Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Զարկերակային գերճնշման առանձնահատկությունները քաղաքաբնակ և գյուղաբնակ ազգաբնակչության շրջանում (գրականության տեսություն)
Սիրտ-անոթային հիվանդությունները (ՍԱՀ) մահացության հիմնական պատճառն են հանդիսանում ամբողջ աշխարհում և կազմում են ընդհանուր մահացության մոտ 30% [15]։ ՍԱՀ-ի բեռի աճը գրանցվում է առավելապես ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում [26]։ Հայաստանում նույնպես ՍԱՀ-ը մահացության հիմնական պատճառն է և կազմում է ընդհանուր մահացության 45%։
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) ՍԱՀ-ի մեջ գրավում է իր ուրույն տեղը որպես կարևորագույն հասարակական, առողջապահական հիմնախնդիր` կապված ոչ միայն վերջինիս լայն տարածվածության, այլև հիվանդություններով ուղեկցվելու հետ [3,16,17]։
2002թ. աշխարհի բնակչության մեկ չորրորդի (մոտ 1 մլրդ մարդ) շրջանում առկա էր գերճնշում։ Կանխատեսվում է, որ այս ցուցանիշը կաճի և 2025թ. այն կկազմի 1,56 մլրդ մարդ [8,19]։
Հոդվածի նպատակն է հստակեցնել ԶԳ տարածվածության, ռիսկի գործոնների, իրազեկվածության աստիճանի տարբերությունները քաղաքաբնակ և գյուղաբնակ չափահաս անձանց շրջանում։
Հետազոտություններն ընտրվել են ԱՄՆ-ի բժշկական ազգային գրադարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից սպասարկվող Pubmed էլեկտրոնային գրադարանի տվյալների բազայից։ Փնտրումը կատարվել է 25 տարվա կտրվածքով, 19-ից բարձր տարիք ունեցող անձանց շրջանում։ Օգտագործվել են ‘’rural urban difference’’, ‘’blood pressure hypertension’’, ‘’risk factor’’,’’ awareness’’ բառակապակցությունները։ Նախընտրությունը տրվել է meta analysis և systematic reviews մեթոդներով կատարված հետազոտությունների ընդհանրացումներին։
Փնտրման արդյունքում հավաքվել է տարբեր երկրներում գյուղաբնակ բնակչության շրջանում կատարված 280 լայնաձիգ հետազոտություն (cross-sectional study), որոնցից 23 հետազոտություն նվիրված է եղել բացառապես բնակչության իրազեկվածության աստիճանին, 45 հետազոտություն` բացառապես զարկերակային գերճնշման ռիսկի գործոններին, 230 հետազոտություններում այլ պարամետրների հետ միասին դիտարկվել է նաև ԶԳ տարածվածությունը։ Առկա է 5 հետազոտություն, որոնցում վիճակագրական ամփոփման են ենթարկված տարբեր երկրներում կատարված լայնաձիգ հետազոտությունները, ինչպես նաև մեկ վիճակագրական ամփոփում, որն ընդգրկում է 1980-2003թթ. հետազոտությունները։
Հնդկաստանում կատարված քաղաքաբնակ և գյուղաբանակ ազգաբնակչության տարբեր հետազոտություններից պարզ է դառնում, որ ԶԳ տարածվածության, իրազեկվածության ցուցանիշների հարաբերությունը գրեթե նույն է [5,9,21]։ Գյուղական ազգաբնակչության շրջանում ԶԳ տարածվածությունը և իրազեկման աստիճանն ավելի ցածր է, քան քաղաքաբնակների շրջանում.
ԶԳ տարածվածություն |
||||
գյուղաբնակ |
քաղաքաբնակ |
|||
կին |
տղամարդ |
կին |
տղամարդ |
P փոքրէ 0,05-ից |
16,9% |
23,7% |
33,5% |
29,5% |
|
Իրազեկվածության աստիճան |
||||
8,0% |
7,0% |
16,0% |
11,0% |
Իսպանիայում ԶԳ տարածվածությունն ավելի բարձր է գյուղաբանակների (49,4%) շրջանում (քաղաքաբնակ անձանց շրջանում տարածվածությունը կազմում է 43,2%)։ Լեհաստանում 1987-1989թթ. Pol-MONIKA նախագծի հիման վրա կատարված հետազոտության արդյունքում գրանցվել է ԶԳ ամենաբարձր տարածվածությունը (70,7%)` չհայտնաբերելով տարբերություն գյուղաբանակ և քաղաքաբնակ անձանց միջև։ Իրանի Իսֆահանում կատարված հետազոտությունը, որին մասնակցել են 19-64 տարեկան անձինք, գրանցել է հետևյալ արդյունքը [7]`
ԶԳ տարածվածություն % |
|||
գյուղաբնակ |
քաղաքաբնակ |
||
կին |
տղամարդ |
կին |
տղանարդ |
10,0 |
13,0 |
29,0 |
24,0 |
Քաղաքաբնակ կանանց շրջանում առկա է ավելի բարձր ԶԳ տարածվածություն, քան տղամարդկանց` ի հակադրություն ընդունված կարծիքի։ Վերջին տարիներին Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում կատարված հետազոտությունների վիճակագրական ամփոփումը փաստում է, որ այդ երկրներում նույնպես ԶԳ տարածվածությունն ու ռիսկի գործոններն ավելի բարձր են քաղաքաբնակների շրջանում [6]։ Սակայն Չինաստանում, ի տարբերություն 1980-ականներին կատարված հետազոտությունների, վերջին տարիներին կան որոշակի ապացույցներ, որ ԶԳ և ռիսկի գործոնների տարածվածության աճը բարձր է գյուղաբնակ անձանց շրջանում [4,25]։ Ֆինլանդիան պատկանում է այն զարգացած երկրների շարքին, որտեղ 1982-2007թթ կատարված հետազոտություների արդյունքում ԶԳ տարածվածությունն անկում է ապրում, իսկ իրազեկվածության աստիճանը բարձրանում է [12].
|
ԶԳ տարածվածություն |
Իրազեկվածության աստիճան |
||
|
տղամարդ % |
կին % |
տղամարդ % |
կին % |
Հյուսիսային Կարելիա |
|
|
|
|
1982 |
63,4 |
50,2 |
44,0 |
56,4 |
2002 |
51,6 |
35,3 |
57,4 |
72,8 |
2007 |
53,4 |
39,9 |
56,2 |
74,5 |
Հյուսիսային Սավո (Ֆինլանդիա) |
|
|
|
|
1982 |
67,5 |
55,2 |
35,8 |
57,0 |
2002 |
50,3 |
35,7 |
61,8 |
75,9 |
2007 |
55,3 |
35,8 |
67,8 |
70,7 |
Հարավ-արևմտյան Ֆինլանդիա |
|
|
|
|
1982 |
59,3 |
40,4 |
37,7 |
50,8 |
2002 |
47,5 |
33,2 |
55,8 |
62,1 |
2007 |
47,3 |
25,2 |
66,3 |
73,2 |
Այլ զարգացած երկրներում կատարված հետազոտություններն ունեն նույն պատկերը [18]։ Կատարված բոլոր հետազոտություններում բնակչության իրազեկվածության աստիճանն ավելի ցածր է գյուղաբնակ անձանց շրջանում։
Գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող անձանց շրջանում ավելի ցածր են ԶԳ ռիսկի գործոնները, ի տարբերություն գյուղում բնակվող այն անձանց, որոնք չեն զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով [1]։
Ուշադրության են արժանի այնպիսի հետազոտություններ, որոնք ցույց են տալիս ժամանակակից քաղաքակրթության արդյունք համարվող սթրեսային գործոնի դերը ԶԳ զարգացման մեջ։ Օրինակ` ԱՄՆ-ում ճապոնացի գաղթականները, որոնք շարունակում են պահպանել իրենց ավանդույթները, ունեն ավելի ցածր զարկերակային ճնշում, քան արևմտյան մշակույթի մեջ ինտեգրված անձինք (երբ բացառվում են սննդակարգի և հավելյալ քաշի ազդեցությունները) [9,22,24]։ Կատարված են նմանատիպ արդյունքներ ունեցող այլ հետազոտություններ։ Գյուղում ապրող անձն ունի ավելի ընդարձակ հասարակական (բարեկամական) շփման ցանց, հետևաբար ավելի բարձր աջակցություն հասարակության կողմից, այսինքն` գյուղաբնակ անձանց շրջանում սթրեսի ազդեցությունն ավելի մեղմ է [23]։ Եվ այնուամենայնիվ, ԱՄՆ սրտաբանների ասոցիացիայի կողմից սթրեսը չի դիտարկվում որպես ԶԳ ռիսկի գործոն։
Ուրբանիզացիան ուղեկցվում է անձի սննդակարգի և ֆիզիկական ակտիվության փոփոխություններով, որոնք հանգեցնում են նստակյաց կյանքի և քաշի ավելացման [11]։ Այնուամենայնիվ, ՍԱՀ համաշխարային բեռի վերջին կանխատեսումը (մինչև 2030թ.) ևս հաշվի չի առնում ուրբանիզացիայի դերը որպես ռիսկի գործոն [10]։
Պետք է նշել, որ ՍԱՀ տարածվածության զարգացումը ակնհայտ կապված է մշակույթային ձեռքբերումների հետ, որոնք իրենց հերթին փոփոխվում են ներմշակույթային փոփոխությունների հետ համաքայլ։ Այս պատճառով ԱՀԿ ՍԱՀ և հիպերտենզիայի կոմիտեի փորձագետները խորհուրդ են տալիս տարբեր երկրներում կատարել որքան հնարավոր է շատ հետազոտություններ` նշված հիվանդությունների տարածվածության և ռիսկի գործոնների առանձնահատկությունները բացահայտելու նպատակով [2,14]։
Այսպիսով` ԶԳ տարածվածության առանձնահատկությունների հարաբերությունը գյուղաբնակ և քաղաքաբնակ անձանց շրջանում միատեսակ չեն։ Գյուղաբնակ անձանց շրջանում ԶԳ իրազեկվածության աստիճանը և ռիսկի գործոնների տարածվածությունն ավելի ցածր է քաղաքաբնակների համեմատ։ Սակայն, վերջին տարիներին կատարված որոշ հետազոտություններում դիտվում է ԶԳ ռիսկի գործոնների և տարածվածության աճի ավելի բարձր մակարդակ գյուղաբնակ անձանց շրջանում։
Գրականություն
- Cria O. Gregory, Jun Dai. Occupation Is More Important than Rural or Urban Residence in Explaining the Prevalence of Metabolic and Cardiovascular Disease Risk in Guatemalan adults // J. Nutr. 137։ 1314–1319, 2007
- Dong G, Sun Z, Zheng L. Prevalence, awareness, treatment, and control of hypertension in rural adults from Liaoning Province, northeast China.//Hypertens Res. 2007 Oct;30(10)։951-8.//
- Drewnowski A, Popkin BM. The nutrition transition։ new trends in the global diet.// Nutr Rev. 1997;55։31–43.
- Gu D, Reynolds K, Wu X et al. Prevalence, awareness, treatment, and control of hypertension in china. // Hypertension 2002;40։920–27
- Gupta R, Sharma A.K High Prevalence of Hypertension in Rural and Urban Indian Populations // Transplantation Proceedings, 32, 1840 2000
- Juliet Addo, Liam Smeeth. Hypertension In Sub-Saharan Africa a Systematic Review // Hypertension 2007;50։1012-1018
- Kelishadi R, Derakhshan R, Sabet B.The metabolic syndrome in hypertensive and normotensive subjects։ the Isfahan Healthy Heart Programme.// Ann Acad Med Singapore. 2005 Apr;34(3)։243-9
- Leopold Fezeu, Andre Pascal Kengne, Ten-year’s change in blood pressure levels and prevalence of hypertension in urban and rural Camroon //J Epidemiol Community Health published online 26 Aug 2009//
- Marmot MG, Syme SL. Acculturation and coronary heart disease in Japanese-Americans. // Am J Epidemiol 1976;104։225– 47.
- Mathers CD, Loncar D. Projections of global mortality and burden of disease from 2002 to 2030 // PLoS Med 2006;3։e442.
- Mendez MA, Monteiro CA, Popkin BM. Overweight exceeds underweight among women in most developing countries. // Am J Clin Nutr 2005;81։714–21.
- Mika Kastarinena, Riitta Antikainenc. Prevalence, awareness and treatment of hypertension in Finland during 1982–2007 // Journal of Hypertension 2009, 27։1552–1559
- Omran AR. The epidemiologic transition. A theory of the epidemiology of population change.// Milbank Mem Fund Q. 1971;49։509–38.
- Patricia M. Kearney, Megan Whelton. Worldwide prevalence of hypertension։ a systematic review //Journal of Hypertension 2004, 22։11–19//
- Patrik R. Steffen PHD, Timothy N. Acculturation to Western Society as a Risk Factor for High Blood Pressure։ Meta-Analytic Review // PsychosomaticMedicine 68։386–397 (2006).
- Popkin BM. Urbanization, lifestyle changes, and the nutrition transition. //World Dev. 1999;27։1905–16.
- Reddy KS, Yusuf S. Emerging epidemic of cardiovascular disease indeveloping countries.// Circulation. 1998;97։596–601
- Renata Cfkova, ZdenkaS kodova Trends in blood pressure levels, prevalence, awareness, treatment, and control of hypertension in the Czech population from 1985 to 2000/01 // Journal of Hypertension 2004, 22։1479–1485
- Rural and urban differences in blood pressure and hypertension in Ghana, West Africa //Public Health (2006) 120, 525–533//
- Sobhanjan Sarkar, Mithun Das. High prevalence of metabolic syndrome & its correlates in two tribal populations of India & the impact of urbanization // Indian J Med Res 123, May 2005, pp 679-686
- Srinath Reddy, Bela Shah. Responding to the threat of chronic diseases in India. // Lancet 2005; 366։ 1746–51
- Timio M, Verdecchia P, Venanzi S, Gentili S, Ronconi M, Francucci B, Montanari M, Bichisao E. Age and blood pressure changes։ a 20-year follow-up study in nuns in a secluded order. // Hypertension 1988;12։ 457–61.
- Triandis H. Individualism and Collectivism. Boulder, CO // Westview Press; 1995.
- Waldron I, Nowotarski M, Freimer M, Henry JP, Post N, Witten C. Cross-cultural variation in blood pressure։ a quantitative analysis of the relationships of blood pressure to cultural characteristics, salt consumption and body weight.// Soc Sci Med 1982;16։419 –30.
- Wang Y, Mi J, Shan XY, Wang QJ, Ge KY. Is China facing an obesity epidemic and the consequences? The trends in obesity and chronic disease in // China. Int J Obes 2007;31։177–88.
- WHO World health report 1999։ Making a difference. Geneva։ // World Health Organization; 1999.
Կարդացեք նաև
Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) համարվում է սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածն իր առաջացրած բարդություններով և բարձր մահացությամբ [8]։ Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից (ՍԱՀ) մահացությունը կազմում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն