Էսթետիկ բժշկություն
Պլաստիկ վիրաբույժին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
1. Ո՞րն է կոսմետիկ վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության տարբերությունը:
Կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժությունների մեջև տարբերություն չկա. դրանք նույնն են, բաժանումն արհեստական բնույթ ունի: Կարելի է այս կերպ բնորոշել. պլաստիկ վիրաբուժությանը բաժին են ընկնում ծավալային վիրահատությունները, կոսմետիկ վիրաբուժությունն ընդգրկում է փոքրածավալ միջամտությունները:
2. Ինչո՞ւ են այդ երկու ուղղությունները երբեմն համատեղվում, եթե տարբեր մասնագետներ են զբաղվում:
Կոսմետիկ վիրահատություններով կարող են զբաղվել նաև կոսմետոլոգները, ովքեր մասնագիտությամբ բժիշկ են, կատարել միջամտություններ՝ կոսմետիկ ներարկումներ (օրինակ` բոտոքս): Կոսմետիկ վիրաբույժի մասնագիտացում, որպես այդպիսին, չկա, կա պլաստիկ վիրաբուժություն, մասնագիտացված պլաստիկ վիրաբույժ, ով իրականացնում է ցանկացած միջամտություն այդ ոլորտում:
3. Ի՞նչ կրթական տարբերություն կա կոսմետիկ վիրաբույժի և կոսմետիկ վիրաբույժի միջև:
Մասնագիտական վերապատրաստումը միայն պլաստիկ վիրաբուժությունն է:
4. Ինչպե՞ս վստահ լինել, որ պլաստիկ վիրահատությունն անհրաժեշտ է:
Վստահ լինել հնարավոր չէ: Պլաստիկ վիրահատություն կատարվում է հիմնականում պացիենտի ցանկությամբ: Պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն լինում է արատների ժամանակ, երբ կան ֆունկցիոնալ խանգարումներ: Իսկ ինչ վերաբերում է գեղեցկությանը վերաբերող խնդիրներին, այստեղ ցուցումը միայն ցանկության հարց է: Հաջորդ էտապն այդ ցանկությունն իրականանալու հնարավորությունը պարզելն է:
Ներկայում մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունը բավականին զարգացած է, կիրառվող նյութերը և սարքերը լավագույնն են: Այդ է պատճառը, որ արտերկրից նույնպես գալիս են մեզ մոտ կատարելու պլաստիկ վիրահատություններ: Բժշկական տուրիզմի շրջանակում Հայաստան եկող պացիենտների մոտավորապես 92%-ը պլաստիկ վիրահատության դիմողներն են:
Հայաստանում պլաստիկ վիրահատությունների շարքում ամենահաճախ իրականացվում է ռինոպլաստիկա (քթի վիրահատություն) և մամոպլաստիկա (կրծքագեղձերի պլաստիկ վիրահատություն):
Հաջորդն աբդոմինոպլաստիկան է` որովայնի շրջանում իրականացվող պլաստիկ վիրահատությունները, նաև` կոպերի պլաստիկան (կոպերի թուլության կարգավորումը) և այլն:
5. Գոյություն ունի՞ «հարմար» տարիք` դիմելու պլաստիկ վիրաբուժության:
Տարբեր վիրահատություններ ունեն նախընտրելի տարիքային խմբերը: Գոյություն ունի ամենավաղ, նվազագույն տարիք, որից ցածր չի կարելի վիրահատություն կատարել, քանի որ օրգանիզմը դեռևս կազմավորված չէ, և աճառային ու ոսկրային հյուսվածքները դեռևս վերջնական ձևավորված չեն: Օրինակ, քթի կոսմետիկ շտկման վիրահատության դեպքում այդ տարիքը աղջիկների դեպքում 16-17 տարեկանն է, տղաների դեպքում՝ 17-18: Ավելի բարձր տարիքային խմբերում սահմանափակումներ չկան: Շատ կարևոր է մաշկի որակը պլաստիկ կամ կոսմետիկ միձամտության դիմելիս:
6. Ո՞ւմ չարժե դիմել պլաստիկ վիրաբուժության:
Պլաստիկ վիրաբուժության չարժե դիմեն հոգեպես անհավասարակշիռ մարդիկ, վիրահատությունից հնարավորինից ավելի մեծ սպասումներ ունեցողները: Դիմող անձինք երբեմն կարծում են, որ պլաստիկ վիրահատությունն իրենց բոլոր խնդիրները կլուծի, և դա դառնում է հոգեբանական խնդիր, ինչը վիրահատությամբ չի կարող լուծվել: Նման դեպքերում բժիշկն ինքը պետք է հրաժարվի: Կան նաև հիվանդություններ, որոնց առկայությունը կարող է ինքնին հակացուցում լինել: Այդ շարքի հիվանդություններից են շարակցական հյուսվածքի ընդհանուր հիվանդությունները, որոշ մաշկային խնդիրներ և այլն: Շաքարախտի դեպքում նույնպես զգուշություն է պահանջվում, և վիրահատությունը պետք է կատարել բուժման հետ համակցված և շաքարի քանակի վերահսկողության ներքո:
7. Լինո՞ւմ են դեպքեր, երբ պլաստիկ վիրաբույժը հրաժարվում է վիրահատություն իրականացնել:
Այդպիսի դեպքեր, իհարկե՛, լինում են, երբ պացիենտի առողջական կամ հոգեբանական վիճակը չի համապատասխանում վիրահատության չափորոշիչներին: Հաշվի են առնվում նաև հնարավոր բարդությունները:
8. Դեռահասները կարո՞ղ են դիմել պլաստիկ վիրաբուժության:
Իհարկե՛, դեռահասները չեն դիմում, այլ դիմում են նրանց ծնողները, իսկ բժիշկը որոշում է վիրահատության ցուցումը տվյալ տարիքում: Կան խնդիրներ, որոնք կարելի է վիրահատական ճանապարհով լուծել անգամ 6 տարեկանից սկսած: Օրինակ, ականջների տձևությունը՝լոշտակությունը, որի դեպքում վիրահատել խորհուրդ է տրվում հենց 6 տարեկանից:
9. Իրավաբանորեն ձևակերպվո՞ւմ է պացիենտ-կլինիկա համագործակցությունը:
Ցանկացած կլինիկա ունի իր պայմանագիրը, որտեղ իրազեկվում են վիրահատության հնարավոր բարդությունները, սպասվելիք արդյունքը և այլն:
10. Որքանո՞վ են հուսալի համակարգչային մոդելավորման արդյունքները:
Համակարգչային մոդելավորումը ոչ թե օրինակ է այն բանի, թե վերջնական արդյունքն ինչպիսին է լինելու, այլ պացիենտի հետ քննարկման ժամանակ դա օգտագործվում է նրան մոտավոր ցույց տալու համար, թե որ դեպքում ինչ կարող է լինել: Օրինակ, թե ինչպիսի արդյունք կարելի է ստանալ քթի չափերի նեղացնելու կամ կարճացնելու դեպքում և այլն: Պացիենտն ինչ-որ չափով կողմնորոշվում է, թե ինչ փոփոխություններն են իր կողմից ավելի ընդունելի և ինչպիսիները՝ ոչ: Բայց սպասել, որ վիրահատությունից հետո նույն արդյունքն է լինելու, դա սխալ մոտեցում է: Իհարկե՛, հիմնականում վիրահատության արդյունքն ավելի գեղեցիկ է լինում, քան մոդելավորմանը: Բայց երբեք հնարավոր չէ ճիշտ կանխատեսել, թե պացիենտը դրան ինչպես կվերաբերվի: Շատ երկրներում, որտեղ իրավական պահանջներն ավելի խիստ են, համակարգչային մոդելավորում չի իրականացվում, որպեսզի հիվանդը տարբերության դեպքում չմեղադրի բժշկին:
11. Որքանո՞վ է անվնաս պլաստիկ վիրաբուժությունը:
Պետք է այնպես հաշվարկել և իրականացնել վիրահատությունը, որ այն մաքսիմալ անվնաս լինի: Եթե բժիշկը գտնում է, որ վտանգներ կան, նա հրաժարվում է վիրահատելուց: Նախապես հիվանդին բացատրվում է սպասվելիք արդյունքի անհամապատասխանության նաև բարդությունների հավանականությունը:
Բարդությունները լինում են ընդհանուր վիրաբուժական՝ թարախակալում, արյունահոսություն, հյուսվածքի մեռուկացում, կոպիտ սպիի ձևավորում, որոնք կապ ունեն օրգանիզմի առանձնահատկությունների հետ և անկանխատեսելի են:
12. Պլաստիկ վիրաբույժը ի՞նչ պարամետրերի կամ հոգեբանական գործոնների հիման վրա է պացիենտին «դասակարգում» և ընտրում նրա հետ շփման ճիշտ ճանապարհ:
Պացիենտի «դասակարգում» ասվածը չկա, սակայն պետք է պարզել հոգեբանական վիճակը: Դա կատարվում է պացիենտի հետ քննարկում-զրույցի ընթացքում: Գործընթացը հետևյալն է՝ պացիենտը հայտնում է իր ցանկությունը, բժիշկը ներկայացնում է դրա իրականացման հնարավորությունները և քննարկման արդյունքում տեղի է ունենում համաձայնությունը կամ՝ հակառակը: Զրույցի ժամանակ պարզվում է նաև պացիենտի հոգեբանական վիճակը:
13. Անզգայացման ի՞նչ տարբերակներ են կիրառվում պլաստիկ վիրաբուժությունում:
Կախված վիրահատությունից, անզգայացման բոլոր տարբերակները կիրառելի են՝ ընդհանուր, տեղային, ողնուղեղային: Եթե դրանք մաշկային, աճառային մակարդակում փոքր միջամտություններ են, հիվանդի հետ քննարկելուց հետո կատարվում է տեղային անզգայացում: Իսկ եթե, օրինակ, ոսկրային հյուսվածքի հետ կապված խնդիր է (քթի պլաստիկա), անզգայացումն ընդհանուր է:
14. Ե՞րբ է պլաստիկ վիրահատությունը համարվում արդյունավետ:
Պլաստիկ վիրահատությունն արդյունավետ է համարվում, երբ արդյունքից գոհ են և՛ պացիենտը, և՛ բժիշկը: Չի բացառվում, որ հետագայում արդյունքի փոփոխություն լինի՝ որևէ հարվածի արդյունքում, կամ պարզապես աճառային հյուսվածքի «հիշողության» (փորձում է իր նախկին տեսքին վերադառնալ) արդյունքում ենթարկվի փոփոխության, ինչը քիչ է հանդիպում:
15. Ի՞նչ ռիսկեր և բարդություններ կարող են լինել պլաստիկ վիրահատությունից հետո:
Դրանք կարող են լինել ընդհանուր վիրաբուժական և տեղային. վերքի թարախակալում, կոպիտ, կելոիդ սպիների առաջացում, աճառային հյուսվածքի փոփոխություն, հյուսվածքի մեռուկացում և այլն:
Բարդություններից խուսափելու համար կարևոր է հետվիրահատական շրջանում վիրաբույժի ցուցումներին հետևելը, ճիշտ խնամքը: Օրինակ, ռինոպլաստիկայից հետո 6 ամիս պացիենտին արգելվում են ուղիղ արևային ճառագայթները, տաք ջրով գլուխը լվանալը, ակնոցներ կրելը, ֆիզիկական ծանր աշխատանքը և այլն: Ականջների պլաստիկայից հետո զգուշացվում է, որ 6 ամսից մինչև 1 տարի ականջները ձգել չի կարելի, արգելվում են նաև կոնտակտային սպորտաձևերը:
16. Հնարավո՞ր է միաժամանակ կատարել մեկից ավելի պլաստիկ վիրահատություն:
Շատ դեպքերում հենց այդպես էլ կատարվում է՝ համատեղվում են երկու և ավելի պլաստիկ վիրահատություններ. Կրծքագեղձերի վիրահատությունը` որովայնի պլաստիկայի հետ, դեմքինը՝ կրծքգեղձերի հետ, և այլն: Դա կախված է նաև ծավալից, վիրահատության տևողությունից, հիվանդի վիճակից և հետվիրահատական շրջանում սպասվող խնդիրներից:
17. Որքանո՞վ է հետվիրահատական ստացիոնար բուժումն անհրաժեշտ և ինչքա՞ն ժամանակ:
Դա կախված է վիրահատության ծավալից, արյան կորստից և այլ չափանիշներից: Քթի վիրահատության՝ ռինոպլաստիկայի ժամանակ, կլինիկայում մնում են 1 օր, սկզբնական ընդհանուր հսկողության և խնամքի գործընթացը 14 օր է, իսկ մեկ ամիս և մեկ տարի անց ստուգողական այց է կատարվում: Որովայնի ձգման ժամանակ խնամքն ու հսկողությունը 14-20 օր է, կլինիկայում անց են կացնում 2-3 օր:
18. Ռինոպլաստիկայի արդյունքները որքա՞ն ժամանակ հետո կարող են նկատելի լինել:
Քթի վիրահատությունից հետո, նախ, մեկ շաբաթ գիպս է դրվում, իսկ դրանից հետո ևս մեկ շաբաթ գիպսը փոխարինվում է վիրակապով: 14 օր անց վիրակապը հանվում է և հիվանդը կարող է անցնել իր առօրյա կյանքին, աշխատանքին:
14 օր անց` այտուցները, կապտուկներն անցնելուց հետո, արդեն արդյունքը երևում է, իսկ վերջնական արդյունքը պարզ է դառնում 3 ամիս անց:
19. Ծխելու գործոնը ինչպե՞ս կարող է ազդել պլաստիկ վիրահատության արդյունքներին:
Ծխելը ցանկացած վիրահատության դեպքում բացասական գործոն է: Յուրաքանչյուր գլանակից հետո կես ժամով օրգանիզմի բոլոր անոթները սեղմվում են և դա բերում է հյուսվածքների, օրգանների արյան շրջանառության և, ուրեմն, սնուցման խանգարման: Այն վիրահատությունները, որոնք առավել շատ են կապված հյուսվածքի վերականգնման հետ, ծխելու դեպքում կարող են խնդիրներով ընթանալ: Անզգայացումով ընթացող վիրահատությունների դեպքում պացիենտը վիրահատության օրը պետք է ծխախոտ չօգտագործի: Վիրահատությունից հետո կարող են ծխել, որովհետև հակառակ դեպքում երկարատև արգելքը կարող է բերել սթրեսի, հազի առաջացման, որոնք կբարդացնեն հետվիրահատական շրջանը:
20. Որքանո՞վ է պահպանվում գաղտնիությունը:
Գաղտնիությունը պահպանվում է պացիենտի ցանկությամբ: Մեծավ մասամբ պացիենտները գաղտնիություն չեն պահանջում և հանմաձայն են լինում վիրահատության արդյունքների հրապարակման հետ:
Հարցերին պատասխանեց «Իզմիրլյան» ԲԿ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Կարապետյանը
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն