Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոէլեմենտային կարգավիճակը նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմում
Կենսամիկրոէլեմենտները սննդի անփոխարինելի այն բաղադրիչներից են, որոնց համապատասխան քանակությամբ ներմուծումն օրգանիզմ անհրաժեշտ է առողջության և աշխատունակության ապահովման համար։
Նշված պայմանի խիստ ապահովումը հատկապես կարևոր է մանկական տարիքում` կապված ինտեսիվ աճի և զարգացման պայմաններում նյութափոխանակության գործընթաց-ների լարվածության հետ` համակցված դրանց կարգավորման անկատարությամբ։ Ուստի, երեխաների օրգանիզմում միկրոէլեմենտներով ապահովվածության մոնիտորինգը և անհրաժեշտության դեպքում հայտնաբերված շեղումների շտկումը հանդիսանում են ադեկվատ աճի, զարգացման և առողջության անհրաժեշտ պայմաններից մեկը։Կենսականորեն անհրաժեշտ միկրոէլեմենտների խտության իջեցումը կամ բարձրացումն օրգանիզմում կարող է հանգեցնել միկրոէլեմենտոզների (հանքային փոխանակության խանգարումների) [1,2]։
Ելնելով այն փաստից, որ մեր հանրապետությունում առ այսօր չի կատարվել նման հետազոտություն, և կարևորելով այն ուսումնասիրվել և գնահատվել է նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմում էսենցիալ և պայմանական էսենցիալ կենսաէլեմենտների պարունակությունը։
Նյութը և մեթոդները
Միկրոէլեմենտներով ապահովվածությունն ուսումնասիրվել է, Երևան քաղաքի տարբեր համայնքների մանկապարտեզների (Կենտրոն համայնքի թիվ 200, Աջափնյակի թիվ 108, Մալաթիա-Սեբաստիայի ‚Հեքիաթե, Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20, Շենգավիթի թիվ 298, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10, Նոր-Նորքի I զանգվածի ‚Հրաշք պալատե) և Արզական գյուղի մանկապարտեզ հաճախող գործնականորեն առողջ 100 երեխաների (47 տղա և 53 աղջիկ) օրգանիզմում։ Հետազոտության նյութ է հանդիսացել մազը, որը հանդիսանում է տվյալների ստացման պարզ և ոչ տրավմատիկ եղանակ։ Ի տարբերություն այլ կենսամիջավայրերի, էլեմենտների պարունակությունը մազերում թույլ է տալիս պատկերացում կազմել այդ էլեմենտների` օրգանիզմ ներմուծման մասին երկար ժամանակահատվածի ընթացքում։
Քանի որ մազերում քիմիական էլեմենտների պարունակությունը բնութագրում է շրջակա միջավայրի առանձնահատկությունները, այսինքն` կենսաերկրաքիմիական իրավիճակը, ուստի կատարվել է նաև մանկապարտեզների խմելու ջրի և դրանց տարածքի հողի նմուշների միանվագ հետազոտություն։
Մասս-սպեկտրոմետրիկ եղանակով (“Elan 9000”-ԱՄՆ), ինդուկտիվ կապված արգոնային պլազմայով որոշվել է 15 քիմիական էլեմենտների (Էսենցիալ` Fe, Cu, Co, Mn, Mo, Zn, Cr, Se և պայմանական էսենցիալ` As, B, Br, Li, Ni, V, Ti) պարունակությունը մազերում, խմելու ջրում և հողում։ Մազերում տվյալների վերլուծությունը կատարվել է ըստ տարիքի, սեռի և առանձին մանկապարտեզների։
Միկրոէլեմենտների բարձր կամ ցածր խտությունները մազերում գնահատվել են կենսաբանական թույլատրելի մակարդակների (ԿԹՄ) և ՌԴ տարբեր տարածաշրջանների պոպուլյացիոն հետազոտությունների անցկացման արդյունքում ստացված ցենտիլային միջակայքերի շեղումներից ելնելով [4]։
Ստացված տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է ընդունված մեթոդներով` “Microsoft Excel-2003” համակարգչային ծրագրի օգնությամբ։ Հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյուդենտի չափանիշի։
Հետազոտության արդյունքները
Կատարված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հետազոտված միկրոէլեմենտների պարունակությունը մազերում, խմելու ջրի և հողի նմուշներում գտնվում են թույլատրելի նորմայի սահմաններում։ Տարիքա-սեռային վերլուծությամբ պարզվեց, որ ըստ տարիքի միկրոէլեմենտների միջին պարունակությունը մազերում գրեթե չի տարբերվում, բացառությամբ մանգանի, որը հավաստիորեն բարձր է 5 տարեկանների օրգանիզմում` մոտ 1,5 անգամ (t=2,6)։ Կան սեռային հավաստի տարբերություններ շուրջ 7 էլեմենտների առումով` Zn, Se, Cr, Mn, B, Ni, V (Աղյուսակ)։ Մանկապարտեզների միջև նույնպես նկատվել է տարբերություն։
Այսպես, օրգանիզմում արյունաստեղծմանը մասնակցող միկրոէլեմենտների` պղնձի, երկաթի և կոբալտի խտություններն երկու սեռերի մոտ գրեթե նույնն են։
Ցենտիլային մեծությունների և ԿԹՄ հետ համեմատած` պղնձի միջին մեծությունները գտնվում են նորմայի սահմաններում, նույնիսկ ավելի մոտ վերին սահմանին։ ԿԹՄ-ից ավել մեծություններ գրանցվել են 33% աղջիկների և 22% տղաների մոտ։ Ստորին սահմանին մոտ` (10 մկգ/գ և պակաս) 8,3% աղջիկների և 9,4% տղաների շրջանում։
Աղյուսակ Էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոտարրերի պարունակությունը նախադպրոցական տարիքի երեխաների մազերում
Միկ- |
Տղաներ |
Աղջիկներ |
Ցենտի- միջակայք 25-75 (Ը.Թ.հ ՍՈսՖվօռ 2003) |
ԿԹՄ ըստ |
|||||||
Նմուշ- |
Նվա- Min |
Առավե- Max |
M+ m |
Նմուշ- թիվը |
Նվա- Min |
Առա- Max |
M + m |
||||
Էսեն- |
Cu |
47 |
8,16 |
29,72 |
17,256՞0,814 |
51 |
9,07 |
29,89 |
17,54՞0,859 |
8-12 |
6,5-20,0 |
Fe |
47 |
7,866 |
131,236 |
67,234՞5,998 |
52 |
13,586 |
209,19 |
69,36 ՞7,588 |
13-27 |
8-50 |
|
Co |
47 |
0,014 |
0,116 |
0,041 ՞0,005 |
52 |
0,01 |
0,112 |
0,04՞0,004 |
0,02-0,11 |
0,01-1,0 |
|
Zn |
47 |
30,105 |
243,986 |
140,184՞10,68* |
53 |
18,55 |
219,8 |
94,43 ՞7,825 |
94 -183 |
100-250 |
|
Se |
47 |
0,566 |
3,516 |
1,902՞0,151* |
52 |
0,541 |
2,654 |
1,402 ՞0,090 |
0,65-2,43 |
0,5-2,4 |
|
Mo |
46 |
0,097 |
0,8 |
0,301 ՞0,031 |
51 |
0,087 |
0,682 |
0,306 ՞0,026 |
- |
0,02-0,15 |
|
Cr |
47 |
0,303 |
1,654 |
0,852 ՞0,065 * |
51 |
0,121 |
1,634 |
0,63 ՞0,065 |
0,26-0,7 |
0,1-2,0 |
|
Mn |
47 |
0,253 |
4,427 |
1,346՞0,195* |
51 |
0,364 |
2,106 |
0,93 ՞0,081 |
0,32-0,93 |
0,2-3,0 |
|
Պայ- |
B |
47 |
1,395 |
12,346 |
5,189՞0,445* |
52 |
0,816 |
6,87 |
2,644 ՞0,260 |
- |
0,1-3,5 |
Br |
45 |
1,123 |
31,677 |
10,34 ՞1,428 |
52 |
0,258 |
28,58 |
9,767՞1,185 |
- |
- |
|
As |
46 |
0,001 |
0,546 |
0,204 ՞0,026 |
53 |
0,0005 |
0,498 |
0,187՞0,023 |
0-0,69 |
0,005-0,1 |
|
Li |
47 |
0,004 |
0,128 |
0,039՞0,006 |
52 |
0,002 |
0,147 |
0,042 ՞0,006 |
0-0,04 |
0,01-0,25 0,007-0,023 |
|
Ni |
47 |
0,034 |
1,756 |
0,676՞0,084 * |
48 |
0,236 |
2,183 |
1,145 ՞0,085 |
0,15-0,55 |
0,05-2,0 <0,4 |
|
V |
44 |
0,137 |
0,731 |
0,368 ՞0,0383* |
52 |
0,086 |
1,386 |
0,6՞0,056 |
- |
0,005-0,5 |
|
Ti |
45 |
0,185 |
2,664 |
1,199՞0,134 |
49 |
0,126 |
1,824 |
0,735՞0,079 |
0,26-0,84 |
<1,0 |
* - տարբերությունը հավաստի է աղջիկների համեմատ
Ըստ առանձին մանկապարտեզների` պղնձի նորմայից ավել միջին մեծություն գրանցվել է Կենտրոնի թիվ 200 և ‚Հրաշք պալատիե մանկապարտեզի սաների մոտ։ Խմելու ջրի նմուշներում համեմատաբար ցածր քանակներ են հայտնաբերվել Շենգա-վիթի, Արզականի, Նոր-Նորքի թիվ 20, իսկ հողի նմուշներից` Նոր-Նորքի թիվ 20 և Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզներում։
Երկաթի միջին մեծությունները նույնիսկ գերազանցում են նորմայի սահմանը, սակայն յուրաքանչյուր խմբում մեկական հոգու մոտ արձանագրվել են նվազագույն արժեքներ (1 տղա` 7,86 մկգ/գ և 1 աղջիկ` 13,586 մկգ/գ)։ ԿԹՄ-ից ավել մեծություններ են ունեցել աղջիկների և տղաների 50%-ից ավելին։ Ըստ առանձին մանկապարտեզների, երկաթի պարունակությունը նորմայի սահմաններում է Շենգա-վիթում և Քանաքեռ-Զեյթունում, իսկ մյուսներում` բարձր նորմայից, ընդ որում, ինչպես և պղնձի պարագայում էր, ‚Հրաշք պալատումե և Կենտրոնում հավաստիորեն բարձր են մնացածների համեմատ։ Խմելու ջրի նմուշներում երկաթի համե-մատաբար ցածր քանակներ հայտնաբերվել են Աջափնյակի թիվ 108 և Արզականի, իսկ հողի նմուշներում` Նոր-Նորքի թիվ 20, Աջափնյակի թիվ 108, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10 մանկապարտեզներում։
Կոբալտի միջին պարունակությունը երկու սեռերի մոտ նույնն է և գտնվում է նորմայի սահմաններում, թեև ստորին սահմաններին մոտ մեծություններ (0,01-0,025 մկգ/գ) կան աղջիկների 29,7% և տղաների 34% մոտ։ Հավաստիորեն բարձր մակար-դակներ են ունեցել Կենտրոնի, ‚Հրաշք պալատիե և Արզականի երեխաները։ Խմելու ջրում համեմատաբար բարձր է Շենգավիթում (3 անգամ շատ մյուսներից), իսկ հողում` Շենգավիթում, ‚Հեքիաթումե և ‚Հրաշք պալատումե։
Ցինկի միջին պարունակությունը չի գերազանցում նորմայի վերին սահմանը և կա արտահայտված տարբերություն երկու սեռերի միջև (t=3,45)։ Նորմայից ցածր մակարդակներ են գրանցվել 55,3% աղջիկների և 21,87% տղաների, իսկ մանկապարտեզներից` ‚Հեքիաթե մանկապարտեզի երեխաների մազերում։ Համեմատաբար բարձր քանակներ հայտնաբերվել են Արզականի և Կենտրոնի թիվ 200 մանկապարտեզի երեխաների մազերում։ Նշված էլեմենտի պարունակությունը խմելու ջրի բոլոր նմուշներում գրեթե նույնն է, միայն ‚Հեքիաթումե մոտ 6 անգամ շատ է մնացածներից, իսկ հողում` Արզականի (3 անգամ) և Կենտրոնի (6 անգամ) նմուշներում։
Սելենի խտությունը հավաստիորեն բարձր է տղաների մոտ (t=2,8) և միևնույն ժամանակ գտնվում է թույլատրելի նորմայի սահմաններում։ Նորմայի ստորին սահմաններին մոտ մեծություններ (0,5-1,0 մկգ/գ) են ունեցել հետազոտված աղջիկների 24%, իսկ տղաների` 12,5%-ը։ Նորմայից ավել արժեքներ են ունեցել աղջիկների 5% և տղաների 22%-ը։ Առանձին մանկապարտեզներում սելենի միջին մեծությունները նորմայի սահմաններում են։ Հավաստիորեն ցածր է Շենգավիթում, իսկ ‚Հրաշք պալատումե և Արզականում` բարձր մյուսների համեմատ։ Սելենի հա-րաբերականորեն քիչ քանակներ պարունակել է Արզականի մանկապարտեզի խմելու ջրի նմուշը, իսկ հողի նմուշների հետազոտության ժամանակ մոտ 10 անգամ շատ մյուսներից սելենի մակարդակ է գրանցվել Շենգավիթի մանկապարտեզում։
Մոլիբդենի միջին պարունակությունը երեխաների մազերում մոտ 2 անգամ գերազանցում է ԿԹՄ-ի սահմանները, այն բարձր է նորմայից աղջիկների 88,8% և տղաների 74%-ի մոտ։ Պատկերը նույնն է և ըստ առանձին մանկապարտեզների։ Հարաբերականորեն ավելի բարձր է մոլիբդենի քանակը Կենտրոնում, ‚Հրաշք պալատումե, Շենգավիթում։ Խմելու ջրի նմուշներում բոլոր մանկապարտեզներում մոլիբդենի մակարդակը նույնն է, բացի Շենգավիթից, որտեղ այն 10 անգամ ավել է։ Հողի նմուշներից միայն Նոր-Նորքում ստացված ցուցանիշը 10-ից ավել անգամ գերա-զանցում է մյուսներին։
Քրոմի թույլատրելի նորմայի սահմաններում բարձր պարունակությամբ առանձնանում են տղաները (t=2,3), իսկ աղջիկներից 8,3%-ի մոտ այն գտնվել է ստորին սահմանին (0,1-0,26 մկգ/գ)։ Հավաստիորեն բարձր է եղել քրոմի պարունա-կությունը ‚Հրաշք պալատումե, Կենտրոնում և Արզականի երեխաների մազերում, մյուսներում` նույն մակարդակն է։ Քրոմի հարաբերականորեն ցածր ցուցանիշ է գրանցվել Արզականի խմելու ջրում, իսկ ամենաբարձրը` Շենգավիթում (6,5 անգամ ավել)։ Քրոմի քիչ քանակներ են պարունակել Նոր-Նորքի թիվ 20, Աջափնյակի թիվ 108 , Քանաքեռ-Զեյքունի թիվ 10 մանկապարեզների հողի նմուշները։
Մանգանի միջին խտությունը գտնվում է նորմայի սահմաններում և հավաստի բարձր է տղաների մազերում (t=2)։ Նորմայի ստորին սահմանին (0,2-0,32 մկգ/գ) մոտ մեծություններ են գրանցվել ավելի շատ տղաների (12,5% հետազոտվածներ) քան աղջիկների մազերում։ Համեմատաբար ցածր է մանգանի միջին պարունակությունը Նոր-Նորքում ու Շենգավիթում և բարձր` ‚Հեքիաթումե։ Հողի նմուշներում մյուսներից 4-5 անգամ քիչ է Նոր-Նորքի թիվ 20, Քանաքեռ-Զեյքունի թիվ 10, Կենտրոնի թիվ 200 մանկապարտեզներում, իսկ ջրի համարյա բոլոր նմուշներում նույն մակարդակն է, միայն ‚Հեքիաթումե է բարձր։
Պայմանական էսենցիալ միկրոէլեմենտներից բորը նույնպես հավաստիորեն բարձր է (t=4,9) տղաների օրգանիզմում` աղջիկների համեմատ մոտ 2 անգամ և գերա-զանցում է ԿԹՄ 1,7մկգ-ով։
Ըստ բրոմի պարունակության, սեռային տարբերություններ չկան և միջինում այն կազմել է մոտ 10 մկգ/գ։
Ըստ առանձին մանկապարտեզների, երեխաների մազերում բորի և բրոմի պարունակության պատկերը նույնն է։ Դրանց միջին քանակները հավաստիորեն բարձր են ‚Հրաշք պալատումե և Կենտրոնում։ Խմելու ջրի նմուշներում այս երկու միկրոտարրերը համեմատաբար ցածր են Արզականում, Նոր-Նորքում, Աջափնյակում և Կենտրոնում։ Հողի նմուշներում բորը մյուսներից մոտ 4 անգամ ավել է Շենգա-վիթում, իսկ բրոմը` Արզականում (3 անգամ) և Աջափնյակում (5 անգամ)։
Արսենի խտությունը երեխաների մազերում գտնվել է թույլատրելի մակարդակի սահմաններում և հավաստիորեն ավելի բարձր է (p
Լիթիումի միջին մեծությունները նորմայի սահմաններում են, ցենտիլային մեծությունից ավել արժեքներ են գրանցվել 35% աղջիկների և 31% տղաների մազերում։ Լիթիումի մակարդակը շուրջ 10 անգամ ավել է Կենտրոնի թիվ 200 մանկապարտեզի երեխաների օրգանիզմում։ Մյուսների համեմատ ցածր է լիթիումի խտությունը Արզականի, Աջափնյակի թիվ 108, Նոր-Նորքի թիվ 20 մանկապարտեզ-ների ջրի նմուշներում, իսկ ամենաշատը` ‚Հեքիաթումե, հողի նմուշներում` ամենա-շատը Կենտրոնում, ‚Հրաշք պալատումե։
Նիկելը և վանադիումը, ի տարբերություն մնացած էլեմենտների, հավաստիորեն բարձր են աղջիկների օրգանիզմում, ընդ որում վանադիումի նորմայից ավել տվյալներ են գրանցվել նրանց 51%-ի, իսկ տղաների 27,5%-ի մոտ։ Այս էլեմենտի հավաստի քիչ քանակներ են ունեցել Արզականի և Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզի սաները, իսկ Կենտրոնի թիվ 200 և ‚Հրաշք պալատիե երեխաների մազերում այն հավաստիորեն բարձր է մյուսների համեմատ։ Ջրում վանադիումի քանակը ցածր էր նույն մանկապարտեզների երեխաների մազերում, իսկ հողում` Քանաքեռ-Զեյթունում, Նոր-Նորքի թիվ 20-ում։
Նիկելը երկու սեռերի մոտ թույլատրելիի սահմանում է։ Մանկապարտեզներից որոշների նկատմամբ միայն նիկելի խտությունը հավաստի բարձր է Կենտրոնում։ Ջրի նմուշներում` ամենաքիչը ‚Հեքիաթումե, իսկ ամենաշատը` Շենգավիթում։ Հողում նույնպես համենատաբար բարձր է Շենգավիթում, այնուհետև ‚Հեքիաթումե և ‚Հրաշք պալատումե։ Ի դեպ, նիկելի մակարդակը մազերում, հողում և ջրում, ըստ առանձին մանկապարտեզների, շատ նման է կոբալտին։
Տիտանի պարունակության առումով նորմայից ցածր մեծություններ արձանագրվել են տղաների 7%-ի և աղջիկների 11,7%-ի, իսկ նորմայից ավել` համա-պատասխանաբար 63% և 32 %-ի մոտ։ Նորմայից ավել և հավաստիորեն բարձր միջին պարունակություն են ունեցել Կենտրոնի երեխաները։ Տիտանի համեմատաբար ցածր խտություն է հայտնաբերվել Արզականի մանկապարտեզի խմելու ջրում, իսկ ամենաշատը` ‚Հեքիաթումե։ Հողում հավասարապես ցածր մակարդակներ են գրանցվել Աջափնյակի, Նոր-Նորքի , Քանաքեռ-Զեյթունի, Կենտրոնի նմուշներում։
Եզրակացություն
- Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ուսումնասիրված 16 միկրոտարրերի պարունակությունը նախադպրոցական հասակի երեխաների մազերում գտնվում է թույլատրելի նորմաների սահմաններում, որոշ դեպքերում` գերազանցում այն։ Նկատվում է միայն ցինկի դեֆիցիտի զարգացման ռիսկ, որը 55% աղջիկների և 22% տղաների օրգանիզմում ցածր է եղել նորմայից, իսկ հայտնի է, որ ցինկը կարևոր դեր ունի աճի և սեռական զարգացման, ինչպես նաև հումորալ իմունիտետի ձևավորման գործընթացներում։ Միկրոտարրերը նորմայի սահմաններում են նաև մանկապարտեզների խմելու ջրի և տարածքի հողի նմուշներում։
- Չեն հայտնաբերվել տարիքային տարբերություններով պայմանավորված միկրոտարրերի քանակային փոփոխություններ, բացառությամբ մանգանի։ Սակայն տարբեր սեռերի տվյալների համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ որոշ էլեմենտների առումով կան էական տարբերություններ. Zn, Se, Cr, Mn, B-ը հավաստիորեն բարձր են տղաների մազերում, իսկ Ni, V-ը` աղջիկների։ Էլեմեն-տային կարգավիճակի սեռային տարբերությունը համընկնում է տարբեր երկրներում կատարված հետազոտությունների արդյունքների հետ և կարող է պայմանավորված լինել ինչպես կենսաբանական (հորմոնների ազդեցությունը), այնպես էլ սոցիալական գործոններով [3]։
- Ուսումնասիրված գրեթե բոլոր էլեմենտների համեմատաբար բարձր քանակ-ներ են հայտնաբերվել (որոշների համեմատ անգամ հավաստիորեն), Նոր-Նորքի I զանգվածի ‚Հրաշք պալատիե և Կենտրոնի թիվ 200 սաների մազերում, որտեղ հաճա-խում են առավել ապահով ընտանիքների երեխաները։ Մազերի միկրոէլեմենտային կազմով քաղաքային պայմաններում ապրող, մանկապարտեզ հաճախող երեխաները չեն տարբերվում գյուղում բնակվող իրենց հասակակիցներից։
- Շրջակա միջավայրի օբյեկտների` հողի և խմելու ջրի հետազոտության տվյալները վկայում են, որ դրանցում միկրոէլեմենտների խտության և մազերում համապատասխան տարրերի պարունակության միջև հիմնականում օրինաչափություն չի նկատվում, սակայն եզակի էլեմենտների դեպքում նկատելի է որոշակի օրինաչափություն` As, V, Mn-ը ` ջրի , Li -ը` հողի։
- Խմելու ջրի նմուշներում ուսումնասիրված միկրոտարրերի մեծ մասի համեմատաբար ցածր քանակներ հայտնաբերվել են հիմնականում Աջափնյակի թիվ 108, Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20 և Արզականի մանկապարտեզներում, բացա-ռությամբ V, Ni, Cu և Fe-ի։ Վանադիումի և երկաթի պարագայում ամենացածրը Արզականում և Աջափնյակում է, Ni-ը` Մալաթիա-Սեբաստիայի ‚Հեքիաթե, Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20 և Կենտրոնի թիվ 200, Cu-ը` Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20, Արզականի և Շենգավիթի թիվ 298 մանկապարտեզներում։
- Հողի նմուշներում միկրոէլեմենտների հարաբերականորեն ցածր քանակներ գրանցվել են հիմնականում Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20 և Քանաքեռ-Զեյթունի թիվ 10 մանկապարտեզների տարածքում, Ti, V, Ni, B, Cr-ի դեպքում` նաև Աջափնյակի թիվ 108, իսկ Li-ը` Մալաթիա-Սեբաստիայի ‚Հեքիաթե, Շենգավիթի թիվ 298, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10 և Արզականի մանկապարտեզների տարածքում։ Mo-ի մակարդակը նույնն է բոլոր մանկապարտեզներում, իսկ Նոր-Նորքում` ամենաբարձրը։
Նախադպրոցական երեխաների մազերում էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոտարրերի ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները մեր տարածաշրջանի համար կարելի է համարել ֆոնային և օգտագործել այլ տարաբնույթ հետազոտությունների ժամանակ։
Գրականություն
- Анке М., Мюллер Р., Шефер У./ Микроэлементы в медицине, 2005; Т6, вып. 2; 1-14.
- Сусликов В.Л.Геохимическая экология болезней .Т. 3, Атомовитозы-М., 2002г.
- Скальный А.В. Эколого-физиологические аспекты применения макро- и микроэлементов в восстановительной медицине/ ГОУ ОГУ, 2003г, 198с.
- Скальный А.В. Референтные значения концентрации химических элементов в волосах, полученные методом ИСП-АЭС (АНО Центр биотической медицины). Микроэлементы в медицине N 4 (1)։ 2003; 55-56.
Կարդացեք նաև
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...
Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում, քան հղիության ընթացքում։ Հետազոտության նպատակն է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն