ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ: Ուրոլոգիայի բաժանմունք
Ուրոլոգիայի բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների բուժում.
![]() |
![]() |
![]() |
- միզաքարային հիվանդություն (ՄՔՀ),
- միզասեռական համակարգի օրգանների զարգացման արատներ, վնասվածքներ,
- ուռուցքային ախտահարում,
- թարախաբորբոքային պրոցեսներ,
- շագանակագեղձի բարորակ գերաճ (հիպերպլազիա) (ՇԳԲԳ),
- ուրոգինեկոլոգիական ախտաբանություն,
- տղամարդկանց անպտղություն և էրեկցիայի խանգարումներ:
Բաժանմունքում հիվանդների բուժումն անցկացվում է Եվրոպական և Հայկական ուրոլոգիական միությունների արձանագրությունների միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակով:
Բաժանմունքում իրականացվում է.
- արական սեռական և միզային օրգանների վերականգնողական վիրահատություններ,
- էնդոսկոպիկ վիրահատական միջամտություններ,
- ներմաշկային վիրահատական միջամտություններ,
- լապարոսկոպիկ վիրաբուժություն,
- նվազագույն ինվազիվ և ոչինվազիվ միջամտություն (սկլերոթերապիա, հեռակա քարաճեղքում),
- ուրոլոգիական հիվանդությունների պահպանողական բուժում,
- ամբուլատոր (արտահիվանդանոցային) վիրաբուժական միջամտություններ:
![]() |
![]() |
![]() |
Կլինիկան նվազագույն ինվազիվ և սակավ վնասվածքային վիրահատական միջամտությունների ներդրման պիոներ է.
- տրանսուրետրալ (միզուկի միջով) հատում (ТУР),
- օպտիկական միզուկահատում,
- միզուկաերիկամազննում (ուրետրոռենոսկոպիա),
- երիկամների ներմաշկային (պերկուտան) վիրահատական միջամտություններ,
- լապարոսկոպիա և ռետրոպերիտոնեոսկոպիան ուրոլոգիայում,
- սկլերոթերապիան վարիկոցելեի (սերմնածորանի լայնացում) ժամանակ,
- շփումային և հեռակա քարաճեղքում: Հարվածաալիքային քարաճեղքումը կատարվում է DIREX SYSTEMS ընկերության երկրորդ սերնդի NOVA քարաճեղքող սարքով:
Շագանակագեղձի բարորակ գերաճի (հիպերպլազիա) (ՇԳԲԳ) և միզաքարային հիվանդության (ՄՔՀ) ավանդական վիրահատությունների տոկոսը հասցվել է նվազագույնի: Ներդրվել է ամբուլատոր (արտահիվանդանոցային) վիրաբուժական գործունեություն:
Ուրոլոգիայի կլինիկան ունի 20 հիվանդանոցային մահճակալ, որոնք տեղաբաշխված են մեկ և երկտողանոց հիվանդասենյակներում, երեք լյուքս (բարձրակարգ) հիվանդասենյակներ:
Ուրոլոգիայի կլինիկան միաժամանակ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնն է:
Բաժանմունքի աշխատակիցները Հայկական և Եվրոպական ուրոլոգիական ընկերությունների անդամներ են:
Բաժանմունքի վարիչ` բ.գ.դ, պրոֆ. Իվան Գերասիմի Աղաջանյան:
Ի.Գ. Աղաջանյանը Հայկական ուրոլոգիական ընկերության (ՀՈՒԸ) հիմնադիր նախագահն է,
ՀՀ բժշկական և վիրաբուժական գիտությունների Ակադեմիաների իսկական անդամ է, վիրաբուժական ակադեմիաների Միջազգային ֆեդերացիայի անդամ,
Վրաստանի ԲԳԱ արտասահմանյան անդամ,
Ռուսաստանի ԲԳԱ և ԲՏԳԱ ակադեմիկոս,
Եվրոպական ուրոլոգիական ընկերության ակտիվ անդամ,
Ամերիկյան ուրոլոգիական ընկերության թղթակից անդամ,
Վրացական ուրոլոգիական ընկերության պատվավոր անդամ:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն