպլաստիկան եւ այլ միջամտություններ:
– Ի՞նչ ձեռքբերումներ ունի ծառայությունը:
– Ձեռքբերումներից կառանձնացնեմ լազերի կիրառումը, ինչը հնարավորություն է տալիս բազմաթիվ առավել որակյալ միջամտություններ իրականացնել, օրինակ, շատ կարճ ժամանակահատվածում շտկել սպիները:
– Ներկայում ինչո՞վ է առանձնանում ծառայությունը:
– Գները մատչելի են` այլ կլինիկաների հետ համեմատած: Բացի այդ, այստեղ իրականացվում են մանկական տարիքի խնդիրների վերացման հետ կապված բժշկական միջամտություններ, մասնավորապես, հեմանգիոմաների բուժում՝ լազերային եղանակով, հետայրավածքային սպիների շտկում, բնածին արատների վերականգնում և այլն: Մենք առանձնանում ենք նաեւ նրանով, որ յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Մարդիկ տարբեր են, եւ իրենց պատկերացումները նույն խնդրի լուծման վերաբերյալ նույնպես տարբեր են: Երբեմն անգամ ստիպված ենք լինում մերժել պացիենտին, քանի որ նրա պատկերացումը պլաստիկ վիրաբուժության արդյունքի մասին չի համապատասխանում նրան, ինչ վիրաբույժը կարող է ստանալ:
– Ովքե՞ր են կենտրոնի գործընկերները, համագործակցողները:
– Համագործակցում ենք Եվրոպայի եւ Ամերիկայի մի շարք կլինիկաների և մասնագետների հետ, ովքեր պարբերաբար` տարվա ընթացքում մի քանի անգամ, այցելում են «Արաբկիր» ԲՀ: Գործընկերների հետ կապն անընդհատ է և կարիքի դեպքում նաև խորհրդակցում ենք: Համագործակցում ենք Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ, ինչպես նաև և ԱՄՆ բժիշկների հետ «Mending Kids»` ծրագրի շրջանակներում:
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն